ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարին 01/10/2024 14:07 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսին:
Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Սա մեզ համար շատ կարևոր այց է, որովհետև մենք բավականին ընդգրկուն օրակարգ ունենք եղբայրական և բարեկամ Հունաստանի հետ, ինչպես նաև շատ կարևոր համագործակցություն՝ Եվրոպական Միության շրջանակում։ Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Հունաստանը Եվրոպական Միության և ընդհանրապես, միջազգային հանրության հետ միասին մատուցել և մատուցում է մեզ։ Իհարկե, մենք չենք կարծում, որ կարողացել ենք ամբողջությամբ օգտագործել մեր հարաբերությունները զարգացնելու ներուժը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ առումով։ Հուսով եմ, որ այս այցի արդյունքում կբարձրացնենք այդ ներուժի օգտագործման մակարդակը։ Կխնդրեմ Ձեզ փոխանցել իմ ջերմագին ողջույնները վարչապետ Միցոտակիսին։ Հույս ունեմ, որ նրա հետ հանդիպելու նոր հնարավորություններ կլինեն։ Կարծում եմ՝ շատ կարևոր առանձնազրույց ենք ունեցել Գրանադայում, և, իհարկե, Հունաստանի հետ մեր հարաբերությունների խորացումը շատ կարևոր է մեզ համար»։
Իր հերթին Հունաստանի ԱԳ նախարարը նշել է. «Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և Ձեզ անձամբ տեսնել։ Շատ արդյունավետ ու կառուցողական հանդիպում ունեցա իմ ընկեր և գործընկեր արտգործնախարար Միրզոյանի հետ։ Մեր երկու ազգերը կապված են ամուր պատմական կապերով, և մենք ոչ միայն ցանկանում ենք պահպանել այս կապերը, այլ նաև առաջ մղել դրանք, որովհետև կարծում ենք, որ հայ ժողովուրդը ոչ միայն մեր գործընկերն է, այլ նաև մեր մտերիմ ընկերը։ Մենք դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններ ունենք։ Պարոն վարչապետ, իմ այս այցը կարևոր ազդանշան է մեր երկկողմ հարաբերությունների համար և մեր երկրի վարչապետի պատրաստակամության մասով, ով Ձեզ է հղում ջերմ ողջույններ: Ընդգծեմ, որ Հունաստանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով, ինչպես Եվրոպական միության հետ հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի Եվրոպական ընտանիք ինտեգրման երկխոսության հեռանկարի շրջանակներում»:
Զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող թեմաներ:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի վերաբերյալ: Այս առումով, կողմերը կարևորել են միջազգային հանրության աջակցությունը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ