ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրենասիրության մասին չէր խոսում, միշտ գործով էր ցույց տալիս․ սեպտեմբերի 19-ին էլ չասաց, որ դիրքեր է գնում․ 3 պատերազմների մասնակից 28-ամյա Նվերն ընդամենը 28 օրվա ամուսնացած էր 01/12/2024 19:21 | Ցեղասպանություն՝ Արցախում
28-ամյա Նվեր Փարամազյանի մասին կինը՝ Ամալյան, անցյալով չի խոսում։ Ձայնից անչափելի տխրություն ու հուզմունք է ծորում, երբ ամուսնու մասին որևէ բան է պատմում․ միասին անցկացրած օրերի հիշողություններն ու ունեցած զրույցների բոլոր մանրամասները սրբությամբ պահում է հիշողության մեջ։ Ամալյան ու Նվերը Արցախի Մարտունու շրջանից են․ Ամալյան Ճարտարից է, Նվերը՝ Մուշկապատից։ Սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմն սկսվել է, նրանք 28 օրվա ամուսիններ էին։
«Երկու շաբաթ էր, որ Մարտունիում տուն էինք վարձել։ Հարևանների հետ չէինք հասցրել ծանոթանալ։ Այդ օրը սովորականից մի քիչ շուտ էի տուն եկել ու պատրաստվում է սեղան գցել, որ Նվերը գար, ճաշեինք, ու միանգամից սկսեցին պայթյունները․ հասկացա, որ պատերազմ է․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է Ամալյան։
Դեռևս անծանոթ հարևանների հետ Ամալյան նկուղ է իջնում։ Կարճ ժամանակ անց հասնում է ամուսինը, որպիսությունը հարցնում ու ավանդական արտահայտությունն է անում՝ «պինդ կաց․․․»։ Նվերը նկուղում չի մնում, մոտ 40-50 րոպե շենքի դիմաց հեռախոսով խոսում է, զանգում դիրքերում գտնվող ծանոթներին, հարազատներին, որ հասկանա իրավիճակը։
«Ընդմիջման գալիս՝ ճանապարհին խանութ էր մտել, բահ ու երկու հաց առել։ Երբ բարձրանում է տուն, որ դնի այնտեղ, հետևից բարձրանում եմ, խնդրում, որ մի բան ուտի, բայց հրաժարվում է։ Շատ լավ ծանոթ լինելով բնավորությանը՝ գիտեի, որ նորից աշխատավայր է գնալու՝ վարչակազմ։ Ասում է՝ գնամ, տեսնեմ ինչ ենք անում․․․ Դա վերջին անգամն էր, որ Նվերին տեսել եմ․․․»,-պատմում է կինը։
Այդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, մինչև երեկո Նվերից ոչ ոք լուր չի ունենում։ Ամալյան մտածում է, որ կապի խնդիր է միայն, քանի որ սովորական օրերին էլ նրա աշխատավայրում հազվադեպ էր կապ լինում։ Երեկոյան 19։17 Նվերից զանգ է ստանում․
«Հարցնում է ոնց եմ, ինչ կա-չկա․․․ հետո խշշոց է լսվում, կապն ընդհատվում է։ Բայց այնքան հանգիստ էր խոսում, ու կողմնակի ոչ մի ձայն, աղմուկ չկար․․․ Մտքովս ընդհանրապես չի անցել, որ կարող է դիրքեր գնացած լինի, քանի որ ինքը քաղպաշտպանության բաժնում էր, պետք է ապաստարաններով շրջեր․․․ Ավելին՝ սպասում էի, որ կտեսնեմ իրեն այդ երեկո․․․Հետո ենք վերլուծել, համադրել փաստերն ու եկել այն եզրակացության, որ այդ ժամանակ արդեն վիրավոր էր, բլինդաժ էին իջեցրել․․․ Կրծքավանդակի շրջանում էր ստացել վիրավորումը ու ներքին արյունահոսություն էր սկսվել․․․
Շտապ օգնությունը որ հասցրել է հիվանդանոց, արդեն ուշ էր․․․»,-պատմում է կինը։
Նվերին զոհվելու բոթն ընտանիքն իմանում է հաջորդ օրն առավոտյան։ Առայսօր առեղծված է մնում այն, թե ինչպես, ինչ հանգամանքներում է Նվերը հայտնվել դիրքերում։ Ամալյան ասում է՝ զինվորական գործը Նվերը չի սիրել, բայց թե՛ 4-օրյա, թե՛ 44-օրյա պատերազմերին մասնակցել է։ Հատկապես 44-օրյայի ժամանակ, հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, վեր է կացել, հագել զինվորական շորերն ու մորն ասել՝ մամ, դե ես գնացի․․․
«Ինքը հայրենասիրությունից չէր խոսում, բայց իր ամբողջ կյանքում ապացուցել է, թե ինչքան շատ է սիրում Արցախը։ Ես որ հայրենասիրական երգեր էի ուղարկում իրեն, ասում էր՝ ինչ լավ է, որ հայրենասեր ես այդքան․․․ Շրջափակման ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չի խոսել Արցախից դուրս գալու մասին։ Երկուսս էլ մտածում էինք՝ ինչ դժվարություն էլ լինի, հաղթահարելու ենք, բայց շարունակելու ենք ապրել Արցախում․․․ Հայրենիքն ու արժանապատվությունն իր համար առանձնահատուկ տեղ ունեին։ Մի անգամ հոգեբանական թեստ էինք լրացնում։ Որ վերջացրեցինք, պարզվեց, որ իր համար առաջին տեղում արժանատավությունն ու պատիվն են, հետո նոր՝ ընտանիքը։ Հարցրեցի՝ Նվեր, ինչու՞ ես արժանապատվությունը գերադասում ընտանիքից, ասաց՝ եթե մարդ արժանապատվություն ու պատիվ չունի, չի կարող լավ ընտանիք ունենալ․․․»,-հիշում է կինը։
Նվերին սիրում էին բոլորը․ նրան ճանաչողները հիմա էլ իր հետ կապված պատմությունները երանությամբ ու ժպիտով են հիշում՝ կարծես ներկա լինի, իրենց կողքին նստած, հետո լռում են ու արտասվում․
«Կատարյալ մարդ էր՝ հոգատար զավակ, շատ ուշադիր ամուսին․․․ Բոլորի մասին մտածում էր, բոլորի․․․ Հարսանիքից օրեր առաջ գյուղից մի կերպ մի մեքենա գտանք, որ Ստեփանակերտից իրերս տեղափոխենք Մարտունի։ Դե, բլոկադա էր, վառելիք չկար, մեքենա գտնելը լուրջ խնդիր էր։ Ամբողջ ճանապարհին ինչքան մարդ ասես, տեղավորեց էդ մեքենայի մեջ, բոլորին տեղ հասցրեց ու որ մարդիկ ուզում էին գումար տալ, չէր վերցնում։ Ասացի՝ Նվեր, քեզ էնքան շատ են օրհնել այսօր, մեզ դժվար կյանքում որևէ վատ բան պատահի․․․»։
Նվերն ու Ամալյան շրջափակման ընթացքում են նշանվել ու ընտանիք կազմել։ Նրանց առաջին հանդիպումը 2022թ. հոկտեմբերի 29-ին էր։ Մեկ տարի անց նույն օրը Նվերի քառասունքն էր․․․
«Իրոք երջանիկ էինք՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների։ Բլոկադան մեզ չէր խանգարում, որ երջանիկ լինենք։ Անգամ հող էր գնել Մարտունիում, ասաց՝ իմ ձեռքով ամեն ինչ կցանեմ։ Ամսի 19-ին որ բահ էր առել, հենց դրա համար էր առել, որ բերի փխրեցնի ու մշակաբույսեր ցանի․․․ Անգամ մտադիր էր տուն առնել Մարտունիում։ Այն ժամանակ, երբ շատ-շատերը բլոկադայի հետևանքով ստեղծված անտանելի պայմաններից հոգնած՝ պատրաստ էին դուրս գալ Արցախից, ինքը տուն էր ուզում առնել»,-ասում է Ամալյան ու շարունակում՝ Նվերը միշտ գործով է ցույց տվել իր հայրենասիրությունը․ այս անգամ էլ այդպես արեց․ նախընտրեց մեզնից առաջ կանգնել, որ հողը՝ Հայրենիքը պաշտպանի, որ մեզ հետ վատ բան չլինի ու անգամ չասաց էլ, որ գնում է դիրքեր․․․ Ուղղակի որոշեց ու գնաց․․․
Նվեր Փարամազյանի մարմինն ամփոփված է Եռաբլուրում․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ