Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինական և այլ ծրագրեր 01/16/2024   18:06  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումները:

Նախ ներկայացվել է 3-րդ նիստում հաստատված «Շիրակի մարզում չոր նավահանգստի ստեղծում» նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը: Նախագիծը կնպաստի բեռների տեղաշարժի արագացմանը, բեռնափոխադրումների իրականացման որակի բարձրացմանն ու ծավալի ավելացմանը: Արդյունքում՝ կստեղծվի բազմամոդել չոր նավահանգիստ՝ ազատ տնտեսական գոտի հանդիսացող արդյունաբերական պարկերի միջոցով, Հայաստանը կդառնա տարանցիկ տրանսպորտային և արտահանման կենտրոնացված արտադրական հանգույց:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մանրամասնելով, նշել է, որ նախագծի իրագործման արդյունքում Գյումրիում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, տրասնպորտային հանգույց, որն օդային, ցամաքային և երկաթուղային կապով կապված կլինի մոտակա նավահանգիստների և խոշոր տրանսպորտային երակների հետ: Վահան Քերոբյանի խոսքով, ծրագիրը տնտեսական մեծ արդյունք կլինի ոչ միայն Շիրակի մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար: Էկոնոմիկայի նախարարը նաև հավելել է, որ ծրագիրն ինտեգրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ»-ի հյուսիս-արևմտյան հանգույցը, որն իրագործման պարագայում արդեն կապահովի Հայաստանի կապվածությունը նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Վահան Քերոբյանի ներկայացմամբ, Կառավարությունն ունի ներդրման իր հատվածը, որը կազմում է 37 մլն դոլար, բայց նաև ներգրավվելու են խոշոր օտարերկրյա ներդրողներ, ովքեր պետք է լինեն չոր նավահանգստի օպերատորները և որոնց ներդրումների ծավալներն էապես ավելի մեծ կլինեն: «Նաև պետք է ներգրավենք արդյունաբերական ընկերությունների, որոնք արդեն արդյունաբերական պարկում կստեղծեն իրենց հզորությունները: Ծրագրի իրականացումը նախատեսվում է 5-7 տարվա ընթացքում»,- հավելել է Էկոնոմիկայի նախարարը:

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել նախնական հավանություն տալ նախագծին: Վարչապետը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարությանը նախագծի իրականացման «ճանապարհային քարտեզ» ձևավորել՝ հետագա անելիքները հստակեցնելու նպատակով:

Օրակարգի շրջանակում կոմիտեի անդամներին ներկայացվել են նոր նախագծեր: Երևան քաղաքի ճանապարհաշինական ծրագրի շրջանակում ներկայացվել են «Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի ճանապարհահատվածի կառուցում» և «Ռուբինյանց-Աճառյան նոր ճանապարհի կառուցում» նախագծերը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Թբիլիսյան խճուղին Միկոյան փողոցին միացնող կամուրջի կառուցումը չափազանց կարևոր նախագիծ է, որը M4 մայրուղին միացնում է հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին և հավելել, որ ևս մի կամուրջ է կառուցվում Հրազդան գետի վրայով, որը Արաբկիր վարչական շրջանից ավտոտրանսպորտի բեռնաթափման տեսանկյունից էական ազդեցություն է ունենալու:

Քաղաքապետը, ներկայացնելով երկրորդ նախագիծը, ընդգծել է, որ արդյունքում էականորեն կնվազի Աճառյան-Մյասնիկյան փողոցներով բեռնափոխադրումը և հավելել, որ այս ծրագիրը նույնպես դրական ազդեցություն է ունենալու Երևանում ավտոմեքենաների խցանումների տեսանկյունից: «Վստահաբար այս երկու ծրագրերը պետք է իրականացվեն նաև Կառավարության աջակցությամբ: Խոշոր ծրագրեր են, և այս ծրագրերն էական ազդեցություն են ունենալու ոչ միայն բուն Երևան քաղաքում, երևանցիների համար, այլ նաև բեռնափոխադրողների համար, որոնք ունենալու են հնարավորություն՝ շրջանցել Երևան քաղաքը»,-նշել է Տիգրան Ավինյանը:

Նախագծերի քննարկման արդյունքում որոշում է կայացվել առաջին փուլով իրականացնել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որի արդյունքներով հնարավոր կլինի նախագծերն իրականացնել:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Թբիլիսյան-Միկոյան ճանապարհահատվածի և կամուրջի կառուցումը կտևի մոտավորապես 4-5 տարի, իսկ Ռուբինյանց և Աճառյան միացնող ճանապարհը մի փոքր ավելի քիչ ժամկետներում հնարավոր կլինի իրականացնել:

Հաջորդիվ՝ ներկայացվել է «Ջրածնի տնտեսության» նախագիծը: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ տարբեր երկրներ փորձում են իրենց էներգետիկ փոխակերպման մեջ ներառել նաև կանաչ ջրածնի արտադրությունը և հավելել, որ Հայաստանում դիտարկվում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից կանաչ ջրածնի արտադրության արևային էներգիայի տարբերակը:

Նախագծի քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որում ներառված կլինեն թե՛ պաշտոնյաներ, թե՛ մասնավոր խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, թե՛ գիտնականներ:  Աշխատանքային խմբի ձևավորման նպատակը Հայաստանի ջրածնային ռազմավարության մշակումն է:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:03 16/01/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն այցելել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
18:00 15/01/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը
20:20 13/01/2024  |  ԼՐԱՀՈՍԲաքվի ընկալումն այն է, որ Հայաստանը բանակ չունենա՞, կասկածի տակ է դրվում ՀՀ գոյության իրավունքը․ Փաշինյան
20:15 13/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը 4 գյուղի հարց է բարձրացնում, ՀՀ-ն՝ 32 գյուղի հարցեր է բարձրացնում․ Փաշինյան
19:30 13/01/2024  |  ԼՐԱՀՈՍԲաքվին առաջարկում ենք սպառազինությունների վերահսկման պայմանագիր կնքել. Փաշինյան
19:04 13/01/2024  |  ԼՐԱՀՈՍՈվ Զանգեզուրի միջանցք արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև․ Փաշինյան
18:49 13/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ-ի նկատմամբ, ինչն անընդունելի է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18:21 13/01/2024  |  ԼՐԱՀՈՍՎերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին․ Փաշինյան
13:50 13/01/2024  |  Մեկնաբանություն«ԽաղԱլիք» հեռուստաալիքով ցուցադրվում է մուլտֆիլմ՝ 4+ տարիքի երեխաների համար, որը պարունակում է հասուն տղամարդկանց համբուրվելու տեսարան(տեսանյութ)
12:26 13/01/2024  |  ՄեկնաբանությունԵրևանում թուրքական դրոշով խաղալիք է վաճառվում

Արխիվ

[]