ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր պատմությունն ու անցյալը փորձում են պարփակել 29 800 քկմ-ի մեջ, սա քաղաքական գիծ է. Հայկ Դեմոյան 01/22/2024 21:00 | Քաղաքական
Ես չգիտեմ, թե որքանով է այս «հանճարեղ» որոշումը հիմնավորվել գիտական քննարկումների, գիտաժողովների, բանավեճերի արդյունքում, իմ դիտարկումն այն է, որ եթե ներկա քաղաքական թիմից, որտեղ կան նաև պատմական գիտությունների թեկնածուներ և դոկտորներ, որևէ մեկը կցանկանա բանավիճել իմ հիմավորումների հետ՝ ես պատրաստ եմ գիտական բանավեճի։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն՝ ընդգծելով, որ որոշումը դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմության»՝ քաղաքական է։
Նշենք, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել այսօր՝ ԿԳՄՍ-ի կողմից։
«Հայոց պատմությանը և ,առհասարակ, անցյալի հետ կապված ներկա իշխանությունները իրականացնում են ապաշնորհ քաղաքականություն, դրա համար հեռու գնալ պետք չէ, պետք է հիշել Փաշինյանի հայտարարությունները՝ սկսած Շուշիից։ Անցած տարի էլ նա մի քանի հայտարարություններ արեց, որոնք շոկային էին։ Ինչ է նշանակում «չնայել դեպի Արարատը», ինչ է նշանակում «մեր զինանշանը սխալ է», ինչ է նշանակում՝ «այսքան աղմուկ մի դասագրքի շուրջ»։ Ընդ որում՝ այդ դասագրքում հայերի ծագումնաբանության հետ կապված, ՈՒրարտուի ծագումնաբանության հետ կապված խնդիր կար, քատեզագրական խնդիրներ կան, Էրեբունի Երևանի հետ կապված խնդիրներ կան, սրանք պատահակա՞ն են»,- բարձրաձայնեց Դեմոյանը։
Նրա դիտարկմամբ մենք գործ ունենք մի քաղաքական գծի հետ, որը չի թաքցնում նախարար Անդրեասյանը։
«Պատմաբանների հետ հանդիպման ընթացքում Անդրեասյանը արտաբերեց հետևյալը. «կա պետական քաղաքականություն և իրենք առաջնորդվում են պետական քաղաքականությամբ, դրա համար էլ դասագիրքը չի հանվելու շրջանառությունից»։
Ինչ վերաբերում է դասագրքի անվան փոփոխությանը՝ նա կարծում , որ սա թուրքական նախապայմանների փափուկ դրսևորումներից մեկն է։ «Հնարավորիս պետք է մեր պատմությունը, անցյալը պարփակվի 29 800 քկմ-ի մեջ»։
Դիտարկմանը, թե վտանգներ տեսնո՞ւմ է, որ ինչ-որ փուլում, օրինակ հենց ՈՒրարտական դարաշրջանի, կամ պետականության կորստյան շրջանների պատմությունը դասագրքերից կհանվեն՝ պատճառաբանվելով, որ առարկան վերաբերում է Հայաստանի եւ ոչ թե Հայոց պատմությանը՝ Դեմոյանը դրական արձագանքեց՝ նշելով, որ նման վտանգ կա։
«Այս մարդիկ նախօրոք պատրաստված են եղել կոնկրետ գործողության համար, որը կոչվել է «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն»։ Մարդկության պատմության մեջ խայտառակ նախադեպը չունեցող խարդախ գործողության միջոցով այս մարդիկ բերվել են իշխանության՝ իրականացնելու համար տարբեր ուժային կենտրոնների նախագծերը։
Մեր ինքնությունը, հայությունը որպես այդպիսին, Հայաստանը՝ որպես միատարր էթնիկ միավոր և Երևանը՝ որպես էթնկ միատար միավոր աշխարհում աննախադեպ է, հիմա դա են փորձում տարալուծել։
Հիմնական գործիքներից մեկը պատմության և մշակույթի մասին ընկալումները փոխելն է։ Մեր հիշողությունների և ընկալումների մանիպուլիացիաները պատահական չեն Նիկոլ Փաշինյանի խոսույթում, դա սպասարկում է նաև այն տխրահռչակ ազգագրագետների թիմը, որ մի ներկայացուցիչն էլ հայտնվեց Ցեղասպանության թանգարան ինստիտուտում և ասաց, որ որ մենք Ցեղասպանության օրը ճիշտ չենք նշում։ Վտանգավոր գիծ է ուրվագրծում, դա ռազմաճակատի գիծ է, այդ ռազմաճակատի գիծն ուրվագծվում է հանրապետության ներսում։
Սա հանձնարաված է Նիկոլ Փաշինյանին ու կա կեղծ ինտելեկտուլների մի հոծ խումբ, որոնք սպասարկում են դրսից եկած այս պատվերը։ Ես հակված եմ այս ամենը փափուկ նախապայմանի իրագործման դրսևորում դիտել։ Իսկ նախապայման Հայաստանին առաջարկում է թուրքական կողմը, սա պատահական, անմեղ բան չէ, քաղաքական որոշում է, որ ամեն բան պետք է պարփակել 29 800 քկմ-ի մեջ։ 7-րդ դասարանի դասագրքում չկա Արևմտյան Հայաստանի որևէ հուշարձան, սա պատահակա՞ն է։ Հայոց պատմությունն ընդգրկում է շատ մեծ տարածք, իսկ երբ Հայաստան են ասում՝ ուզում են մարդկանց մտքերում մեխել 29 800 քկմ-ն միայն»,- արձանագրել է Դեմոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ