ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաղաղության պայմանագրի այլընտրանքը. Վահե Հովհաննիսյան 01/18/2024 11:27 | Մեկնաբանություն
«Խաղաղության պայմանագրի» միակ այլընտրանքը ավելի լուրջ խաղաղության պայմանագիրն է։ Հայաստանից պետք է հնչի ավելի լուրջ խաղաղության պայմանագրի հայտ՝ փորձելով վերցնել նախաձեռնությունը։ Մնացած տարբերակները մոտ են արկածախնդրությանը։ Այս մասին գրել է այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
««Ավելի լուրջ խաղաղության պայմանագրի» գաղափարը զգալի ռեսուրս ունի՝ սեփական հասարակության մեջ և դրսում հասկացված լինելու, մանևրելու, բնական դաշնակիցներ ձեռք բերելու, պատերազմի ռիսկը նվազեցնելու համար։ Գաղափար, որն էապես տարբերվում է Նիկոլի բազային սցենարից, բայց ինստիտուցիոնալ հնչեցնողը չկա։ Ու սա է մեր լրջագույն պրոբլեմը, որի լուծմանը համառորեն չենք գնում։
Ուղիղ մեկ տարի առաջ մենք ունեինք պայքարի, դիմադրության նույն ձևաչափերը և կառույցները, պայքարի ու դիմադրության նույն պատկերացումները, և մենք չկարողացանք կասեցնել Արցախի հայաթափման սցենարը։
Այդ դեպքում ինչո՞ւ մենք պետք է ի վիճակի լինենք առանց փոփոխությունների, գրագետ վերափոխումների կասեցնել հաջորդ ողբերգությունը։
Միայն գիտակցված փոփոխությունների գնալու դեպքում է հնարավոր աղետի վիճակագրից վերափոխվել աղետ կասեցնողի, իսկ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը դնում է փոփոխությունների պահանջ։
Բովանդակության և մենեջմենթի փոփոխությունը
Կասեցնելու համար «ճակատագրով», իսկ իրականում մեր սխալների պատճառով հերթական աղետը, պետք է գնալ բովանդակության և մենեջմենթի արագ ու գրագետ փոփոխության։
Այսօր կա առողջ ազգային առաջադիմական նոր համակարգերի ձևավորման, պայքարի ու պատասխանատվության նոր ձևաչափերի երեք ռեսուրս.
1. Անհատներ (ունենք լուրջ ցանկ՝ տարբեր կառույցներում գտնվող-չգտնվող անհատների)
2. Եկեղեցի
3. Բանտեր (Երևանի և Բաքվի)
Պետք է փոխվի «ընդդիմության» ընկալումը։ Ընդդիմություն են բոլոր այն շերտերը և անհատները, որոնց համար այսօրվա իրականությունն անընդունելի է, կենսական անհամատեղելիություն է։
Հաջորդ քայլով պետք է գտնել ընդդիմության դռների բացման մեխանիզմը։ Պետք է բացվել հասարակության համար։
Պետք է գտնել անհատների, եկեղեցու և բանտերի համագործակցության ձևաչափը։ Հենց այստեղ է մոդերատորի պատմական սուր անհրաժեշտությունը։ Մեզ այսօր պետք չէ լիդեր, դադարեցնենք դրա փնտրտուքը կամ հորինումը։ Մեզ այսօր պետք է մոդերատոր է, ով հանրության մտածող, մտահոգ, գրագետ, պասիվ, մոլորված և մյուս շերտերին կդնի երկխոսության մեջ և կմիավորի։
Պետք է ունենալ գրագիտություն և խիզախություն՝ հարցերին նայելու այլ տեսանկյունից, գնալու էական փոփոխությունների և կազմակերպելու պայքարի ճիշտ մենեջմենթ։ Այսօր մեր պայքարը չունի մենեջմենթ, իսկ առանց դրա՝ հաջողությունը բացառված է։ Ունե՞նք սա ընդունելու խիզախությունը։ «Խաղաղության ավելի լուրջ» հայտի սկզբունքների մասին ավելի մանրամասն կխոսեմ վաղը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ