ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սասունից՝ Արցախ․ Ցեղասպանություն վերապրած ընտանիքի ժառանգը երազում էր Ստեփանակերտի ծննդատանը բալիկ լույս աշխարհ բերելու մասին, բայց կրկին գաղթական դարձավ․․․ 01/17/2024 15:21 | ԼՐԱՀՈՍ
2020թ․ հոկտեմբերի 28-ը՝ 44-օրյա պատերազմի 32-րդ օրը, երբ Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտի ծննդատունը, հիմնովին փոխում է Սոֆիա Հակոբյանի կյանքը։ Մասնագիտությամբ թուրքագետ, լրագրող, արմատներով սասունցի, բայց Կիեւում ծնված Սոֆիան, որ պատերազմի մեկնարկից սկսած մտածում էր Արցախ տեղափոխվելու ուղղությամբ, վերջնականապես որոշում է, որ պիտի գնա Արցախում ապրելու ու եթե, Աստծո կամոք, մի օր մայրանալու երջանկություն ունենա, ապա ծննդաբերի այդ նույն ծննդատանը։
«Ինձ համար ամենավիրավորական բանն այդ ամբողջ ընթացքում ծննդատան ռմբակոծումն էր։ Փաստացի, դա նշանակում էր, որ 100 տարի անց հեգնում են մեր ծնվելու իրավունքը։ Ինքս լինելով սասունցի՝ ցեղասպանություն վերապրած ընտանիքից, ահավոր ծանր տարա այդ լուրը։ Շատ էի ուզում, որ հենց Արցախում ծնվի իմ բալիկը։ Ցավոք, ես ու իմ նախորդ երեք սերունդները ծնվել ենք գաղթի ճանապարհներին, ու ինձ համար, իրոք, շատ կարևոր էր, որ ինձ հաջորդող սերունդը մշտապես հայկական մնացած, երբևէ մեզնից չխլված հողում լույս աշխարհ գա․․․»,—«Փաստինֆո»-ի հետ զրույցում անկեղծանում է Սոֆիան։
Արցախ տեղափոխվելու մեր զրուցակցի մյուս մղումը գործնականում արցախցու կողքին լինելն էր։ Ըստ այդմ՝ որոշել էր, որ պատերազմն ավարտվելուց անմիջապես հետո տեղափոխվելու է Արցախ։ Ցանկությունը թեկուզ մեծ էր, որոշումն էլ՝ անբեկանելի, բայց ավելի քան մեկ տարի պահանջվեց, որ ուզածին հասնի․
«Քանի որ պատերազմի հետևանքով Արցախի զգալի մասն Ադրբեջանն օկուպացրել էր ու բնակֆոնդի մեծ խնդիր կար, չէի կարողանում Ստեփանակերտում տուն գտնել։ 2022թ․ հունիսին միայն տուն գտնվեց ու կարողացա տեղափոխվել։ Երկար եմ մտածել, թե ինչպես կարող եմ օգնել հայրենակիցներիս ու եկել էի այն եզրակացության, որ ամենաճիշտն այնտեղ գնալը, նրանց կողքին գտնվելն ու իրենց հետ նույն դժվարությունները կրելն է, մնացածը պաթոս է։ Շրջափակման ամենածանր պահին անգամ չեմ փոշմանել այդ որոշմանս համար։ Նաև մտածում էի, որ մի ներդրում պետք է ունենամ այնտեղ․ այդպես ծագեց «Սարն ի վեր» նախաձեռնությունը։ Արցախի սահմանամերձ դարձած բնակավայրերից (որոնք, ի դեպ, շատ էին պատերազմից հետո) բերք ու բարիքը պիտի հավաքեինք, չրեր, մրգային չիպսեր պատրաստեինք, թեյաբույսեր փնջեինք ու առաքեինք Հայաստան՝ իրացնելու։ Անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելուց հետո ընդամենը մի քանի օր հասցրեցինք աշխատել․ Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը»։
Շրջափակման ամբողջ ընթացքում, լրագրողի խոսքով, ուժ տվող մտքերից մեկն այն էր, որ շրջափակումը հաղթահարելուց հետո «Սարն ի վերը» շարունակելու է ապրել՝ ի հեճուկս Ալիևի։
Հետո այնպես է ստացվում, որ պատերազմից չորս օր առաջ Սոֆիան տեղափոխվում է Հայաստան։
«Դեռևս մայիսին դիմել էի ռուս խաղապահներին, որ ինձ էլ տեղափոխեն ՀՀ, քանի որ մայրս պետք է վիրահատվեր։ Չորս ամիս անց՝ սեպտեմբերի 13-ին, ինձ զանգեցին , թե՝ ուզո՞ւմ եք գնալ Հայաստան։ Ես շոկի մեջ էի․ դա կյանքիս ամենածանր օրն էր երևի․․․ Ասացի՝ չգիտեմ, կլինի՞ ես հետո զանգեմ, պատասխանն ասեմ։ Չորս ամիս սպասում էի այդ օրվան, բայց որ օրը եկավ, այնքան հակասական զգացողություններ ունեի․․․ Ամուսինս դիրքերում էր, գիտեի, որ եթե գամ, չեմ կարողանա հրաժեշտ տալ, բացի այդ զգում էի, որ պատերազմ է լինելու ու չէի ուզում դուրս գալ Արցախից։ Մտածում էի՝ էլ ինչի՞ համար եմ եկել, եթե պիտի պատերազմի դեպքում այստեղ, այս մարդկանց կողքին չլինեմ․․․ Հետո ամուսինս զանգեց ու ասաց՝ գնա։ Այդպես եկա՝ ահավոր ծանրացած հոգով ու շատ անհանգիստ․․․»,-հիշում է զրուցակիցս։
Ամուսնուն՝ Մհերին, ով, ի դեպ, Հադրութի շրջանի Տումի գյուղից է և ում հետ Սոֆիան ծանոթացել էր Արցախ տեղափոխվելուց հետո ու ամուսնացել շրջափակման ժամանակ, առնվազն կես տարի կրկին տեսնելու հույս սասունցիների ժառանգը չուներ։ Արցախից Երևան ճանապարհին այդ միտքն էր նաև նրան անհանգստացնում։
Օրեր անց՝ ադրբեջանցիների ներխուժումից ու Արցախի ամբողջական զավթումից հետո, հարկադրված գաղթի ճանապարհն արդեն երկրորդ անգամ բռնում է նաև Մհերը։ Նորակազմ ընտանիքը միանգամից Տավուշի Գետահովիտ գյուղ է ուղևորվում։
«Որոշել էինք, որ Տավուշում պիտի տուն վարձենք, քանի որ այնտեղի կլիման շատ նման է Արցախի կլիմային, բնությանը։ Բացի այդ, այստեղ ամուսինս երեք տարի անց նորից կկարողանա իր սիրելի գործով՝ մեղվապահությամբ զբաղվել։ Իր գիտակից ամբողջ կյանքում մեղու է պահել․ Հադրությում 50 փեթակ է թողել․․․ Սպասում ենք գարունը գա, որ հիմա էլ այստեղ՝ Գետահովիտում, վերսկսենք իր սիրելի գործը»,-ասում է Սոֆիան ու հավելում՝ պետք է նորից ոտքի կանգնել, «Սարն ի վեր»-ն էլ ոտքի կանգնելու մի ուղին է։
Հիմա էլ ՀՀ սահմանամերձ բնակավայրերից է ձեռք բերվում «Սարն ի վեր»-ի հումքը։ Սոֆիան չրերը, մրգային չիպսերն ու թեյաբույսերն է ստանում, մի քանի տեղահանված կանանց էլ օգնում են իրացնել իրենց ապրանքը՝ արցախյան փախլավա, Հադրութի թթու, չորաթան և այլն։
«Շեշտը դրված է ավանդական ուտեստների վրա ու միևնույն ժամանակ՝ առողջարար։ Շրջափակման ժամանակ սովորել էինք դոշաբով հալվա պատրաստել։ Որ դեռ Արցախում էինք, ընկերներս շատ էին հավանել այն ու ասացին՝ «Սարն ի վեր»-ի մենյուի մեջ անպայման կներառես դոշաբով հալվան․․․ Այդպես էլ անում եմ»,-ասում է Արևմտյան Հայաստանից մինչև Արցախ հասած, Հայկական լեռնաշխարհի տարբեր կետերն իրար կապել փորձող զրուցակիցս։
Սոֆիան, ի դեպ, փաստացի բռնի տեղահանված լինելով, տեղահանվածների համար մեկնարկած ոչ մի ծրագրից չի օգտվում։ Երբ հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ է դուրս մնացել շահառուների ցանկից, եթե բռնի տեղահանվել է Արցախից, ամուսնացել ու ապրում էր այնտեղ, պատկան մարմինները պատճառաբանել են, որ ՀՀ գրանցում ունի ու միակ պատճառը դա է․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից