ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԽաղԱլիք» հեռուստաալիքով ցուցադրվում է մուլտֆիլմ՝ 4+ տարիքի երեխաների համար, որը պարունակում է հասուն տղամարդկանց համբուրվելու տեսարան(տեսանյութ) 01/13/2024 13:50 | Մեկնաբանություն
Ցավով արձանագրում եմ, որ իշխանությանը բնորոշ կործանիչ քաղաքականությունը հասել է արդեն 4+ տարեկան երեխաներին: Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբանների պալատի նախկին նախագահ, ազգային արժեքների ջատագով Արա Զոհրաբյանը.
«ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻՑ Է
Եկեղեցու, Ընտանիքի (այդ թվում՝ երեխաների մանկության), Բանակի և վերջապես հայի ինքնության նկատմամբ հայրենի իշխանությունների և նրանց հետ փոխկապակցված ուժերի կողմից հարձակումներն արձանագրվել են բազմաթիվ դրվագներով: Որոշ բաներ ստացվել է այս իշխանության մոտ, իսկ որոշ բաներ՝ նորից են փորձում:
Եկեղեցին չեն կարողացել գրավել, դեռ բանակը վերջնականապես չեն քանդել, դեռ ստամբուլյան կոնվենցիան չեն վավերացրել, դեռ լանզարոտեի կոնվենցիայի բուն գործիքը՝ երեխաների սեռական կրթությունը չեն գործարկել, դեռ…
Եկեղեցու դեմ գործընթացը նորից սկսել են, արդեն բաց խաղալով և չթաքցնելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կապը այդ գործընթացը գեներացնող տարբեր անձանց հետ: Եկեղեցու հոգևորական վերնախավը՝ Կաթողիկոսի գլխավորությամբ, ուժեղ են և հանգիստ դիմակայելու են այս հարվածներին: Ավելին, քրիստոնյաների մեծ բազմություն կանգնած է Եկեղեցու կողքին, պատրաստ նահատակության գնով պաշտպանել Եկեղեցին սրբապիղծներից:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավելի հեռու էր գնացել, հասել էր 7-րդ դասարան՝ հայի ինքնության գիտակցությունը այդ տարիքից վնասելու նենգ նպատակով՝ խեղաթյուրելով և նենգափոխելով Հայոց պատմությունը:
Ցավով արձանագրում եմ, որ իշխանությանը բնորոշ կործանիչ քաղաքականությունը հասել է արդեն 4+ տարեկան երեխաներին:
Այսպես, «ԽաղԱլիք» հեռուստաալիքով ցուցադրվում է «Նիմոնա» մուլտֆիլմը, որն ըստ հեռուսաալիքի 4+ տարիքի երեխաների համար է:
Այս մուլտֆիլմում ներկայացված է նաև երկու հասուն տղամարդու միմյանց համբուրելու տեսարան (տեսանյութը տես ներքևում):
Ցանկանում եմ հիշեցնել, որ օրենսդրությունն այս առումով դեռևս պաշտպանում է երեխաների իրավունքները և շահերը:
Այսպես, «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի հինգերորդ մասի համաձայն՝ արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:
Ակնհայտ է, որ վերը նշված մուլտֆիլմը չի կարող ցուցադրվել երեխաների հասանելիության մակարդակում, քանի որ երկու տղամարդու համբուրվելու տեսարանը վարկաբեկում է ընտանիքը: Ըստ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի կարգավորումների, ընտանիքը ամուսնական տարիքի հասած կնոջ և տղամարդու միություն է:
«ԽաղԱլիք» հեռուստաալիքը պատկանում է «Փի Բի Սի» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ 00151052):
Այսօր դիմում եմ ուղարկել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին՝ «Փի Բի ՍԻ» ՍՊ ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար:
Սիրելի հայրենակիցներ, սրբությունների վրա հարձակումները բոլոր կողմերից է: Արթուն կացեք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից