ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ 1980-ականներից աշխատել են, ու հայցադիմումում նշված գույքերն ու դրամական միջոցները իրենց տքնաջան աշխատանքի արդյունքն է»․փաստաբան. aravot.am 01/19/2024 13:07 | ԼՐԱՀՈՍ
«Պատճառը եղել է այն, որ նախնական փուլի համար փաստաբաններ ներգրավված են եղել զուտ որոշակի գործողություններ՝ փաստաթղթեր ձեռք բերելու, տարբեր պետական մարմիններ հարցումներ կատարելու համար։ Իսկ դատական փուլի համար նոր փաստաբաններ են ներգրավվելու հետագա փուլերում»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամները դատական նիստից առաջ հրաժարվել են իրենց փաստաբաններից, այսպես պատասխանեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Այսօր՝ հունվարի 17-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործով առաջին դատական նիստը։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Էմին Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այս պահին միայն Գագիկ Ծառուկյանն ունի ներգրավված փաստաբաններ՝ Սմբատ Մինասյանը, Հարություն Հարությունյանը, Վարազդատ, Ասատրյանը և Էմին Խաչատրյանը։ Դատական նիստի ընթացքում պատասխանող կողմն առարկել է տեսաձայնագրման և ուղիղ հեռարձակման դեմ։ Էմին Խաչատրյանը պարզաբանեց․ «Մենք ծանոթ ենք հայցադիմումին․ այնտեղ մի շարք բանկային գաղտնիքին վերաբերվող կամ այլ հանգամանքներ կան, որոնք համատարած հրապարակվում են ոչ միայն այս գործով, այլև մեր պրակտիկայում ունենք, որ այլ նմանատիպ գործերով։
Հետևաբար խորհրդակցել ենք մեր վստահորդի հետ և եկել եզրահանգման, որ պետք է առարկենք տեսաձայնագրության միջնորդությանը։ Դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Լրատվական միջոցների ուղիղ հեռարձակում ու տեսաձայնագրություն իրականացնելու միջնորդությունը մերժվել է»։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության պահանջն է՝Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 86 միլիարդ 400 միլիոն ՀՀ դրամ, 42 տրանսպորտային միջոց, 79 անշարժ գույք, 10 անշարժ գույքի շուկայական արժեք. 39 իրավաբանական անձանց բաժնեմասեր, բաժնետոմսեր և այլն: Ըստ Էմին Խաչատրյանի՝ դատախազությունը եկել է սխալ եզրակացության․ «Նախ արձանագրենք, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ իր ողջ գործունեության ընթացքում պետական պաշտոն չի զբաղեցրել։ Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ 1980-ականներից աշխատել են, ստեղծել են, ու այս ամենը հենց իրենց տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շուրջ 3 տարի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել թե′ գույքերի, թե′ ֆինանսական միջոցների մասով։ Երեք տարվա ուսումնասիրության արդյունքում մեզ առաջադրել է բավականին շատ, բազմաթիվ հարցեր՝ մոտ 40 հարցադրում՝ կապված գույքերի, ֆինանսական միջոցների և հայտարարագրերի հետ։ Մենք այդ ուսումնասիրության արդյունքում նիստերի ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել ենք և′ փաստական տվյալներ, և′ փաստաթղթեր, և′ հիմքեր ու ողջամիտ բացատրություններ այդ ամբողջի վերաբերյալ։ Ու արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննարկելով այդ ամենը, ձայնագրվող նիստի ընթացքում եկել է եզրահանգման, որ դատախազություն դիմելու որևէ պատճառ և առիթ չկա։ Այսինքն՝ մեր բոլոր հիմքերը, պատճառաբանությունները նրանց համար ընդունելի են եղել։ Ի վերջո, ինձ համար զարմանալի է այն փաստը, որ դատախազությունը բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է այս ամենը և եկել է սխալ եզրահանգման։ Գագիկ Ծառուկյանը և′ նախկինում, և′ հիմա որևէ ապօրինի գույքի, դրամական միջոցի չի տիրապետել ու չի տիրապետում։ Հետագայում դատական լսումների ընթացքում մենք կներկայացնենք հայցադիմումին վերաբերող և ողջամիտ պատճառաբանություններ և ծանրակշիռ փաստական տվյալներ և դրանց վերաբերյալ նաև վերլուծություններ։ Իմ կարծիքով՝ այս դատաքննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա։ Եվս մեկ անգամ պնդում եմ, որ Գագիկ Ծառուկյանը, իր ընտանիքի անդամները որևէ ապօրինի գույքի, դրամական միջոցների երբևէ չեն տիրապետել ու չեն տիրապետում։ Հայցադիմումում նշված գույքերն ու դրամական միջոցները իրենց ընտանիքի՝ 80-ականներից սկսած աշխատանքի արդյունքն է»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ