ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ՆԳՆ-ն և Հայկական Կարմիր խաչը հուշագրով ամրապնդել են բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցությունը 01/18/2024 20:20 | ԼՐԱՀՈՍ
Հունվարի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության միասնական մոտեցման հանձնառությունը։
Ինչպես «Փաստիբֆոյ»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հուշագրով արձանագրված գործընկերությունն ընդգծում է ՆԳՆ և ՀԿԽԸ ընդհանուր տեսլականը՝ ստեղծելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանության, աղետներին պատրաստվածության ու արձագանքման, ռիսկերի նվազեցման և կանխարգելման ոլորտներում:Գործընկերությունը նպատակ ունի ամրապնդելու սերտ համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման, առկա ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործողություններում և միավորելու կարողությունները՝ աղետներին արձագանքման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Գործընկերությունը ներառում է նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ գործունեություն՝ կամավոր ներուժի մոբիլիզացման և իրազեկման լայնածավալ նախաձեռնությունների իրականացման միջոցով:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել մի շարք ոլորտներում Ներքին գործերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու և ընդլայնելու այն։
Վահե Ղազարյանն առանձնացրել է այդ համագործակցության շրջանակում հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների ապահովման աշխատանքները և շնորհակալություն հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ այդ ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար։
ՆԳ նախարարը, անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումներին, հատուկ շնորհակալություն է հայտնել նաև բոլոր միջազգային գործընկերներին՝ Նախարարությանը և ենթակա ծառայություններին ցուցաբերվող աջակցության համար։
Նա իրականացված աշխատանքներից առանձնացրել է հատկապես 2023 թ. հոկտեմբերի 5-ին Կառավարության կողմից հաստատված՝ Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որոնց կենսագործումը կնպաստի աղետների ռիսկի արդյունավետ կառավարմանը։
ՆԳ նախարարի խոսքով՝ հուշագիրը նոր մակարդակի կբարձրացնի համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման և կանխման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հարցերում մեխանիզմների սահմանման և այլ ուղղություններով։
Աղետների ռիսկի կառավարումը Հայկական Կարմիր խաչի ընկերության ռազմավարական ուղղություններից է։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում՝ համապատասխան ոլորտային կառույցների և այսօր արդեն Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ իրականացվել է աղետների ռիսկի կառավարմանն ուղղված գործունեություն՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ համապատասխան հուշագրերի և համաձայնագրերի շրջանակներում։ Կիսելով Կարմիր խաչի միջազգային շարժման փորձը՝ ՀԿԽԸ-ն իրականացնում է աղետներին պատրաստվածությանը, արձագանքին և վաղ վերականգնմանն ուղղված գործունեություն, նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը՝ զուգահեռաբար արձագանքելով նաև երկրում տեղի ունեցած բոլոր խոշոր աղետներին։ Այս գործընկերությունը, որը հիմնված է Փոխըմբռնման հուշագրում ուրվագծված սկզբունքների վրա, ուղղված է համապարփակ, միասնական արձագանքման համակարգի զարգացմանը և ամրապնդմանը: Երկու կողմերն էլ պարտավորվում են աշխատել միասնական՝ անհրաժեշտ տեղեկատվությունը վերլուծելու, կրթական և կարողությունների զարգացման միջոցառումներ և համատեղ գործունեություն իրականացնելու ուղղությամբ, որոնք կբարձրացնեն աղետներին պատրաստվածությունը և հանրային իրազեկվածության մակարդակը:
«Մեծապես կարևորում ենք այս Հուշագրի ստորագրումը, որը նոր խթան կհաղորդի մեր համագործակցությանը»,-ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 104 տարի գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ-առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ