ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավելի քան 1500 մարդ տարհանվել էր մեր գյուղ․ չգիտեին, որ ՆՆգիի գլխին նստած են ադրբեջանցիները․ ամսի 20-ին գյուղն արդեն շրջափակված էր․ Ննգիի գյուղապետ 01/16/2024 17:04 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ Մարտունու ու Ասկերանի տարբեր բնակավայրերից շուրջ 1500 մարդ տարհանվել էր Ննգի։ Մարտունու շրջանի այդ ոչ մեծ գյուղի ամեն տան տարհանված երեխաներ ու կանայք էին Ճարտարից, Մաճկալաշենից, Թաղավարդից, Կարմիր Շուկայից, Սարուշենից և այլն։
«Մենակ մեր տանը 20 հոգի կային։ Առաջնահերթ փոքր երեխաներ ունեցող կանանց ենք տներում տեղավորել, մնացածները՝ ավելի քան 300 հոգի, դպրոցի շենքում էին, չնայած դպրոցից 300 մետր հեռավորության վրա թուրքն էր նստած։ Մարդիկ չգիտեին, որ սա 2020թ․ պատերազմը չէ։ Այս անգամ գյուղը շրջափակել էր թշնամին։ Ամսի 19-ի գիշերը Ննգիից 5 կմ հեռավորության վրա գտնվող «Ծառըխ» կոչվող բարձունքն ադրբեջանցիները վերցնում են ու նստում գյուղի գլխին։ Գյուղի հետևի բարձունքները ևս արդեն նրանց հսկողության տակ էին․ Մյուրիշենի ու Հարավի կողմից եկել, հասել էին մեր գյուղին։ Այսինքն՝ բոլոր կողմերից շրջափակված էինք, միայն դեպի Մարտունի տանող ճանապարհն էր բաց»,-«Փաստինֆո»-ին պատմում է Ննգիի գյուղապետ Զարմիկ Քամալյանը։
Այդուհանդերձ, իրենց բնակավայրերից տարհանված գյուղացիները 2-3 օր մնում են Ննգիում։ Երբ ՊԲ-ն զինաթափվում է ու դիրքերից իջնելու հրաման է տրվում, մեծ մասը վերադառնում են տները։ Կրկին Ննգի են հասնում այն ժամանակ, երբ պարզ է դառնում, որ բոլորը հարկադրված պիտի դուրս գան Արցախից։
«Նախագահ Շահրամանյանը դրանից առաջ ասում է, որ պետք է ապրենք այնպես, ինչպես խորհրդային տարիներին էր։ Նրա ասելով՝ ադրբեջանցիներն ահագին հետ էին գնալու։ Որ հրաման եղավ դիրքերից իջնելու ու զենքերը հանձնելու, մեր վարչակազմի ղեկավարը դեմ էր, ասաց՝ չիջնեք։ Նախագահն էլ ասաց, որ եթե էդ մարդկանց հետ մի բան լինի, այսինքն ադրբեջանցիները կոտորեն, ո՞վ է պատասխան տալու․․․ Ու էդպես զենքերը դրեցինք․․․Խուճապը մարդկանց մեջ ավելի սաստկացավ այն ժամանակ, երբ արդեն զինաթափված էր ՊԲ-ն, իսկ ՀՀ-ից էլ տարբեր մարդիկ զանգում ու իրենց ծանոթներին, բարեկամներին ասում էին, թե խոսակցություններ կան, որ 30-40 հազար հոգու չեն թողնելու դուրս գան Արցախից, ինչքան կարող եք, շուտ դուրս եկեք․․․ Մարդիկ լրիվ խուճապահար վառելիք էին պահանջում, ու էլ ոչ մեկը չէր սպասում, որ տեսնենք՝ ինչ ենք անում։ Ես էլ ստիպված էի մի քանի ժամվա մեջ կազմակերպել, բենզին գտնել»,-պատմում է գյուղապետը։
Թշնամու դեմ անզեն մնացած, կիսասոված վիճակում հարևան գյուղերի բնակիչները նորից Ննգի են հասնում։ Այնտեղից արդեն վերջնական դուրս են գալիս Արցախից։
«Այն մի քանի օրը, որ շուրջ 1500 մարդ կար գյուղում, սնունդ մի կերպ էինք հայթայթում․ ում տանն ինչ կար, հանել էր, հարևան գյուղերից մարդիկ գնում բերում էին։ Բայց, մեկ է, ահավոր էր վիճակը․ մարդ կար, որ 2-3 օր հաց չէր ուտում, քանի որ չկար, մի կերպ երեխաներին էին փորձում բավարարել․․․»,-ասում է Քամալյանը։
Այս ամենով հանդերձ, մարդիկ լիահույս էին, որ հրադադար կլինի ու նորից կկարողանան վերադառնալ իրենց տները։ Սովը, պատերազմի արհավիրքը փոքր ինչ մեղմում էր հենց այդ միտքը։
Համակերպվել հարազատ օջախները, արյամբ սրբագործված Արցախը կորցնելու հետ, Ննգիի բնակիչները ևս չեն պատրաստվում, բայց նաև ադրբեջանական իշխանության պայմաններում ոչ մեկը չի պատկերացնում Արցախ վերադարձը։ Այժմ գյուղի շուրջ 300 բնակիչները ցրված են ՀՀ-ի տարբեր մարզերում։ Արտագաղթողներ ևս եղել են․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ