ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա էլ հասան հայոց պատմությանը. «Փաստ» 01/16/2024 07:40 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.Հայ առաքելական եկեղեցու դեմ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ծավալվող արշավին և ազգային արժեքների դեմ տոտալ պայքարին զուգահեռ՝ Հայաստանի օրվա իշխանություններն այս ընթացքում պարբերաբար «ձեռք են գցում» նաև հայոց պատմությանը։ Մասնավորաբար, ժամանակին ականատես եղանք, թե ինչպես «Հայոց պատմության» դասագրքերում որոշ «սրբագրումներ» իրականացվեցին նորօրյա պատմության առանձին դրվագների հետ կապված, հետո թեման ավելի գլոբալ բնույթ ստացավ, և հերթը հասավ արդեն «Հայոց պատմության» գլոբալ խմբագրման գործընթացին, ինչի վառ օրինակն են 7-րդ դասարանի դասագրքում պատմության աղավաղումն ու աղճատումը։
Ավելին, վերջին շրջանում բավական ակտիվ կերպով սկսել են հնարավոր տարբերակներով տիրաժավորել «հայ ժողովրդի՞, թե՞ Հայաստանի պատմություն» կեղծ թեզը և փորձում արհեստական բանավեճ ստեղծել։ Դրա մասին խոսեց նաև «ցնցված» Նիկոլ Փաշինյանը: «Անկեղծ ասած, այս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի հետևյալ տրամաբանությամբ։ Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել։ Կարող է թվալ, թե սա ինչ բանավեճ է՝ հայ ժողովրդի պատմություն, թե Հայաստանի պատմություն։ Իսկ այդտեղ խորքային, բովանդակային շատ լուրջ տարբերություն կա՝ հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։
Այսինքն, առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմությունն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ Այս կարգի հարցեր կան, որոնք շատ կարևոր են»,-ասել է նա։ Իրականում, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չի արվում. «տակից» լուրջ գործընթացներ են տեղի ունենում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղորդվող այս քաղաքականությունն ավելի հեռահար նպատակներ է հետապնդում։
Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, որ Փաշինյանը նախատեսում է պատմաբաններից ու պատմությունն ուսումնասիրող փորձագետներից կազմված հանձնաժողով ստեղծել, որոնց առաջ խնդիր է դրել ուսումնասիրել ու վերախմբագրել հայոց պատմությունը և, այսպես կոչված, այլընտրանքային տարբերակ ներկայացնել, որտեղ, ըստ օրվա իշխանությունների, պետք է ներկայացված լինեն հայ ազգի իրական խնդիրներն ու պատմական դրվագները՝ առանց պաթետիկ փաթեթավորումների ու զեղումների։ Ի դեպ, մեր տեղեկություններով, սրան զուգահեռ առաջիկայում խնդիր է դրվելու վերանայել ՀՀ զինանշանը, հնարավոր է՝ նաև հիմնը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 16․ 01․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ