ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք ասում էինք՝ Ղարաբաղը, Նախիջևանը Հայաստան է, հիմա էլ Ալիևն է ասում, թե Երևանն իրենց «Էրիվանն» է. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) 01/15/2024 16:13 | ԼՐԱՀՈՍ
Խաղաղության պայմանագրի թեզերը ու պայմանավորվածությունները վերաբերում են երկու կողմերին, չկա թեզ կամ կետ, որը վերաբերում է միայն մեկ կողմին։ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում վստահեցրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե չկա այնպիսի բան, որ միայն Ադրբեջանը պետք անի եւ հակառակը, որ վերաբերի միայն Հայաստանին։
«Օրինակ, երբ խոսքը գնում է զորքերի հետ քաշելու մասին, ապա այն հայելային հետքաշման մասին։ Նույն կերպ բոլոր թեզերը վերաբերում են 2 կողմերին»,- նշել է Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է հրաժարվել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ նա նշեց, որ ՀՀ տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս հրապարակային հայտարարություն է արել։
«Եթե խոսքը 29 800 քկմ-ի մասին, այո, այդ թիվը չի ասվել ու մենք ակնկալում ենք, որ դա էլ տեղի կունենա։ Դրա բացատրությունն ու պատճառներն այն են, որ հստակ սահմանագծումն ավարտված չէ, դրա համար էլ իրենք զերծ են մնում կոնկրետ թիվ հայտարարելուց, միգուցե, պահում են հետագա սակարկման համար։ Ամեն դեպքում՝ ես կարող եմ ասել, որ կա քննարկվող պայմանագիր, որի կետերով մենք առաջ ենք գնում»,- ասել է ԱԺ նախագահը։
Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե Երևանը իրենց «Էրիվանն է»՝ Սիմոնյանն ասաց. «Չեք նկատել, որ այն ամենն ինչ անում է հարևան երկրի ղեկավարը՝ հայելային է նա կրկնում է այն, ինչ հայկական կողմն ասել է տարիների ընթացքում։ Չէ, որ մենք ասել ենք, որ դրանք մեր պատմական տարածքներն են։ Այսինքն, հռետորաբանությունն այլևս հայելային է, դա փաստ է։ Ալիևը խոսում է մի բանի մասին, որ հակակշիռ ստեղծի այն բանի, որ մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղը Հայաստան է, Նախիջևանը Հայաստան է, մենք ասել ենք, որ գնալու ենք Բաքվում թեյ խմելու, իսկ հիմա իրենք են ասում, որ գալու են Սևան՝ թեյ խմելու։ Մի խոսքով, այդ բառապաշարի մեջ ենք մտել, բայց կա գործընթաց պայմանագրային, որտեղ ամեն ինչ վերաբերում է պայմանագրի 2 կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին հավասարաչափ»։
Անդրադառնալով «Զագեզուրի միջանցքին» նա ընդգծեց, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ չկա պայմանագրում և չի կարող լինել։ «Մենք ասել ենք, որ հասկանում ենք, որ Ադրբեջանը իր երկրի մի մասից մյուսը տեղափոխվելու համար ճանապարհ է ուզում, ասել ենք, որ պատրաստ ենք տրամադրել ճանապարհ՝ միգուցե թեթեևացված գործընթաց լինի, որ իրենք կարողանան տեղափոխվել, բայց արտատարածքային ճանապարհի մասին խոսք չկա»։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ մենք ունենք երկուստեք վստահության խնդիր, որոցով իրենք հիմա զբավում ենք։ «Ես պետք է ասեմ, որ մենք հաստատակամ ենք խաղաղությունը հաստատելու հարցում և տնտեսական նորմալ հարաբերություններ հաստատելու հարցում»։
Հարցին, թե մինչ Հայաստանը խոսում է «Խաղաղության խաչմերուկի մասին Ալիևը պատրաստվում է պատերազմի, հնարավոր համարո՞ւմ է նման զարգացում իրադարձությունների՝ հաշվի առնելով նաև հռետորաբանության կոշտացումը՝ Սիմոյանն հարցրեց. «Իսկ կա՞ ինչ -որ ազդակ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը մտածում է, որ պետք է բոլոր պարագաներում մտածի, որ միայն խաղաղություն է լինելու, իհարկե՝ ոչ։ Մենք բանակ ունենք, բանակը զարգացնում ենք ու մենք պաշտպանվելու ենք մինչև վերջ, բայց չենք պատրաստվում որևէ երկրի վրա հարձակվել ու որևէ երկրից տարածքային պահանջներ չունենք»։
Նա նաև չբառաեց, որ Հայաստանը գնա ուղիղ բանակցությունների Ադրբեջանի հետ, քանի որ ըստ Սիմոնյանի՝ ուղիղ բանակցությունների դրական օրինակ ունեցել ենք։ «Բայց, իհարկե, միջազգային հանրության ֆիքսումը կարևոր է, ընդ որում՝ մեկը մյուսին չի բացառում, այլ օգնում է»,- ասել է օրենսդրի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից