ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
3,7 մլն դրամ՝ Ավինյանի աշխատասենյակի հատակի վերանորոգման համար. Factor.am 01/17/2024 17:35 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակի վերանորոգելու համար ծախսվել է 3 մլն 754 հազար 920 դրամ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են կառույցի լրատվության վարչությունից։ Գնումն իրականացվել է առանց մրցույթի։ Այս գումարի շրջանակներում ձեռք է բերվել լամինատե հատակ և դրա տեղադրման աշխատանքների ծառայություն։ Լամինատե հատակի 1 քմ-ն քաղաքապետարանը գնել է 15 հազար 540 դրամով, ընդհանուր ձեռք է բերվել 156 քմ՝ 2,4 մլն դրամ արժեքով։ Տեղադրումն էլ արժեցել է 1,3 մլն դրամ։ Լամինատե հատակը մատակարարել և տեղադրել է «Տոփ-տեխ» ՍՊԸ-ն, որը շուկայում հայտնի է «Թոփ Ֆլոր» անունով։ Այս ընկերությունից Factor.am-ին հայտնեցին, որ այդ գնի շրջանակներում միայն եվրոպական արտադրության լամինատե հատակներ են վաճառում։
Իսկ թե ինչու շուրջ 9 հազար դոլարանոց վերանորոգումը Երևանի քաղաքապետարանը չի իրականացրել բաց մրցույթով, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ աշխատանքներով զբաղվել է քաղաքապետարանի շենքերի շահագործումն իրականացնող «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ն, որն իրավունք ուներ մեկ այլ ՍՊԸ-ից առանց մրցույթի ծառայություններ ձեռք բերել։ Երևանի քաղաքապետարանից Ավինյանի աշխատասենյակի վերանորոգումը հիմնավորում են այն հանգամանքով, որ այն 2005 թվականից մինչ այս վերանորոգման չէր ենթարկվել։ «Քանի որ քաղաքապետի աշխատասենյակի պատերի ներկը երկար տարիների ընթացքում գունաթափվել էր ու ճաքճքել, այդ պատճառով առաջացել էր պատերի հարդարման և ներկման աշխատանքների կատարման անհրաժեշտություն: Դրանք կատարվեցին քաղաքապետարանի շենքերի շահագործումն իրականացնող «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ի մասնագետների կողմից: Նույն ընկերության մասնագետների կողմից նաև կատարվել են սանհանգույցի և լվացարանի պատերի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ:
Կոսմետիկ վերանորոգման ժամանակ օգտագործված բոլոր նյութերը ընկերությունը ձեռք է բերել 2023թ. համար հայտարարված մրցույթի արդյունքում: Աշխատասենյակի մանրահատակը 2005թ. հատակի սվաղի խոնավ լինելու պատճառով ամբողջովին պոկվել էր, ինչով պայմանավորված որոշվել էր այն սվաղին ամրացնել պտուտակներով և խցաբութակներով (դյուբելներով), իսկ հետո՝ հատակը ամբողջությամբ ծածկվել էր գորգով:
Տարիների ընթացքում պտուտակները թուլացել էին, ծակծկել գորգը, որը շարքից դուրս էր եկել, մաշվել և կորցրել էր նախնական տեսքը ու չէր համապատասխանում աշխատասենյակի նշանակությանը: Ուստի, որոշում կայացվեց հանել գորգը, այնուհետ հին մանրահատակը ու տեղադրել լամինատե հատակ»,-Factor.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Factor.am-ը դիմել էր քաղաքապետի մամուլի քարտուղարանին և առաջարկել վերանորոգման ընթացքում և ավարտից հետո քաղաքապետի աշխատասենյակում նկարահանումներ իրականացնել, սակայն, առաջարկը մերժվել էր։ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում հրապարակած տեսանյութերում քաղաքապետի աշխատասենյակն այս տեսքն ուներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ