ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խփել են ուղիղ Տեր Հովհաննեսենց տան վրա, որի հետևանքով երկու քաղաքացիական զոհ ենք ունեցել, երեք հոգի էլ վիրավորվել են, 10 զոհ էլ գյուղը պաշտպանելիս ենք տվել․ Վանքի գյուղապետ 01/13/2024 12:38 | Ցեղասպանություն՝ Արցախում
«Ընդմիջման ժամ էր, տուն էի եկել, մեկ էլ տեսնեմ՝ Սեյդիշենի բլրի վրա խփեցին․․․ Հասկացա, որ կռիվ ա։ Վազեցի դեպի մանկապարտեզ, երեխաներին արդեն բարձրացրել էին, ժողովուրդն իրար խառնված՝ դեսուդեն էր վազում։ Քիչ անց խփեցին Տեր Հովհաննեսենց տան վրա։ Երկու քաղաքացիական անձ տեղում զոհվեցին, երեքն էլ վիրավորվեցին՝ այդ թվում 13 տարեկան երեխա․ Տեր Հովհաննեսն էլ էր վիրավորվել»,-սեպտեմբերի 19-ի արհավիրքի առաջին ժամերը վերհիշելով՝ «Փաստինֆո»-ին պատմում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը։
Վանքի տարածքում գտնվող զորամասն ու գյուղապետարանի շենքն ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների ուղիղ թիրախում են հայտնվել հենց սկզբից։ Զորամասից տուն վազելիս, ճանապարհին վիրավորվում է նաև Վանքի բնակիչ Արևիկ Սահակյանը։
Վանքի հիվանդանոցում վիրավորների թիվը գնալով աճում էր։ Գյուղի հարակից դիրքերում ու գյուղի մեջ ադրբեջանական հրետակոծությունից տուժածներին առաջին օգնությունն այդտեղ էին ցույց տալիս, հետո ուղարկում Ստեփանակերտ։
«Երեկոյան պարզ էր, որ վիճակը շատ լուրջ է։ նարեշտարի դիրքն էլ էին վերցրել, ճանապարհի աջ ու ձախ կողմում գտնվող դիրքերն էլ։ Հակասական լուրեր էին պտտվում տարբեր բնակավայրերի մասին, խոսակցություններ կային, թե Խաչենի կամուրջը նույնպես վերցրել են։ Գիշերվա կողմ Գառնաքարի գյուղապետի հետ որոշեցինք մաքրել տալ հին արահետները, որպեսզի առավոտ շուտ ժողովրդին տարհանենք դեպի Քոլատակ, այնտեղից էլ՝ Խնձրիստան։ Ամսի 20-ին սակայն ինքս կամրջով անցել եմ․ այսինքն՝ մեքենաներով հնարավոր է անցնել, ուստի որոշեցինք էլ կածաններով չտանել, այլ այդ ճանապարհով հանել ժողովրդին։ Դեպի Իվանյան ու Ստեփանակերտ տարհանեցինք արդեն ամսի 21-ին»,-պատմում է բռնի տեղահանված մեր զրուցակիցը։
Երկու օր անց, երբ գյուղապետը հետ է գնում գյուղ՝ տարհանված գյուղացիների համար սնունդ տանելու նպատակով, ադրբեջանցիներին արդեն գյուղի մատույցներում էին։
«Իրենց հետախուզությունն ամսի 22-23-ին արդեն «Ղազախալի» կոչվող տեղամասում էր։ Գյուղը չորս կողմից շրջափակել էին․ անտառներում, ճանապարհներին ամենուր իրենք էին․․․ Գյուղի չորս կողմում, հանգստյան գոտիների տարածքում ահագին «սնարյադներ» են գցել»,-ասում է Սարգսյանը։
Վանքը 1430 բնակիչ ուներ․ ադրբեջանական հարձակման հետևանքով երկու քաղաքացիական անձ զոհվել է գյուղի մեջ, երեքը՝ վիրավորվել։ Եվս 10 հոգի զոհվել են գյուղը պաշտպանելիս, մեկ աշխարհազորային առայսօր համարվում է անհայտ կորած։
Գյուղացիներն իրենց տներից դուրս են եկել գրեթե ոտաբոբիկ, ձեռնունայն, շատերն՝ առանց փաստաթղթերի։ Մազապուրծ փրկված վանքեցիները սփռված են Հայաստանով մեկ, որոշներն էլ անելանելի վիճակից դրդված՝ արտագաղթել են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ