ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի վարքը խրախուսել՝ թույլ տալով ընդունել COP29-ը, սխալ ուղերձ է միջազգային հանրությանը. Փոլ Փոլմանի հոդվածը REUTERS -ում 01/16/2024 17:17 | ԼՐԱՀՈՍ
«Նավթն ու գազն արդեն Ադրբեջանի արտահանման մոտ 90 տոկոսն են կազմում, և կառավարությունը բացահայտ աշխատում է գազի արդյունահանման ավելացման ուղղությամբ: Միաժամանակ, ժողովուրդը տառապում է կտտանքներից, կամայական ձերբակալություններից ու անկախ արդարադատության բացակայությունից, մինչդեռ կառավարությունը շարունակում է բանտերում պահել 100-ից ավելի քաղբանտարկյալների: Անկախ ԶԼՄ-ները լռեցված են, վեց լրագրող վերջերս կալանավորվել է: Այս ամենը հարց է առաջացնում՝ արդյո՞ք հազարավոր անկախ լրագրողներ ինքնակամ կդիմեն ռիսկի և կլուսաբանեն, հնարավոր է՝ քննադատեն, COP29-ը Ադրբեջանում»: Այս մասին REUTERS -ում հրապարակված հոդվածում գրել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ և «Unilever» ընկերության նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը՝ անդրադառնալով COP29-ը Ադրբեջանում անցկացնելու հարցին:
Փոլմանը հիշեցնում է, որ անցած տարի Ադրբեջանի զորքերը երկարատև պաշարումից հետո ավելի քան 100,000 հայերի դուրս մղեցին Լեռնային Ղարաբաղի տարածքից: «Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն այս գործողությունները նկարագրել են որպես ցեղասպանությանը հավասարազոր: Պարգևատրել այսպիսի վարքը՝ թույլ տալով ընդունել COP29-ը, սխալ ուղերձ է միջազգային հանրությանը: Այսպիսի պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչպես է Բաքուն ցանկանալու կամ կարողանալու միավորել աշխարհը կլիմայական հրատապ քայլերի շուրջ: Ինչպե՞ս կարող ես մյուսներին դրդել ունենալ ավելի մեծ հավակնություններ՝ շարունակելով քո տնտեսությունը կառուցել նավթի ու գազի վրա: Ինչպե՞ս կարող ես մեկ սեղանի շուրջ հավաքել տարբեր դերակատարների ներառականության ու փոխզիջման ոգու շուրջ՝ բռնի ձևով ճնշելով այլակարծությունը»,-հարցադրումներ է արել հեղինակը:
Նա նկատում է, թե ոմանք արդեն ասում են, որ պետք է շրջանցել այդ միջոցառումը՝ ընդունելով, որ այն կտապալվի, և դրա փոխարեն կենտրոնանալ COP30-ի վրա, որը տեղի կունենա Բրազիլիայում: Սակայն, ըստ նրա, չենք կարող ժամանակ վատնելու այդպիսի շքեղություն թույլ տալ:
Փոլմանը ներկայացնում է երեք զարգացում, որոնք կարող են բարելավել այս տարվա քննարկումների հեռանկարը.
«Նախ, քանի դեռ Ադրբեջանի ընտրությունը թվում է վճռված ու մեծ աղմուկ հանած, ՄԱԿ-ը կարող է դադարեցնել իր երկիմաստ վերաբերմունքը COP-երը հյուրընկալող երկրների նկատմամբ: Այն կարող է բացահայտ ընդունել կլիմայի ու մարդու իրավունքների հարցում Ադրբեջանում տիրող վիճակի նկատմամբ մտահոգությունը: Եվ կարող է հանձնառություն ստանձնել ու հյուրընկալող երկիր ընտրել ավելի թափանցիկ և առողջ ձևով: Սա չի նշանակում ձգտել կատարյալ ընտրության կամ սահմանել անիրատեսական բարձր նշաձող: Խոսքն այն մասին է, որ վստահություն ներշնչելու ու արդյունավետ լինելու համար COP հանդիպումներն ապագայում պետք է հյուրընկալեն այնպիսի երկրներ, որոնք անկեղծ են ածխածինների օգտագործումը նվազեցնելու իրենց ցանկության մեջ և որոնք հանձնառու են ապահովել մարդու ազատությունները, որից կախված է այդ հաջող անցումը: Պետք է սահմանվեն ընտրության ավելի խիստ չափանիշներ:
Երկրորդ, բիզնեսը կարող է գործադրել ավելի մեծ ճնշում: Երբ ես Unilever-ի գործադիր տնօրենն էի, մենք օգնում էինք զարգացնել Բիզնեսի և մարդու իրավունքների ՄԱԿ-ի ուղեցույցը, որի սկզբունքներն ամրագրում են մարդու հիմնարար ազատություններն ակտիվ պաշտպանելու ընկերությունների պատասխանատվությունը: Այսօր այս պարտավորությունը հայտնվում է գոյաբանական հարթության վրա. ձեր բիզնեսը կարող է ունենալ ածխածնի կրճատման լավագույն նպատակը, սակայն եթե դուք պատրաստ չեք պաշտպանել մարդու իրավունքներն ու ավելի լայն արժեքները, ճնշել կառավարություններին անել դա, ապա ձեր նպատակը բավարար չի լինի: Կլիմայի ուղղությամբ գործողություններն առանց մարդու իրավունքների ուղղությամբ քայլերի գործի միայն կեսն է:
Երրորդ, Ադրբեջանի առաջնորդները դեռ կարող են զարմացնել քննադատներին: Կառավարությունը կարող է սահմանել նավթից ու գազից անցում կատարելու ծրագիր: Նախագահ Իլհամ Ալիևը կարող է նախաձեռնել բարեփոխումների պլան՝ իր երկիրը մոտեցնելով մարդու իրավունքների միջազգային չափանիշներին՝ սկսելով ապօրինի ձերբակալված հայ գերիներին ազատելու միջազգային ուշագրավ կոչից: Նրանց թվում ամենահայտնին հայտնի գործարար ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն է: Նախագահ Ալիևը հարգանքի ու բարյացակամ վերաբերմունքի կարժանանա միջազգային հանրության կողմից և կօգնի Ադրբեջանին ավելի բարձր կարգավիճակ ստանալ միջազգային հարթակում՝ նպատակ, որին հուսահատորեն փորձում է հասնել»:
Ամփոփելով՝ Փոլմանն ընդգծում է, որ ոչ մի կառավարություն, նույնիսկ Բաքվի իշխանությունը, պաշտպանված չէ միջազգային միասնական հանրության ազդեցությունից կամ դիրքորոշում ընդունելու պատրաստ բիզնեսներից ու ներդրողներից: Մեր խնդիրն այժմ այս լծակն արդյունավետ օգտագործելն է, որպեսզի պաշտպանենք մարդու ազատությունը ու պահպանենք կլիմայի ուղղությամբ միջազգային ջանքերի շարունակությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ