Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   11:40 Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/22/2025   11:32 Տարադրամի փոխարժեքները հունվարի 22 -ին 01/22/2025   11:28 «ԽԾԲ»-ով առաջնորդվող դպրոցի տնօրենները կպատժվեն. տեսչական մարմինը վերահսկողության նոր գործիքակազմեր կունենա 01/22/2025   11:21 Սրբուհի Գալյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին 01/22/2025   11:09 Եթե քաղաքացին ստացել է միանվագ գումար, որը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այն համարվում է չհարկվող գումար և հայտարարագրում կարող է չլրացվել. ՊԵԿ 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի

Խոստանում էին ժողովրդին, որ իշխանության գալուց կվերացնեն «կարմիր գծերը»․ Ցավոք, այդպես չեղավ․ Հայտարարություն 01/12/2024   18:26  |  ԼՐԱՀՈՍ

Սկսած 2016 թվականից առ այսօր Երևան քաղաքում լուրջ հիմնախնդիր են համարվում վճարովի կայանատեղի կոչված «կարմիր գծերի» համար ամեն տարի սահմանվող ապօրինի պարտադիր վճարները: Ի սկզբանե այդ իրավակարգավորումը եղել է ապօրինի, ինչը երկար տարիներ եղել է քաղաքացիական հասարակության քննադատության լուրջ թիրախ: Այդ ապօրինի  «կարմիր գծերն» անվանելով ապօրինի`  օրվա իշխանությունները պայքարում էին դրա դեմ և խոստանում ժողովրդին, որ իշխանության գալուց կվերացնեն այդ ապօրինի «կարմիր գծերը»:

Ցավոք, այդպես չեղավ: Թեև մեր բազմաթիվ ահազանգերի ու առաջարկությունների հիման վրա դրանց կիրառումը հանվեց ողջ հանրապետության տարածքից և սահմանափակվեց միմիայն Երևան քաղաքի 2 վարչական շրջանի տարածքով՝ Արաբկիր և Կենտրոն, սակայն հիմնախնդիրը լուծում չստացավ: Փոխանակ նոր քաղաքական իշխանությունները կարգավորեին հիմնախնդիրը ողջամիտ լուծումներով, հակառակը  հիմնախնդիրը էլ ավելի բարդացրեցին և այդ ապօրինի «կարմիր գծերի» համար սահմանվող դրույքաչափերը սկսած 2024 թ. հունվարի 1-ից բազմապատկվեցին:

Այսպես, 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայացած Երևան քաղաքի ավագանու նիստին ընդունվեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին Երևանի ավագանու 26.12.2023 թ. թիվ 43-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում): Հիմնականում համամիտ լինելով Որոշմամբ սահմանված տեղական վճարների դրույքաչափերի տրամաբանության և դրույքաչափերի հետ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խնդրահարույց և չհիմնավորված է բնութագրում Որոշման հավելվածի 29-րդ մասով սահմանված Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերի բազմապատիկ անգամ բարձրացումը 2023 թ. դրույքաչափերի համեմատությամբ:

Կոալիցիան իր այդ կարծիքը հայտնել էր նաև Երևանի քաղաքապետարանում 2023 թ. դեկտեմբերի 1-ին կայացած Որոշման հանրային քննարկման ժամանակ, ինչպես նաև իր կարծիքը տեղադրել էր ՀՀ արադարադատության նախարարության պաշտոնական կայքէջում՝ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների հարթակում:

Իր այդ կարծիքին զուգահեռ Կոալիցիան գտնում է, որ Որոշմամբ կագավորվող վճարովի կայանատեղիների համար տեղական վճարի կիրառումը գործող ձևաչափով (կարմիր գծերի գծանշմամբ) և բովանդակությամբ չեն համապատասխանում ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը և դրանցով խախտվում են առնվազն 10 իրավական նորմատիվ ակտերի համապատասխան դրույթները և հատկապես ՀՀ սահմանադրության (2015 թ. փոփոխություններով) սեփականության իրավունքի մասին 60-րդ հոդվածի 8-րդ մասով և ազատ տեղաշարժվելու իրավունքի մասին 40-րդ հոդվածի 4-րդ մասով հռչակված իրավունքները:

Ըստ այդմ, փաստորեն ներկայում կիրառվող պրակտիկային համաձայն և Որոշմամբ սահմանված իրավակարգավորումներով ՀՀ քաղաքացիները տեղական վճար են մուծում մի ծառայության (այսպես կոչված «կարմիր գծերի») համար.

որոնք ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան վճարովի կայանատեղիներ չեն և չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին, որոնցով սահմանված է, որ վճարովի կայանատեղին ինժեներական կառույց է ճանապարհների երթևեկելի մասից դուրս՝ առանձին ապահովված մուտքով և ելքով և երաշխավորում է այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը,
ավելին, այդ «կարմիր գծերը» գծված են ճանապարհային երթևեկության 1-ին գծերի վրա, ինչով խոչընդոտում են ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված իրավակարգավորումներին,
ըստ էության այդ «կարմիր գծերոմ» ոչ մի ծառայություն էլ չի մատուցվում և չի երաշխավորվում այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը,
այդ «կարմիր գծերի» համար սահմանված վարձավճարների դրույքաչափերը հիմնավորված չեն և տասնապատիկ գերազանցում են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններին համահունչ ՀՀ քաղաքացիների գնողականության մակարդակը:
Երևանի քաղաքապետարանի կողմից այսպիսի քաղաքականության շարունակական վարումը բնութագրում ենք ոչ օրինական և արդյունավետ կառավարման չափորոշիչներին ոչ համապատասխան, ինչը ոչ միայն չի նպաստելու Երևանի կենտրոնի բեռնաթափմանը, և ուղղված չէ երևանցու խնդիրների լուծմանը, այլ միանշանակորեն նպաստելու է Երևան քաղաքի բյուջեի եկամուտների ձևավորման շրջանակում կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը: Այդ քաղաքականությամբ Երևանի ավագանին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը փորձում են Երևանի կենտրոնի բեռնաթափման ուղղությամբ իրենց անգործությունը թոթափել և դա բարդել ՀՀ քաղաքացների վրա:

Ելնելով վերոհիշյալից, կոչ ենք անում Երևանի ավագանուն.

Կասեցնել Որոշման 29-րդ մասի գործողությունը և վերացնել դա ամբողջությամբ, Երևանի կենտրոնի բեռնաթափման նպատակով նախատեսել շինարարական նորմերով նախատեսված ստորգետնյա և վեգետնյա վճարովի կայանատեղիների կառուցումը Երևանի կենտրոնում՝ առնվազն 4-5 հատ և այլ վարչական շրջաններում, գործուն միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքում քաղաքաշինական նորմերի խիստ պահպանման ուղղությամբ, խիստ վերահսկողություն սահմանել Երևան քաղաքում կառուցվող բազմաթիվ շենքերը սեփական կայանատեղիներով կառուցապետելու պահանջների կատարման, ավտոկայանտեղիների համար դրանց կից հատվածներում ազատ տարածքներ թողնելու քաղաքաշինական նորմերը պահպանելու ուղղությամբ:

Հայաստանի ՔՀԿ-ների կառավարման խորհուրդ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:52 08/01/2024  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանման համար սահմանված են նոր դրույքաչափեր
17:11 30/12/2023  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիները «Կարմիր գծերի» 160.000 վարձավճարն անհեթեթություն են գնահատում
08:36 28/12/2023  |  Մամուլ5000 դրամ տուգանք՝ կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար. «Ժողովուրդ»
14:54 27/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար կսահմանվի նոր վճար
19:00 26/12/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևանի ո՞ր փողոցներում կայանելու համար քաղաքացին պետք է վճարի 160 000 դրամ
16:05 26/12/2023  |  ԼՐԱՀՈՍԿարմիր գծերի վարձավճարները բարձրացնելու աղմկահարույց նախագիծն ընդունվեց
15:22 26/12/2023  |  ՔաղաքականՍիրելի երևանցիներ, հայտարարում եմ, կարմիր գծերի էս թանկացման պատասխանատվությունն ինձ վրա է, էս թանկացման մեղավորն էլ ես եմ.Ավինյան
14:33 26/12/2023  |  ԼՐԱՀՈՍԿարմիր գծերի վարձավճարների թանկացման դեպքում քաղաքապետարանն ակնկալում է 1 մլրդ 350 մլն դրամ եկամուտ
20:59 25/12/2023  |  ԼՐԱՀՈՍ«Հանրային ձայնը» առաջարկներ է ներկայացրել ՔՊ-ին՝ աղմկահարույց նախագծի շուրջ
08:16 20/12/2023  |  ՄամուլԿարմիր գծերի վճարը թանկացնելը կանխելու մեկ ճանապարհ կա․«Հրապարակ»

Արխիվ

[]