ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2-րդ բանակային կորպուսի զոհերը (տեսանյութ) 01/10/2024 16:33 | Քրեական խրոնիկոն
Մեկ օրում՝ երկու սպայի մահվան դեպք, երկուսն էլ՝ նույն բանակային կորպուսում։
Ընդ որում՝ երկու դեպքում էլ այդ մասին նախ հայտնի է դարձել մամուլին, եւ հետո միայն ՊՆ-ն ստիպված է եղել պաշտոնապես հաստատել։
Նախ հայտնի դարձավ, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Կարենը 24 տարեկան էր, Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքից ընտանիքի ավագ որդին։ Ամուսնանալ դեռ չէր հասցրել։
Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը «Փաստինֆո»-ին պատմել է, որ Կարենն ավարտել էր Ճարտարարաշինարարական համալսարանը, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, կոչումով լեյտենանտ։ Ծառայության էր անցել ընդամենը 6 ամիս առաջ։
Դեպքի առթիվ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով. Նախնական վարկածով հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից։ ՔԿ-ն նույն օրը հայտարարեց կասկածյալի ձերբակալության մասին։
Ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ կրկին Վարդենիսի տարածքում տեղակայված մարտական դիրքում՝ ժամը 11,30-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորմամբ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, կոչումով ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մարմինը։ Դանիելյանի մահվան հանգամանքները, սակայն, հանելուկային են՝ նրա հարազատների համար։
Իրավապահները հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։ Ըստ նախաքննական մարմնի նա ինքնասպան է եղել եւ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախշաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, կոչումով՝ ավագ լեյտենանտ, 29 տարեկան։ Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ որդի և դուստր։ Տևական ժամանակ է արդեն, ինչ ծառայում էր բանակում։
Վահան համայնքի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը «Փաստինֆո»-ին պատմել է, որ Միքայելը շատ օրինակելի ընտանիքից է, ամբողջ գյուղը նրան սիրել, հարգել է, եւ կատարվածից զարմացած են, հարցերը՝ շատ։
Երկու սպայի մահվան դեպքն էլ տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Գարեգին Պողոսյանի ենթակայության երկրորդ բանակային կորպուսում։ Դեպքից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպում է ունեցել բանակային երկրորդ կորպուսի կազմի և հրամանատարի հետ՝ կարգադրելով հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները, հետևողականորեն իրականացնել կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները։
Ի. Ս.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ