ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաղը կարող է պատերազմ սկսվել. նոր իրավիճակում ի՞նչ լուծում եք առաջարկում. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/17/2024 17:11 | Քաղաքական
«Խաղաղության օրակարգ» եզրույթը Դուք ամենայն հավանականությամբ օգտագործել ենք 2018 ապրիլի սկզբին՝ ԵԿՄ 12 -րդ արտահերթ համագումարի ժամանակ, երբ խաղաղության օրակարգը ներկայացրել եք որպես անհրաժեշտության դեպքում՝ խաղաղություն պարտադրելու օրակարգ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ակներև է, որ թշնամուն չկարողացաք խաղաղություն պարտադրել, և խաղաղության օրակարգը 2021 թ-ին այլ իմաստ ստացավ, 2022 թ-ին բյուրեղացավ «զիջումներ»՝ միայն թե կարողանամ Հայաստանի 29 800 քկմ-ն պահել՝ անկախ նրանից, որ ձեր նախընտրական ծրագիրը լրիվ ուրիշ բանի մասին էր։ Դուք դա հիմնավորում էիք նրանով, որ իրավիճակ է փոխվել։ 2023 թ-ի մայիսին, արդեն ընդունեցիք Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ՝ չունենալու դրա իրավունքը։ Հիմնավորումն այն է, որ Հայաստանի և Արցախի անվտանգությունն անհամատեղելի էր ու ստիպված էիք գնալ Արցախի հարցում զիջումների։
Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարեց, որ ոչ պատրաստ է սահմաններ կամ տարածքներ ճանաչել, որ այլ ռեժին է պահանջում, որը միջանցքից չի տաբերվում։ Ստեղծվել է, նոր իրավիճակ։ Նոր իրավիճակում ի՞նչ լուծում եք առաջարկում»։
Փաշինյանը պատասխանեց, որ այն հայտարարությունները, որոնց մասին ինքը խոսել է՝ դրանց նպատակը կախված է եղել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ։ «Մենք չենք նկատել, որ անկախության գոյության ողջ ընթացքում ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք։
Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ մեր բոլոր դիրքորոշումները և ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա, այսինքն, պետք է լինեն, բացառիկ լեգիտիմ»։
Անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին՝ Փաշինյանն ասաց, որ դրանց արդեն պատախանել է։
«Ադրբեջանը 2 հակադարձում է անում, առաջինն այն է, որ եթե ՀՀ-ն պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից։ Երկրորդ հարցադրումն այն է, որ թե ինչու պետք է Ադրբեջանից դեպի Նախիջևան անցաման ժամանակ, որը 47 կմ է՝ տեղի ունենան ստուգման գործընթացներ։ Մենք սրան պատասխանում են հետևյալ կերպ, ինչպես Իրանը տալիս է այդ անցումը, նույնպես էլ ՀՀ-ն է պատրաստ այդ ճանապարհը տալ։ Եթե ՀՀ տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի նախիջևան 47 կմ է, Իրանի տարածքով էլ՝ 49 կմ է։ Եթե հսկողական գործառույթներն ընդունելի են 49 կմ-ի համար, դրանք չեն կարող ընդունելի չլինել 47 կմ-ի համար»։
Խաչատրյանն արձագանքեց, որ իրականում Փաշինյանն ասում էր, որ կտա Արցախը, փոխարենն Ադրբեջանը կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ճանապարհների հարց կլուծվի, փախստականների հարց կա, բայց Ալիևն ասում է, որ դա չի ընդունում։ «Ստացվում է, ողջ բանակցային գործընթացից Ալիևը պոկեց Փաշինյանի կողմից ճանաչումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, փոխարենը ոչինչ չտվեց։ Արդյունքում ստեղծվել է ավելի ագրեսիվ միջավայր Հայաստանի համար։ Երբեք Հայաստանի նկատմամբ այսքան ագրեսիվ ու անհարգալի չի խոսել,այս իրավիճակի համար ի՞նչ հակաքայլ եք առաջարկում։ Վաղը Ադրբեջան կարող է պատերազմ սկսել՝ քանի որ ասում է՝ չկա սահման, էլի առաջ կգա, ինչ հակաքայլ եք առաջարկում»։
Փաշինյանն ասաց, որ կարծում է, որ այս իրավիճակում մեր պաշտպանության գործոնը պետք է լինի լեգիտիմությունը։ «Այն գործողությունները, որ ներկայացնում եք ԼՂ-ի տեսակետից, իրականում այդ գործողությունների կապը ՀՀ ինքնիշխանության, տարաքային ամբողջականության և անվտանգության հետ է, ԼՂ-ի հետ չէ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ