ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
30-40 տարի անց հետ ենք գնալու Արցախ ու արդեն՝ ընդմիշտ․ Գրիգոր Էլիզբարյան 01/15/2024 20:22 | Ցեղասպանություն՝ Արցախում
«Օգոստոսի 28-ի առավոտյան, երբ դուրս էինք գալիս Ստեփանակերտից, արցունքներս հազիվ էի զսպում։ Իրավիճակը փոխելու անզորությունից, տկարությունից ահավոր վատ էի զգում․․․ Թեկուզ շրջափակումն այնպիսի անտանելի իրավիճակ էր ստեղծել, որ մտածում էի մի ձևով այն ճեղքելու մասին, բայց կոկորդս ինչ-որ բան սեղմում էր, մի տեսակ խեդղվում էի, քանի որ զգում էի, որ էլ չեմ կարողանալու վերադառնալ․․․»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անկեղծանում է Գրիգոր Էլիզբարյանը, ով 2021թ․ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով գործուղվել էր Արցախ։
Գրիգորը երկու տարի Մարտունու շրջանի Սոս գյուղում է ապրել ու աշխատել։ Գյուղացիների հետ մտերմացել էր, շրջափակման ամբողջ ընթացքում ամեն մեկն իր ունեցածից բաժին էր հանում նրան։ Հուլիսին, ծրագրի մի քանի ուսուցիչների հետ, Գրիգորը տեղափոխվում է Ստեփանակերտ, մեկուկես ամիս անց էլ մեծ դժվարությամբ՝ Երևան։
«Երբեք Արցախը Հայաստանից չեմ առանձնացրել։ Այն համարել ու համարում եմ իմ Հայրենիքի անբաժանելի մասը։ Հայաստանի ամեն մի կտորը թանկ է ինձ համար ու ոչ մի կերպ չեմ համակերպվում Արցախի կորստի հետ։ Կյանքիս չորս տարիներն Արցախում է անցել․ այնտեղ ծառայել եմ, 2021-ին էլ վերադարձել՝ արդեն որպես ուսուցիչ։ Եթե փորձեմ ապրածս 35 տարիների կարևորագույն հատվածն առանձնացնել, ապա, այդ երկու տարին կնշեի։ Արցախը մի անբացատրելի ձգողական ուժ ունի․ թեկուզ ծնվել ու կյանքիս գերակշիռ մասն ապրել եմ Երևանում, բայց մտքով հաճախ եմ լինում Սոսում։
Այնտեղ այնքան մեծ բավականություն էի ստանում աշակերտների հետ զրույցներից․ ես դասարան էի մտնում ու փոխանցում այն գիտելիքները, որը պետք է օգներ ձևավորել պատասխանատու, հայրենաճանաչ քաղաքացի։ Հիմա էլ հիշում ու կարոտում եմ աշակերտներիս, մարդկանց, որոնց հետ հասցրել էի մտերմանալ, հարազատ էինք դարձել միմյանց․․․ Մտածում եմ՝ եթե ես այսքան ծանր եմ տանում կատարվածը, բա այնտեղ ծնված, մեծացած մարդկանց որքա՜ն ավելի ծանր է․․․»,-ասում է Գրիգորը։
Նոր տարվա շեմին ծանր մտքեր էին պարուրել Գրիգորին։ Անկեղծանում է՝ անընդհատ մտածում էր՝ ինչպե՞ս, ի՞նչ սրտով կարող ենք Նոր տարի դիմավորել, եթե էլ Արցախ չունենք, հարյուր հազարից ավել մեր հայրենակիցներ մնացել են անտուն․․․
«Չեմ ընդունում, երբ ասում են՝ տղաներն իզուր են զոհվել։ Նրանք գիտեին, ինչի համար են զոհվում, գիտակցաբար են գնացել դրան․ տղաների զոհաբերությունն անիմաստ դարձրեցին նրանք, որոնք նախապես պլանավորել էին այս ամենը։ Բայց համակերպվել անհնար է կատարվածի հետ, թափված արյունը չպետք է մոռանանք, վրեժխնդիր լինել է պետք։ Ճանապարհը դժվար է լինելու, բայց կրթությամբ, ազգային գաղափարախոսությամբ ու զինվելով կարող ենք հետ բերել կորցրածը։ Ներքին համոզմունք ունեմ, որ 30-40 տարի անց հետ ենք գնալու ու արդեն ընդմիշտ։ Դրա համար այսօրվանից կրթել է պետք սերնդին։ Անցած 30 տարիներին պետք է ազգային արժեհամակարգի վրա հիմնված կրթություն լիներ, բայց եթե չենք արել, կորցրել ենք այդ ժամանակը, ապա գոնե հիմիկվանից պետք է սկսենք։ Պատասխանատու, հաշվետու, պահանջատեր քաղաքացիներով է հնարավոր մնալ որպես ազգ, պետություն»,-վստահեցնում է Գրիգորը։
Ամեն օր Գրիգորը փորձում է Հայաստանից մի փոքր կտոր բացահայտել, ճանաչել։ Ասում է՝ մեկ այն չէ պատկերացնել, քարտեզով ճանաչել երկիրդ, քան գնալ, աչքովս տեսնել ու շոշափել հողը․․․ «Դժվար է գտնել Արցախում երբևէ եղած գեթ մեկ հոգու, որ չցավի կատարվածի համար։ Լինել Արցախում ու համակերպվել նրա կորստի հետ, անհնար բան է․․․»,-ասում է Գրիգոր Էլիզբարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից