ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարմիր բերետներով վաղը կարող է մտնեն ու ինչ-որ գործողություններ անեն, դա չի նշանակում, որ «Գոյը» միավորվեց Սունդուկյանին. Արթուր Սահակյան 01/18/2024 20:55 | ԼՐԱՀՈՍ
Ես չգիտեմ, թե ինչ է արել թատրոնի տնօրենը, բայց թատրոնը Սուդուկյանի հետ միավորման որոշման տակ չի ստորագրում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է այսօր հայտարարել, թե «Գոյ» թատրոնի միավորման փաստաթղթերը ստորագրված են, որոշումն ընդունված է։
Արթուր Սահակյանի փոխանցմամբ՝ թատրոնի ստեղծագործական անձնակազմը թատրոնի նոր տնօրենին հայտնել է անվստահություն, նշանակել է ժամանակավոր կառավարման խորհուրդ, որն էլ այսօր կառավարում է թատրոնը ։
«Իր ստորագրությունը թող գնա ինչ ուզում է անի, կուզի՝ Սուդուկյանի հետ միավորվի, կուզի՝ հարսանիքների միության, իր անձնական նախասիրության խնդիրն է։ Թատրոնից ոչ ոք նման բան չի ստորագրել, իսկ նա մեր թատրոնից չէ, խախտումով նշանակված անձ է։ Թատրոնի տնօրենը իրավունք չունի գործել ի վնաս թատրոնի, մինչդեռ նա գործել է ի վնաս ու դրանով արդեն տնօրեն չէ»,- ասել է Սահակյանը։
Դիտարկմանը, թե ԿԳՄՍ նախարարն ասում է, որ դերասանների բարձրաձայնած խնդիրները և այն, ինչ իրականում կատարվում է՝ տարբեր բաներ են և Սունդուկյան թատրոնի հետ միավորվելը միայն բազմաթիվ նոր հնարավորությունն էր տալու, խաղացանկին չեն միջամտելու՝ Սահակյանը նկատեց, որ այս իշխանությունները նաեւ ասում էին՝ «Արցախը՝ Հայաստան է, և վերջ»։ «Հիմա Հայաստա՞ն է, թե Հայաստան չէ, իրենց ասածն այդ մակարդակի է ու վստահությունն էլ նրանց ասած խոսքին այդ մակարդակի է»։
Ա. Սահակյանն ընդգծել է, որ Սունդուկյանի թատրոնի հետ միավորվելու իմաստը չեն տեսնում։ «Եթե ինքը տեսնում է՝ թող գա միավորվի և այնտեղ ապրի։ Մենք չենք ընդունում այդ առաջարկն ու այդ որոշումը, վաղը Կարմիր բերետներով կարող է մտնեն ու ինչ-որ գործողություններ անեն, դա չի նշանակում, որ մենք միավորվեցինք, իրենց ասածը չի լինելու»,- նշել է Սահակյանը՝ վստահեցնելով, որ դիմակայելու են այս անիրավությանը։ «Իրենք այս տնօրենի միջոցով, որի մականունը «թուրք» է, փորձում են հասնել իրենց ուզածին։ «Թուրքը» փաստաբանի հետ պայմանագիրը խզեց, բայց մենք իրավունք ունե՞նք՝ պաշտպանվելու այդ անիրավությունից, մենք էլ մեր լիազոր իրավաբանին ենք նշանակել, իսկ «թուրքն» այլևս աշխատանքի չի գալիս»,- նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Նրա փոխանցմամբ՝ երկու թատրոնների միավորման որոշումը, որը դրված էր քննարկման e-draft-ում, ամենաքննարկված նախագիծն է։ «9000 կարծիք ու քվեարկող կա։ Կարծում եք՝ իսկապե՞ս 9000 հոգի քվեարկել է, ո՛չ։ Մեր կարծիքը այդ որոշումն ընդունելի հաշվի չեն առել, բերում են անցած տարվա չնչին թերացումներն այն դեպքում, երբ այս տարի թերացում չկա, ու այդ թերացումների հետևից ընկած իրենց էշն են քշում։ Մենք էլ նույն տրամաբանությունն ունենք, ընդ որում՝ այնպես չէ, որ մենք պոչ ենք խաղացնում։ Մենք համոզմունքով ենք այս թատրոնում, համոզմունքով Սունդուկյանում կամ այլ թատրոնում չենք։ Մենք ենք այս թատրոնի դեմքը, ոչ թե «թուրքը», ուզում եք գաք փակե՞ք, զմրսեք, խնդիր չկա, հենց դա էլ ձեր իրական նպատակն է, փակելը, ոչ թե միավորելը»,- եզրափակել է Արթուր Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից