ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բոլորս հասկանում ենք, որ հորեղբոր որդու վերաբերյալ դատ անելը ճիշտ չէ․ Անդրեասյանը՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը 01/22/2024 14:24 | Դատական ռեպորտաժներ
ԲԴԽ-ում ավարտվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ ԱՆ միջնորդության քննությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ, ՀՀ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել՝ Գրիգորյանի հորեղբորորդու հաղորդման հիման վրա։ Խնդիրն այն է, որ դատավորը պարզեցված ընթացակարգով քննել է Հրանտ Գրիգորյանի դեմ ներկայացված հայցը՝ չհայտնելով ինքնաբացարկ, ինչպես նաև՝ դատավարության կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած նիստում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը ներկայացրել է միջնորդությունը՝ նշելով նաև, որ իր հորեղբորորդու վերաբերյալ մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում դատավորն ինքնաբացարկ է հայտնել։ Նախարարությունը գտնում է, թե դատավորի գործողություններով հեղինակազրկվել է դատական իշխանությունը, քանի որ դատավորը քննել է իր ազգականի վերաբերյալ գործ։ Ըստ ԱՆ-ի՝ դատավորն իրեն վերագրվող արարքը կատարել է կոպիտ անփութությամբ։
Նշենք, որ Հրանտ Գրիգորյանի դեմ ներկայացված հայցը բավարարվել է, Գրիգորյանն էլ չի վիճարկել վճիռը, կատարել է վճռով նախատեսված գումարային պարտավորությունը, փոխարենը՝ հաղորդում ներկայացրել դատավորի դեմ։ ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյանը հետաքրքրվեց՝ դատավորն ինչ եղանակով պետք է կողմերին բացահայտեր պատասխանող կողմի հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքը, պարզեր կողմերի դիրքորոշումը, եթե առանց դատական նիստ հրավիրելու գործը վարույթ ընթունելու, պարզեցված ընթացակարգ կիրառելու մասին որոշմամբ դատարանը կողմերին տեղեկացրել էր դատական իշխանության կայքում դատական ակտի հրապարակման օրվա մասին, ինչին արձագանքելով ՝ Հայկ Սանոյանը նշեց, որ գրությամբ պետք է տեղեկացներ կամ ինքնաբացարկ հայտներ։
Միջնորդության վերաբերյալ պատասխանում դատավոր Նաիրա Գրիգորյանը նախ նշեց, որ Հրանտ Գրիգորյանն իր մերձավոր ազգականը չէ, բացի այդ, ինքը չի իմացել, որ պատասխանող կողմը հենց նա է։ Դատավորը պարզաբանեց, որ, թեև անունը կարդալով կասկածներ ունեցել է , այդուհանդերձ, որոշել է վարույթ ընդունել գործը, քանի որ որպես պատասխանողի հասցե նշվել էր բոլորովին այլ հասցե, ըստ այդմ, նա չի իմացել, որ խոսքն իր հորեղբորորդու մասին է։ Բացի այդ, նշված գործը քննվել է պարզեցված կարգով, այդ գործերին անձնագրեր չի կցվում, միայն՝ քաղվածք։ Դատավորը նաև հայտնեց, որ Հրանտ Գրիգորյանը ստացել է պատշաճ կարգով ծանուցում և որևէ առարկություն, բացարկ, դիրքորոշում չի ունեցել։ Ինչ վերաբերում է նախկինում Հրանտ Գրիգորյանի գործով ինքնաբացարկ հայտնելուն, ապա այդ գործը, դատավորի գնահատմամբ, նույնական չէ այս դեպքին, քանի որ այն քվվել էր ընդհանուր կարգով և դատավորը տեղեկացվել էր, որ խոսքն իր ազգականի մասին է։ Դատավորը խնդրեց մերժել միջնորդությունը։ Կարեն Անդրեասյանը, հարց ուղղելով Գրիգորյանին, նշեց՝ «գտնում եք՝ ճի՞շտ է հորեղբոր որդու վերաբերյալ որոշում կայացնելը», ինչին արձագանքելով դատավորը նշեց՝ «միանշանակ՝ ոչ»։
«Բոլորս հասկանում ենք, որ հորեղբոր որդու վերաբերյալ դատ անելը ճիշտ չէ։ Արդյո՞ք նրա դեմ որոշում կայացնելն արդարացում է այս դեպքում»,- ասաց Անդրեասյանը, ինչին արձագանքելով դատավորը նկատեց՝ որևէ մեկի դեմ ոչինչ չի արել, արդարադատություն է իրականացրել, եթե իմանար, որ նույն անձի մասին է խոսքը, ինքնաբացարկ կհայտներ։
Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատավորի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին, ժամը՝ 09,50-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ