ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսության խորացումը. ԱԳՆ 01/16/2024 18:17 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացումը:Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն՝ ամփոփելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցերը ԵՄ անդամ երկրներ:
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցերից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ: Այցերի շրջանակներում կայացել են հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների հետ, քննարկումներ գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպիսիք են Ֆրիդրիխ էբերտի հիմնադրամը և “Chatham House”-ը, ինչպես նաև մասնակցություն համաժողովների, ինչպիսիք են Դուբրովնիկի (Խորվաթիա) և Բլեդի (Սլովենիա) անվտանգային հարցերով համաժողովները:
2023թ. ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան առանձնահատուկ է եղել. ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակի շարունակական իրականացմանը, ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությանը զուգահեռ հարաբերությունները համալրվել են նոր բովանդակությամբ։
ԵՄ անդամ երկրներից կայացել են նախարարի պաշտոնական ու աշխատանքային այցերը Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Պորտուգալիա, Իսպանիա, Մալթա, Սլովենիա, Ռումինիա և Խորվաթիա, այցով Հայաստան են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Խորվաթիայի, Հունգարիայի և Էստոնիայի ԱԳ նախարարները: Կայացել են հանդիպումներ և հեռախոսազանգեր ԵՄ բոլոր անդամ երկրների հետ: Նախարար Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱլԳ նախարարական հանդիպմանը, ինչպես նաև ելույթով հանդես եկել ԱլԳ քաղաքացիական ֆորումի տարեկան նստաշրջանին»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳ նախարարը նախորդ տարի ԵՄ կողմի հրավերով Բրյուսելում մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Այս ձևաչափով առաջին քննարկումը, որը հաջորդել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթին, արտացոլում է խորացող քաղաքական երկխոսությունը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումների կյանքի կոչման: Նախարար Միրզոյանը ելույթով հանդես է եկել նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում:
ՀՀ-ԵՄ համագործակցությունը համալրվել է նոր ուղղությամբ ու ձևաչափով. 2023 թ. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության անդրանիկ նիստը, իսկ 2-րդ նիստը՝ նոյեմբերի 15-ին՝ Բրյուսելում:
Առաջնային կարևորության հարցերի շարքում՝ տարեսկզբին երկու տարի ժամկետով ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, իսկ տարեվերջին կայացվել է առաքելության անձնակազմի կրկնապատկման մասին որոշումը:
Նոյեմբերի 29-ին Երևանում մեկնարկ է տրվել ՀՀ-ԵՄ ներդրումների համակարգման հարթակին: Տարեվերջին կայացել է նաև փաստահավաք առաքելությամբ ԵՄ պատվիրակության այց Հայաստան՝ միտված ոլորտային համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը:
Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով ՀՀ-ին աջակցության և ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցերը քննարկվել են ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդում, որի արդյունքներով տրվել են հանրային ուղերձներ, այդ թվում՝ երկխոսության մեկնարկը դիտարկելու վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայմանավորված տարածաշրջանային և Լեռնային Ղարաբաղում զարգացումներով՝ տարվա ընթացքում շարունակվել է ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին: ՀՀ-ԵՄ գործընկերության և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանն ընդունել է կարևոր շեշտադրումներով մի շարք բանաձևեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ