ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է սպասել նոր էսկալացիայի ու մասնատման.Ալիեւն իր հայտարարություններով հիմք է նախապատրաստում ՝ անեքսիայի համար 01/11/2024 20:53 | Քաղաքական
2020 թ-ի դավադիր պատերազմի ավարտից հետո, ես ընդգծել եմ, որ «խաղաղության դարաշրջան», «խաղաղության պայմանագիր» եզրույթները նվազագույնը քաղաքագիտական տգիտության դրսևորումներ են։ Դրանք քաղաքագիտական անմեղսունակ եզրույթներ են, քանզի թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակը Արցախի լուծարումը չէ, վեջնանպատակը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անվտանգության հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի միջեւ ցամաքային սահման ստանալն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ նախօրեին Ալիևը վերջնագրերի լեզվով է խոսել Հայաստանի հետ, նախ անընդունելի է համարել զորքերի հետքաշումը ՀՀ ինքնիշխան տարածքից, տարածքային պահանջներ ներկայացրել՝ նշելով թե Ջերմուկն ու Երեւանը ադրբեջանական քաղաքներ են, ապա խոսել է 8 գյուղի մասին, որոնք, իբր, գտնվում են հայկական օկուպացիայի ներքո ու ավելացրել, թե այդ հարցը՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը, լինելու է սահմանազատման սահմանազատման հանձնաժողովի այս ամիս նախատեսված նիստի օրակարգում։ Ավելին՝ Ալիեւը նաեւ հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» չբացվելու դեպքում, իրենք որեւէ հատվածում չեն բացի Հայաստանի հետ սահմանը։
Արման Աբովյանի արձանագրմամբ՝ Ադրբեջանը միշտ խոսել է, խոսում է ու շարունակելու է Հայաստանի հետ խոսել վերջնագրերով, քանի որ ՀՀ-ի թավշյա, ոչ բռնի իշխանությունները հրաժարվում են մինչ օրս ընդունել պարզ իրողություն, այն է՝ իրենց որդեգրած տրամաբանությամբ խաղաղության հասնելն անհնարին է։ «Սա, ըստ էության, հաստատեց այս իշխանությունների «կառուցողական» գործընկեր՝ ոմն Իլհամ Ալիևը։ Սա ուղղակի հետևանք է ապաշնորհ, հակապետական և հակահայկական քաղաքականության, որը վարում է այս իշխանությունը՝ անունը դնելով, որ գնում է դեպի խաղաղության»,- նշել է գործիչը։
Նրա խոսքերով՝ Ալիևը, ըստ էության, հաստատեց այն, ինչի մասին այս իշխանություններին բազմիցս զգուշացվել է՝ անհնար է այս տրամաբանության մեջ հասնել խաղաղության։ Հակառակը, այս տրամաբանությունը բերելու է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների ընդլայնման և կոշտացման, ինչի ականատեսն ենք։
«Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես են ՀՀ իշխանություններն արձագանքելու երեկվա, ըստ էության, թվացյալ խաղաղության բանակցությունների էության բացահատմանը»,- նշել է մեր զրուցակիցը։
Աբովյանի դիտարկմամբ՝ Ալիևն, ըստ էության, բացահայտեց այն, ինչ մասին իրենք խոսում են. «ի՞նչ է առաջին անգա՞մն է, որ ՀՀ իշխանությունները խոսում են ինչ-որ կարմիր գծերի մասին, հետո մեծ խանդավառությամբ էլ այդ կարմիր գծերը ոտնահարում են»։
Անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների հունվարին կայանալքի հանդիպման օրակարգի բացահատմանը, այն է՝ 8 գյուղերի հանձնմանը, Աբովյանն ասաց, որ սահամանզատումն իրականացվում է, ոչ թե որևէ քարտեզի հիման վրա, այլ Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման ներքո։
«Երեկ Ալիևը պարզ ասաց, որ իրեքն չեն ընդունում ոչ մի քարտեզ։ Ինչու Տավուշ՝ շատ պարզ պատճառով, այսօր Ադրբեջանը վերահսկում է Հայաստանի Հանրապետության տարածքի այն հատվածները, որոնք միացնում ենք մեզ Իրանի հետ։ Հիմա իրենք ցանկանում են վերահսկողության տակ վերցնել նաեւ այն հատվածները, որոնք միացնում են Հայաստանը՝ Վրաստանի հետ։ Այսինքն, տոտալ ու անվերապահ Հայաստանի անվտանգային լոգիստիկայի վեահսկողություն՝ Ադրբեջանի կողմից, սա է նպատակը»,- արձանագրեց պարոն Աբովյանը։
Ինչ վերաբերում է Ջերմուկի, այսպես կոչված, ադրբեջանական լինելու կեղծ թեզի շրջանառության մեջ դնելուն՝ Աբովյանն ասաց, որ Ալիևը դրանով միայն մեզ չի հակադրվում, նա համաշխարհային պատմությանն է հակադրվում, նույն հաջողությամբ կարող է հայտարարել, որ Փարիզն է ադրբեջանական քաղաք։ «Երբ Ալիևը արտաբերում է ակնհայտ էշություն՝ ինքը գիտի, որ դա էշություն է, քանի որ անգամ Ադրբեջանի որևէ սանտիմետր ադրբեջանցիներին չի պատկանել շատ պարզ պատճառներով, բայց Ալիևի հիմնական նպատակն է քաղաքագիտական և դիվանագիտական հիմք նախապատրաստել ապագա անեքսիայի և էսկալացիայի համար, որն անթաքույց անում են։ Ընդ որում, իրավիճակի աբսուրդը կայանում է նրանում, որ իրենք նախապատրաստվում են Հայաստանի Հանրապետության հանդեպ ագրսիվ գործողություններ կատարել»։
Հարցին, թե այս հայտարարություններից հետո ինչ զարգացումներ կարելի է ակնկալել՝ Աբովյանն ասաց՝ էսկալացիայի ու մասնատման։ «Կամ էլ՝ այս իշխանությունները կրկին մարդկանց վախեցնելու են պատերազմով ու գնալու են Հայաստանի ինքնիշխան տարածքների մասնատման, ու այս մասնատումը փորձելու է ներկայացնել որպես գին, որը վճարում են խաղաղության համար։ Որքան այս կրավորական, պրոադրբեջանական քաղաքականությունը Հայաստանում շարունակվի, այնքան ՀՀ գոյությունը հարցականի տակ է»,- եզրափակեց Արման Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ