ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թենիսի կորտերի թեմայի շուրջ ճանճերի նման հավաքվողներին, որոնք փոքրիկ քաղաքական դիվիդենտներ են փորձում շահել` ասեմ, որ չի ստացվելու. Ավինյան 01/15/2024 11:31 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի մասնավորեսցմանը։
«Ուզում եմ ասել, որ ծրագիրը, որ ներկայացվել է ինձ՝ թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, օղակաձև այգին Փոքր Կենտրոնի, կարելի է ասել, միակ երևելի կանաչ տարածքն է և, հետևապես, օղակաձև զբուսայգու փուլային վերականգնումը որպես կանաչ հանրային տարածք՝ մեզ համար գերակայություն է և առաջնահեթություն։
Ծրագիրը նախ վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին և տաղավարներին, որոնք այդ հատվածում վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով հանրային, բոլորի համար հասանելի տարածք»։
Անդրադառնալով թենիսի կորտերի՝ նա նշեց, որ ինքն էլ դեռ 1996-2002 թ-ը «Արարատ» ակումբում պարապել է ու դա իր ամենասիրելի վայրերից մեկն է։
Նա ընդգծեց, որ թենիսի ակումբը պետք է վերակառուցվի և հասանելի լինի պարապողների համար։ «Բայց վստահաբար թենիսի ակումբի համար տեղակայման դիրքը այդքան էլ կարևոր չի, իսկ Փոքր Կենտրոնում օղակաձև այգուց ու մի քանի այլ փոքր այգիներից բացի՝ կանաչ տարածքի այլ հնարավորություններ չկան։ Հետևապես այստեղ լուծումները շատ պարզ են. ««Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք՝ վերակառուցելու համար, այն շարունակելու է գործել, և մենք դա ապահովելու ենք։
Պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը։ Այսինքն, պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր հետագայում անցնենք քանդման աշխատանքներին: Իսկ ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը՝ այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որպեսզի հանրային տարածքը վերադարձվի երևանցիներին։
Քանի որ աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդո-մասնագետներ սկսեցին խոսել այս մասին, անգամ հասանք այն գնահատականի, որ սա կոռուպցիա է։ Ես դեռ չեմ տեսել, որ որևէ ներդրող առաջարկի 8-9 մլն դոլար ներդնել կանաչ տարածքների վերականգնման համար և չպահանջի բիզնես կոմպոնենտ, սա կարևոր սոցիալական ծրագիր է։
Բոլոր նրանց, ովքեր ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որպեսզի փոքրիկ քաղաքական դիվիդենտներ շահեն` ասեմ` չի ստացվելու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ