ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյուղում բակ չկար, որ ռումբ ընկած չլիներ․ տատ ու թոռ հենց իրենց տանն են սպանվել, որդիս էլ՝ դիրքում, հրետանավոր էր․ Ներքին Հոռաթաղի գյուղապետ 01/10/2024 17:52 | Ցեղասպանություն՝ Արցախում
Սեպտեմբերի 19-ի կեսօրից՝ պաշարված Արցախի վրա հարձակման առաջին իսկ րոպեներից, թշնամու թիրախում էր նաև Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղը։ «Պուշկեն յալ» կոչվող տեղամասից, որտեղ ադրբեջանցի ահաբեկչական խմբավորումները դիրքավորված էին 2020թ․-ից, թշնամին կրակ էր թափում գյուղի վրա։
«13։05 որ սկսում են ռմբակոծել, ամբողջ օրը դադար չեն տալիս։ Գյուղում տուն չկար, որի բակը ռումբ ընկած չլիներ։ Միայն երեք անգամ ինքնաթիռով են ռմբակոծել գյուղը։ Երեկոյան 23։30-ի կողմերը ռումբը, ընկնելով գյուղի տներից մեկի վրա, տան մեջ սպանել է տատ ու թոռի՝ 10-ամյա Գասպարյան Ալիկին ու իր տատիկին։ Այդ ընտանիքն իրենց տնից դուրս չէր եկել, բոլորը տանն էին, բացի հորից։ Ընտանիքի հայրը դիրքերում էր»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է օկուպացված Ներքին Հոռաթաղի գյուղապետ Արթուր Մնացականյանը։
Ադրբեջանական հարձակման առաջին րոպեներից գյուղի կանանց ու երեխաների մեծ մասը վազել է դպրոցի ապաստարան, իսկ տղամարդիկ անմիջապես մեկնել են Մատաղիսի ուղղությամբ գտնվող այն դիրքը, որն արդեն մի քանի ամիս է՝ պահվում էր բացառապես իրենց ուժերով։
Մնացականյանի երեք որդիները ևս առաջնագծում էին այդ օրը։ Ավագ որդին առողջական խնդիրներ ուներ, բայց կամավորագրվել և միացել էր գյուղի աշխարհազորին։ Միջնեկը պայմանագրային զինծառայող էր, իսկ կրտսեր որդին՝ Արմանը, ժամկետային։ Սեպտեմեբրի 19-ին ադրբեջանցիների հարձակման ժամանակ Արմանը Մաղավուզի դիրքերում էր, միջնեկ եղբայրը՝ մի քանի դիրք այն կողմ։ Թշնամու թիրախում առաջինը մեր հրետանավորներն էին․ Ադրբեջանը խնդիր էր դրել, նախ և առաջ, շարքից հանել հրետանին։ Տղաները հերոսաբար դիմադրել են՝ որքան որ հնարավոր է։ Կատաղի մարտի ընթացքում, առաջին իսկ ժամերին զոհվել է Արմանը՝ գյուղապետի կրստեր որդին․․․
«Որ իմացա Արմանի լուրը, մյուս տղաներիս հետ փորձեցի կապվել, չէր ստացվում․․․ Մի ամբողջ օր լուր չունեի, չգիտեի՝ իրենք ինչ վիճակում են։ Թշնամին էլ անդադար ռմբակոծում էր, վիճակը շատ ծանր էր։ Հասկանում էի, որ եթե հանկարծ գյուղ մտնեն, հինգ րոպեում բոլորին կոտորելու են։ Փառք ու պատիվ տղերքին, թույլ չտվեցին, որ առաջանան։ Այլընտրանք չկար, պիտի տարհանեի բնակչությանը, չնայած ահավոր վիճակում էի՝ Արմանի զոհվելու լուրն արդեն ասել էին, մյուս երկու որդիներիցս էլ չ մի լուր չունեի, բայց պատասխանատու էի բնակչության համար, նրանց կյանքին ռեալ վտանգ էր սպառնում։ Դրա համար ինչքան ստացվեց, հանեցինք գյուղից, մի մասն էլ չհասցրեց, ճանապարհը փակեցին ադրբեջանցիները։ Գյուղում մնացած բնակիչներն ամսի 24-ին նոր կարողացել են դուրս գալ»,-պատմում է գյուղապետը։
Մնացականյանը կնոջը, աղջկան ու մորը որդու դիակի հետ ճանապարհում է Ստեփանակերտ, իսկ ինքը շարունակում մնալ գյուղում։
Մինչ այդ Ներքին Հոռաթաղում հողին են հանձնում թշնամու ռմբակոծությունից զոհված Գասպարյաններին։
«Դագաղ էլ չկար, որ մեջ դնեինք, ստիպված «Գրադ»-ի արկղեր ենք բերել, մի կերպ մի բան սարքել, որ հուղարկավորենք․․․»,-հիշում է հայրենի գյուղից բռնի տեղահանված Մնացականյանը։
Ներքին Հոռաթաղ թշնամին մտել է հենց ամսի 24-ին՝ կրկնակոխ հետապնդելով իրենց տներից հակադրաբար դուրս եկող վերջին գյուղացիներին․․․
«Երբ մենք դուրս եկանք, արդեն ահագին առաջ էին եկել ադրբեջանցիները։ Ճանապարհները հիմնականում իրենց հսկողության տակ էին արդեն, Դրմբոն էին մտել, Մարտակերտ էին հասել համարյա․․․»,-ասում է 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակակիր Արթուր Մնացականյանը։
Մնացականյանները հիմա ապաստանել են Երևանում՝ 6 հոգով ապրում են վարձակալած բնակարանում․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ