ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիրան Խաչատրյանը նախազգուշական կրակոց է արձակել օդ՝ չեզոքացնելու իր կյանքի և առողջության նկատմամբ վտանգը.փաստաբան 01/17/2024 12:23 | ԼՐԱՀՈՍ
Դեպքն ինքնին քաղաքական չէր, այդուհանդերձ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի կիրառումը, հիմքերի նման բացակայության պայմաններում, կարելի է մեկնաբանել այնպես, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ առկա է «հատուկ» խիստ վերաբերմունք։ Այս դեպքում կալանքն ունի առավելապես պատժողական բնույթ, այլ ոչ թե` կոչված է ապահովելու վարույթի անխոչընդոտ ընթացքը և այլն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վարազդատ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում, ի սկզբանե, ձերբակալվել էր 5 անձանց, սակայն նրանցից մեկին նախաքննական մարմինն ավելի ուշ ազատեց արգելանքից ու քրեական հետապնդում հարուցեց միայն 4-ի նկատմամբ, որոնցից միայն երկուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացվեց, որոնց թվում է Տիրան Խաչատրյանը։ Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն ստացել են Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը, որի հիմքում դատարանը երկու հիմք է մատնանշել` փախուստի և խոչընդոտելու հավանականությունը, որոնք երկուսն էլ, փաստաբանի դիտարկմամբ, բացակայում են: Վերջինիս փոխանցմամբ՝ նշված երկու հիմքերին էլ պաշտպանության կողմը դատարանում անդրադարձել է, թեև ենթադրելի էր, որ փախուստի հավանականության մասով անդրադառնալու կարիք էլ իրականում չկար` հաշվի առնելով Խաչատրյանի անձը և իր անցած ուղին, նույնը նաև` խոչընդոտման հավանականության վերաբերյալ, որը վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ կերպ չի հիմնավորվել, հակառակը, կան փաստական տվյալներ, որ Տիրան Խաչատրյանը շատ ակտիվորեն համագործակցում է վարույթն իրականացնող մարմնի հետ, չի խուսափում վարութային որևէ գործողությունից, ակտիվորեն մասնակցում է, ցուցմունք տալիս, մասնակցում բոլոր անհրաժեշտ փորձաքննություններին, նմուշառումներին: Ինչ վերաբերում է փախուստի հիմքին, ապա վարույթն իրականացնող մարմինը փորձել է այն հիմնավորել այն հանգամանքով, որ Տիրան Խաչատրյանին հայտնաբերել են հյուրանոցում, մինչդեռ, դա, փաստաբանի գնահատմամբ, հերքվում է այն հանգամանքով, որ Տիրան Խաչատրյանը նախապես արդեն իրեն` փաստաբանին, հրավիրել էր այնտեղ` միասին ոստիկանության բաժին ներկայանալու, քանի որ կարիք է ունեցել իրավաբանական խորհրդատվություն ստանալու և փաստաբանի ուղեկցությամբ ներկայանալու համար: Դատական ակտի դեմ պաշտպանը բողոք կներկայացնի:
Փաստաբանի տեղեկացրեց, որ Տիրան Խաչատրյանը ենթարկվել է նաեւ դատաբժշկական փորձաքննության` վնասվածքների վերաբերյալ, բացի այդ, ենթարկվել է նաև թեստի, որով ալկոհոլի պարունակություն չի հայտնաբերվել: Անդրադառնալով մեղադրանքին` փաստաբանը հայտնեց, որ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում:
«Զենքի գործադրումը եղել է բացառապես ինքնապաշտպանական բնույթի, կարելի է ասել` հաստատված է այն հանգամանքը, որ Տիրան Խաչատրյանը նախազգուշական կրակոց է արձակել օդ, որպեսզի չեզոքացնի իր կյանքի և առողջության նկատմամբ վտանգը»,- նշեց փաստաբանը` հավելելով, որ զենքը եղել է պարգևատրված: Տուժած քաղաքացին վիճաբանության մասնակից չի եղել, պատահականության արդյունքում է վիրավորում ստացել, թեթև մարմնական վնասվածք է, այդ հատկանիշներով մեղադրանք չկա առաջադրված Խաչատրյանին։ Ավելին, փաստաբանը կասկածելի է գնահատում` արձակված գնդակի և մարմնական վնասվածքի ուղիղ պատճառահետևանքային կապը: Ինչ վերաբերում է վեճի մյուս կողմին, ապա նրանց նկատմամբ հետապնդում չի իրականացվում Խաչատրյանին մարմնական վնասվածք հասցնելու դրվագով, այդ հատկանիշներով հետապնդում հարուցելու հարցը կարող է որոշվել միայն եզրակացությունից հետո:
Վիճաբանության առիթի և հանգամանքների շուրջ մանրամասներ հայտնելուց փաստաբանը զերծ մնաց` նախաքննությանը չվնասելու նպատակով, միայն նշեց, որ առիթը քաղաքական չի եղել:
Վարազդատ Հարությունյանը մտահոգիչ է համարում իշխանամերձ կայքերի կողմից Տիրան Խաչատրյանի ձերբակալման կադրերի օպերատիվ, ինչպես նաև` տարբեր կեղծ և հերյուրանք պարունակող հրապարակումները: Ըստ փաստաբանի` տեսնում են, որ առիթը օգտագործելով Տիրան Խաչատրյանի նկատմամբ հակաքորզչական արշավ սկսելու, կալանքով պատժելու շարժառիթներ և հուսով է, որ այդ մտահոգությունները և կասկածները կչեզոքացվեն, նախաքննությունը կգնա կառուցողական, պատժողական տարրերից զերծ և օբյեկտիվ իրականությունը բացահայտելու շարժառիթներով:
Դիտարկմանը, որ ԶԼՄ-ներից զատ հենց ՆԳՆ-ի կողմից հրապարակված լուսանկարում, կադրերում է հնարավոր նույնականացնել Տիրան Խաչատրյանին, Վարազդատ Հարությունյանն արձագանքեց` նշելով, որ ինքը բնավ չի փորձում ՆԳՆ-ից շեղել «մեղադրանքի » սլաքները, սակայն ընդգծում է այն հանգամանքը, որ օպերատիվ աշխատակիցների` Տիրան Խաչատրյանին ձերբակալելուց, ձեռնաշղթաները հագցնելուց և Տիրան Խաչատրյանին դուրս հանելուց հետո այնքան արագ են կադրերը հրապարակվում, որ ողջամիտ հարց է առաջանում` կայքերն իրենց աշխատակիցներն ունեն այդ օպերատիվ աշխատակիցների մեջ կամ ՆԳՆ-ում, այդ ինչ սերտ կապերով են կապված, դա է մտահոգում: Ինչ վերաբերում է ՆԳՆ-ի կողմից հրապարակայնացված կադրերին, Հարությունյանը նկատեց` որպես պետական մարմին պետք է լավ հասկանային, որ այդ կադրերի հրապարակումն առաջին հերթին վնասում է ՀՀ-ին, հետո` Տիրան Խաչատրյանին, իսկ հաղորդագրությանը կից շոուն, թե իբրև Տիրան Խաչատրյանը խմած է եղել և այլն, ապա դրան պաշտպանության կողմը հետագայում կանդրադառնա:
Հեղինակ` Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից