ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի կորուստից և Հայաստանի անվտանգային դիրքերի ոչնչացումից հետո, կապիտուլյանտ կառավարությունը դեռևս կարծում է, թե իրեն հաջողվելու է մշակել երկարատև պլանավորման խնդիրներ․ Զաքարյան 01/10/2024 21:08 | ԼՐԱՀՈՍ
Արցախյան հիմնախնդիրը, ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռմխելիությունը ֆունդամենտալ կերպով ձախողած կառավարությունը, «զանգվածային խաբեության» ժանրի կանոններին համապատասխան, ՀՀ ՊՆ-ում իբրև թե քննարկում էր ՀՀ կառավարության 2021-26թթ. «գործունեության ծրագրով» նախատեսված նպատակների 2023թ. հաշվետվությունը:
«Մեր երկրի զավեշտները, ցինիզմը, առողջ դատողության բացակայությունը, հանցավոր մեղքերի համար ուրիշներին մեղադրելը, հազարամյա հայրենիքը մինչև վերջ հանձնելուց հետո թշնամու հետ դատարկաբանելը, վարվող ապազգային քաղաքականությունը, սեփական աթոռը փրկելու համար պետական ռեսուրսները մսխելը՝ վաղուց արդեն ոչ մեկին չեն զարմացնում, ոչ դրսում, ոչ էլ ներսում:
Այս ամենը գիտակցելով՝ կարելի էր իհարկե բանի տեղ չդնել ՊՆ-ում Նիկոլի հերթական բեմականացմանը (այնպես՝ ինչպես մարզային շոուներն էին): Սակայն միևնույն ժամանակ մենք լավ գիտակցում ենք նաև մեր երկրին ու ժողովրդին սպառնացող նորանոր վտանգները, որի առջև, սրանց պատճառով, մեր ժողովուրդը մնացել է բացարձակ մենակ ու առանց դաշնակցի:
Որպեսզի թերահավատներին պարզ լինի, թե ինչու է այս ամենը ֆարս՝ սկսենք գլխավորից: 2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Վերանայվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին…և այլն»: Շուտով կլրանա երեք տարին այս կարևոր ձևակերպումից և չկա ո՛չ դոկտրին, ոչ էլ ռազմավարություն: Այսօրվա աշխարհում, շատ երկրներ պարբերաբար վերանայում և թարմացնում են իրենց Անվտանգության Ռազմավարությունները, իսկ կապիտուլյանտները դեռ չեն էլ իմանում, թե ի՞նչ են ուզում աշխարհից և իրենք իրենցից: 2020թ.-ի մայիսին ընդունված «գործող» խայտառակ փաստաթուղթը ոչ մի կերպ չի համապատասխանում այսօրվա իրողություններին: Ուստի մեխանիկորեն հարց է առաջանում. իսկ ինչո՞վ է զբաղված կառավարությունը, ո՞ւմ են պետք նրանց տրամադրված լիազորություններն ու հանրային միջոցները, ի՞նչ գլխավոր տեսլականներ ունի մեր երկիրը ռազմավարական ուղղությունների համար:
2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Պաշտպանության համակարգի ռազմավարությունը մշակվում է՝ հաշվի առնելով համաշխարհային և հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմական գործընթացները»։ Եթե կառավարություն կոչվող խմբակը, իր ծրագրում գրում է Արցախի ինքնորոշման իրավունքով առաջնորդվելու մասին, իսկ մեկ տարի հետո կառավարության ղեկավարն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, էլ ի՞նչ պետք է սպասել պաշտպանության համակարգի ռազմավարության մշակումից և տարածաշրջանի զարգացումները գնահատելուց:
2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. “Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը”: Այս ռազմավարական նպատակի ամրագրումից հետո, այն ինչ տեղի է ունենում ՌԴ հետ մեր երկրի հարաբերություններում՝ կոչվում է լիակատար ձախողում: Իսկ եթե կան միամիտներ, որոնք կարծում են, թե փոխարենը Ֆրանսիան, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը հետևողականորեն զինելու են Հայաստանին՝ չարաչար սխալվում են:
Արցախի կորուստից և Հարավային Կովկասում Հայաստանի անվտանգային դիրքերի ոչնչացումից հետո, կապիտուլյանտ կառավարությունը դեռևս կարծում է, թե իրեն հաջողվելու է մշակել երկարատև պլանավորման խնդիրներն ու դրանց վրա հիմնված պաշտպանության և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը: Փոխարենը՝ ՀՀ պաշտպանական առաջնագիծն այնքան է երկարել ու խոցելի դարձել, որ հինգերորդ սերնդի գործիքակազմի փոխարեն տարրական ինժիներական ու կահավորման աշխատանքներն են դարձել օրախնդիր:
2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Իրականացվելու են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունների ու պարտականությունների»: Ես չեմ հիշում, որ 2021թ.-ից հունիսից հետո, ՀՀ ԱԺ-ն քննարկեր և ընդուներ ստեղծված բարդ և վտանգավոր իրավիճակում համապետական նշանակության ռազմավարական խնդիրների նորովի կանոնակարգման և պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների համագործակցության մասին օրենսդրական համալիր փաստաթղթեր: 2015թ., 2018թ-ից հետո, նույնիսկ փորձ չի արվել (չհաշված 2020թ. նոյեմբերին չկայացածը) իրականացնել «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Սա հատկապես կարևոր միջոցառում է, համապետական ներուժը գնահատելու և պետական և տարածքային (համայնքային) կառավարման համակարգի կարողությունները ստուգելու տեսանկյունից: Փոխարենը՝ ուժեղացվել և վերազինվել է ոստիկանական համակարգը, որի հիմնական նպատակը կապիտուլյացված իշխանությունը պահպանելն է: Եթե բոլոր տիպի հանցագործությունների ընդհանուր մակարդակը երկրում նվազած լիներ՝ այս համեմատությունը չէիք առանձնացնի:
2021-26թթ. ծրագրում կառավարությունը գրել է. «Բարեփոխվելու է տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտը: Տեղեկատվական սպառնալիքների և մարտահրավերների մշտադիտարկման, վերլուծության, տեղեկատվական հակազդման և պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով կատարելագործվելու է օրենսդրական դաշտը»: Այո բարեփոխվել է այն աստիճանի, որ որոշ տիպի հրապարակային գրառումների համար, տասնյակ քաղաքական մարդիկ կամ դատարաններում են, կամ էլ կալանավայրերում: Իսկ ադրբեջանական տեղեկատվական և կիբեռ ոլորտները զանգվածաբար կեղծում և սպառնում են Արցախի և Հայաստանի հայկականությանը, մշակույթին, ավանդույթներին, ինքնությանը, պատկանելիությանը, սուվերենությանն ու տարրական իրավունքներին: Նիկոլի կառավարությունը նույնիսկ տեսանելի ջանք չի ներդնում, գոնե տեղեկատվական տիրույթներում դրանց հակադարձելու համար: Էլ չեմ խոսում ներքին հոգեբանական-տեղեկատվական վախերի, կաշկանդվածության, բարոյահոգեբանական ճնշումների, հակադրությունների ու թշնամանքի տարածմանը նպաստելու մասին:
Երկրի անվտանգության ու պաշտպանունակության ոլորտի շատ հարցերի կարելի է անդրադառնալ: Հատկապես, որ այս ոլորտն ամենազգայունն է, և գրեթե չունի անկարևոր դետալներ: Բացի այդ՝ քննադատելը հեշտ է, հատկապես երբ այս կառավարությունը ձախողել է գրեթե ամեն ինչ: Երևի թե ժամանակն է մանրամասն անդրադառնալ լուծումներին ու անելիքներին և դա կանենք անպայման:
Բայց վերջում ցանկանում եմ մի հարց ևս տալ . որ գրել եք «Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի», դա հասկանալի է: Իսկ ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություններ ունի՞ ՀՀ կառավարւթյունը: Թե՞, ձերը միայն հանձնելն է, և այդ հարցն էլ եք գցելու Սերժ Սարգսյանի կամ նախկինների հույսին՝ որպես փորձառու հայրենատերներ»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ