ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյուղի վրա շատ են խփել, գյուղամեջն էլ են ռմբակոծել, առնվազն 8-9 տուն վնասվել է․ արկերից մեկն էլ դպրոցի տնօրենի տան մոտ է ընկել, իրենք էլ տան մեջ․ Սարդարաշենի գյուղապետ 01/19/2024 18:30 | Ցեղասպանություն՝ Արցախում
Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղությամբ Ադրբեջանի ահաբեկչական ստորաբաժանումները սեպտեմբերի 19-ի առավոտյան՝ ժամ 10-11-ի հատվածում սկսել են հրետակոծությունը։ Գյուղացիները սկզբում չեն հասկացել, որ Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ հարձակում է սկսել։ Երբ ինտենսիվ հրետակոծություն է սկսվել ՊԲ դիրքերի ու գյուղից դուրս եկող այլընտրանքային ճանապարհի ուղղությամբ, այդժամ պարզ է դարձել, որ լայնամասշտաբ հարձակում է։
«Սկզբում գյուղի չորս կողմին էին խփում, հետո սկսեցին նաև գյուղը ռմբակոծել, մենք էլ ապաստարան չունենք, անգամ դպրոցի շենքում չկա։ Առնվազն 8-9 տուն թիրախավորվել է՝ տանիքներին, բակերում, տների կողքերին են թափվել արկերը։ Հենց հասկացանք, որ իրավիճակը լուրջ է, բնակիչները սկսեցին դեպի Նորագյուղ իջնել։ Այդ օրը բոլորին չհասցրեցինք տարհանել։ Հաջորդ օրը՝ ամսի 20-ին, փորձեցինք գյուղում մնացած բնակիչներին հանել, բայց չգիտեինք՝ ոնց հանենք։ Այնքան էին խփում, որ վախենում էինք դուրս գալ։ Գյուղամիջում էլ են ռումբ գցել, ճանապարհներին էլ։ Մի արկ էլ դպրոցի տնօրենի տան մոտ է ընկել, իրենք էլ ներսում։ Բախտները բերել է, որ տան մեջ չի ընկել, մի քանի մետր այն կողմ է ընկել։ Որ խփեցին, էդ մարդիկ մի կերպ դուրս եկան ու ոտքով ճանապարհ ընկան դեպի Նորագյուղ»,-«Փաստինֆո»-ին պատմում է Սարդարաշենի գուղապետ Հայկ Հակոբյանը։
Սարդարաշենի երկու կողմում թշնամին նստած էր դեռևս 2022թ․ մարտից, երբ ներխուժել էր Փառուխ ու դիրքավորվել Քարագլխին։ Հակոբյանի պատմելով՝ գյուղի հարևանությամբ 6-7 ադրբեջանական դիրք կար։ Ամսի 19-ին, որ հարձակվել են ադրբեջանցիները, անտառների միջով էին հիմնականում առաջանում։ Մինչև ամսի 20-ի կրակի դադարեցումը ՊԲ դիրքերից ընդամենը մեկն էին կարողացել վերցնել՝ չնայած թվապես տասնյակ անգամ գերազանցում էին մեր ուժերին։
Սարդարաշենի ինքնապաշտպանության ժամանակ հայկական կողմը մեկ զոհ ու մի քանի վիրավոր է ունեցել։ Զինաթափման հրամանից հետո են տղաներն իջել դիրքերից։ Մինչև այդ սարդարաշենցիներից որոշները հետ գյուղ են գնացել, անասուններին ևս տեղափոխել Նորագյուղ։ Ամիս 23-ից հետո գյուղ մտնել այլևս չեն կարողացել։
«Ամսի 19-ին, երբ ժողովուրդը դեպի Նորագյուղ էր գնում, ասացի՝ պետք չի շատ իրեր վերցնել, ուղղակի իջեք, մի քանի ժամ մնացեք էնտեղ, մենք էլ տեսնենք՝ ինչ ենք անում։ Ո՞վ էր պատկերացնում, որ ամեն ինչ այսպես կլինի․․․»,-ասում է Հակոբյանը։
Ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Սարդարաշենը փոքր գյուղ էր, 85 բնակիչ ուներ։ Գյուղը 2020թ․ պատերազմից հետո էր խոցելի դարձել․ դաշտերի մի մասն արդեն չէին կարողանում մշակել՝ ադրբեջանական վերահսկողության տակ էին անցել, իսկ 2022թ․ մարտին, երբ ադրբեջանական ահաբեկչական ուժերը մտան Փառուխ և դիրքավորվեցին Քարագլուխ բարձունքի վրա, գյուղը դարձավ սահմանապահ։
Այդուհանդերձ, Սարդարաշենի բնակիչները, ինչպես 44-օրյա պատերազմից հետո բոլորը վերադարձել էին, շարունակել ապրել այդ պայմաններում։
Բռնի տեղահանությունից հետո սարդարաշենցիները սփռվեցին Հայաստանի տարբեր բնակավայրերով։ Հակոբյանն ասում է՝ դեռ ոչ մեկը չի արտագաղթել ու չեն էլ արտագաղթի, եթե բնակարանի ու աշխատանքի հարցերը լուծվեն։
«Մարդկանց ամենաշատը նեղում է տան հարցը։ Մեր ամբողջ կյանքի ստեղծածը մնացել է Արցախում։ Մարդիկ սպասում են գարնանը, որ տեսնեն՝ ինչ է լինում։ Հույս ունեն, որ աշխատանք կգտնեն, հող կմշակեն, ու, ամենակարևորը, գլխներին ծածկ կունենան։ Եթե այդ երկու հարցը լուծվի, էլ երկրից դուրս գալու մասին չեն մտածի»,-ասում է Հայկ Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից