Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արկադի Բարսեղյանի կինը զանգահարել է Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հարևանին` փորձելով համոզել ցանկալի ցուցմունք տալ 01/18/2024   16:40  |  Դատական ռեպորտաժներ

Պեմզաշենում մոր և երկու երեխայի դաժան սպանությունից հետո մեղադրյալներից Արկադի Բարսեղյանի կինը զանգահարել, կապ է հաստատել զոհի՝ Զարինե Մելիքսեթյանի, հարևանուհու հետ` խնդրելով հանդիպել հետագա վարույթի շրջանակներում ցուցմունքներ տալու հետ կապված, սակայն հարևանուհին մերժել է առաջարկը: Այս մասին դատարանում հայտարարել է դատախազ Արեգ Խաչատրյանը` հրապարակելով գործում առկա գրավոր ապացույցները:

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ` Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով դատական նիստը, որի ընթացքում հրապարակվել են գործում առկա ապացույցները, այդ թվում` վկաների նախաքննական ցուցմունքներից որոշ դրվագներ: Հրապարակվեցին նաեւ սպանված ընտանիքի հարևանուհու` Արմենուհի Ռափյանի ցուցմունքները, որոնց համաձայն դեպքի օրը, կեսգիշերն անց գնացել է բակի դուռը փակելու ,Զարինե Մելիքսեթյանի տանից ոչ սովորական ձայներ է լսել՝ ճիչեր, բղավոցներ, սակայն մտածել է, որ Զարինեն երեխայի վրա է բարկանում և չի միջամտել: Հաջորդիվ հրապարակվեց Սայաթ Միքայելյանի ցուցմունքը, համաձայն որի` հենց ինքն է Վրույր Բարսեղյանին իր մեքենայով դեպքի հաջորդ օրը Արթիկ քաղաք տարել։ Վերջինս նաև ներկայացրել է, որ Արկադի Բարսեղյանի մեքենան ժամանակ առ ժամանակ տեսել է Զարինե Մելքիսեթյանի տան տարածքում։ Գործով ցուցմունքներ են տվել նաև երկու կին, որոնք դեպքի հաջորդ օրը Վրույր Բարսեղյանի հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն են ունեցել։

Գործում առկա ապացույցների համաձայն` Արկադի Բարսեղյանն այդ օրերին թմրանյութերի ազդեցության տակ է եղել, նրա բջջային հեռախոսում առկա են եղել պատմություններ` խաղադրույքային, ինչպես նաև` պոռնոգրաֆիկ կայքեր մուտք գործելու վերաբերյալ: Նմանատիպ կայքերի վերաբերյալ պատմություններ առկա են եղել նաև Վրույր Բարսեղյանի հեռախոսում: Բացի այդ, պարզվել է նաև, որ Արկադի Բարսեղյանի փաստաբանը կապ է հաստատել նրա ընտանիքի անդամների, ընկերների հետ, քննարկել և որոշել են կոնկրետ ժամ մատնանշել` իբրև Արկադի Բարսեղյանը դեպքի վայրում չի եղել, սակայն Վրույր Բարսեղյանը ևս ՔԿՀ-ում պատմել է, որ Արկադին դեպքին մասնակից է եղել: Գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել 91 իր և առարկա, այդ թվում` Վրույր Բարսեղյանի արյանը նմանվող հեղուկի հետքերը, մեկ զույգ հողաթափի նմանվող սպորտային կոշիկներ, ծալովի դանակը, ինչպես նաև` դեպքի վայրում հայտնաբերված մի շարք իրեր և առարկաներ` արյան հետքերով, սերմնահեղուկի հետքեր։ Պաշտպանները նախ միջնորդեցին հետաձգել դատական նիստը, սակայն, նկատի ունենալով, որ կողմը ծանոթ է գործում առկա ապացույցներին, նախագահողը ժամանակ տվեց` այլ ապացույցներ հետազոտման առարկա դարձնելու վերաբերյալ միջնորդության համար, սակայն ընդմիջումից հետո հայտնի դարձավ, թե Արկադի Բարսեղյանի պաշտպանի ինքնազգացողությունը վատ է, ըստ այդմ, նախագահողը ստիպվբած եղավ հետաձգելու նիստը:

Հիշեցնենք, որ 2022թ.նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։

Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:16 09/11/2023  |  Դատական ռեպորտաժներՊեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով Վրույր և Արկադի Բարսեղյանները կմնան կալանավորված
14:43 09/11/2023  |  Դատական ռեպորտաժներԵրկուսն էլ պետք է գնդակահարվեն, տեղում, ուրիշ հեչ բան. սպանված ընտանիքի հայրը՝ դատարանում (տեսանյութ)
14:26 09/11/2023  |  Դատական ռեպորտաժներՊեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության մեջ մեղադրվող Վրույր և Արկադի Բարսեղյաններն իրենք ևս երեխաներ ունեն, Վրույրը՝ երեք երեխա, Արկադին՝ մեկ
14:20 09/11/2023  |  Դատական ռեպորտաժներՊեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրվողը տառաճանաչ չէ. Հայտարարեց, որ հայերեն տառերը չգիտի (տեսանյութ)
13:26 09/11/2023  |  Դատական ռեպորտաժներՊեմզաշենի գործով պաշտպանները բարձրացնում են՝ գործը դռնփակ քննելու հարցը, այս փուլում նիստերը դռնբաց կլինեն
12:53 09/11/2023  |  Դատական ռեպորտաժներԴատարանում սկսվում է Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով դատավարությունը. ուղիղ միացում դատարանից
20:30 02/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է Պեմզաշենի գործով առաջին դատական նիստի օրը
15:12 30/10/2023  |  Դատական ռեպորտաժներՊեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործը կքննի դատավոր Արտուշ Գաբրիելյանը
11:24 25/10/2023  |  Քրեական խրոնիկոնՉմահացած մոր աչքի առաջ սպանել են որդուն, սեռական բռնություն գործադրել 12 տարեկան աղջկա նկատմամբ, ապա՝ սպանել, վերջում միայն՝ հափշտակել 940.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթա, գումար․ ՔԿ
14:12 19/10/2023  |  Քրեական խրոնիկոնՊեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով նախաքննությունն ավարտվել է

Արխիվ

[]