ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միշտ մտածել եմ՝ եթե հանկարծ հարձակվեն Սյունիքի վրա, ես ո՞նց եմ Տաշիրից հասնելու, որ օգնեմ իմ եղբայրներին․ արցախցի 18-ամյա Սվետլանան Տաշիրից Կապան կտեղափոխվի՝ կարևոր առաքելությամբ 01/10/2024 20:29 | ԼՐԱՀՈՍ
«Սեպտեմբերի 19-ին մամայիս ասացի՝ մա՛մ, վիրակապ ու բամբակ է պետք, որ հիվանդանոց տանեմ։ Առանց որևէ բան ասելու՝ մաման եկավ, հետս սկսեց վիրակապերը կտրտել․․․ Այդ օրվանից մինչև Արցախից դուրս գալու օրը տանը համարյա չեմ եղել։ Հատկապես պայթյունից հետո հիվանդանոցից դուրս չէի գալիս, ընդամենը երկու ժամով գնում էի շորերս փոխում, մի փոքր շունչ քաշում ու նորից գնում․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է 18-ամյա Սվետլանա Մովսիսյանը։
Սվետլանան Արցախի Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղից է․ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո, երբ գյուղն օկուպացնում են ադրբեջանցիները, նրա ընտանիքը հաստատվում է Ստեփանակերտում։ 16-ամյա Սվետլանան դառնում է «Մունք» տեխնոդպրոցի սան ՝ միևնույն ժամանակ մտածում ռազմական գիտելիքներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին։
«Երբ ընդունվում եմ «Մունք», արժեքային համակարգս բավականին փոխվում է, հարստանում․․․ Ընդհանրապես պատերազմից հետո շատ բան էր փոխվել մոտս․ հասկանում էի, որ ինչ-որ պահի նորից հաստատ վերսկսվելու է պատերազմը ու անընդհատ մտքիս այն էր, որ պարտավոր ենք բոլորս զենք բռնել, զենքից օգտվել սովորել։ Ամիսներ շարունակ սպասում էի որևէ մեկին, ով կգար ու մեզ կսովորեցներ դա անել, բայց այդպես էլ այդ մեկը չէր հայտնվում։ Երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքն ու հայտնվեցինք շրջափակման մեջ՝ ես Մեծ Շենում, կրկնակի շրջափակման մեջ մնացի, էդ համոզմունքս ավելի ամրապնդվեց։ Ստեփանակերտ հասնելուն պես, լծվեցի էդ գործին։ Մինչ այդ՝ ամռանը, մի խումբ համախոհներով համապարփակ պաշտպանության ծրագիր էինք մշակել ու բացառապես կամավորության սկզբունքով սկսեցինք կյանքի կոչել այն։ Մեզ հետ կային ՈՄԱ-ի դասընթացն անցած մարդիկ ևս․ ամեն մեկն իր գիտելիքով կիսվեց։ Առաջին դասընթացն ավարտեցինք ու որպես հրահանգիչներ սկսեցինք մարզել, գիտելիքները փոխանցել մյուսներին․․․ Ես բուժօգնության հրահանգիչ էի»,-պատմում է Սվետլանան։
Բուժօգնությունից ունեցած գիտելիքները Սվետլանային շատ են օգնել սեպտեմբերյան աղետի ժամանակ, բայց, խոստովանում է՝ պայթյունից տուժած մեր հայրենակիցներին օգնելու ընթացքում է հասկացել, որ դեռ շատ բան կա սովորելու․․․
Պայթունից տուժած վերջին արցախցու հետ հիվանդանոցից դուրս է եկել նաև Սվետլանան․ ընտանիքն իրեն էր սպասում․ հասել է տուն, հավաքվել ու միացել հարկադրաբար բռնագաղթի ճանապարհը բռնածներին․․․
«Արցախից դուրս եմ եկել այն համոզմամբ, որ սա վերջը չի։ Արցախը մեր ամենամեծ սրբությունն է, ու չի կարող սա լինել վերջը։ Որ եկանք Տաշիր, ուզում էի ՈՄԱ-ին միանալ, բայց պարզվեց, որ այնտեղ չկա, չունեն մասնաճյուղ, ու որ խոսակցություն բացվեց Կապանում «Մունք»-ի մասնաճյուղ բացելու մասին, որոշեցի գնալ այնտեղ։ Դե, մեզնից մեկը պետք է գնար, ես ուզեցի գնալ ու չեմ փոշմանում այդ որոշմանս համար։ Արցախից հետո միշտ մտածել եմ՝ եթե հանկարծ հարձակվեն Սյունիքի վրա, ես ո՞նց եմ Տաշիրից հասնելու այնտեղ, որ օգնեմ իմ եղբայրներին։ Իսկ որ հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու, դա միանշանակ է»,-ասում է 18-ամյա կամավորը։
Կարճ ժամանակ անց, երբ տեխնոդպրոցի՝ Կապանի մասնաճյուղի բացման համար անհրաժեշտ գումարը կհավաքվի, Սվետլանան Տաշիրից կմեկնի Կապան։ Արցախից բռնի տեղահանված, հայրենատեր Սվետլանայի նպատակները բավականին հավակնոտ են։ Ասում է՝ մեծ պատասխանատվություն է «Մունք»-ի մասնաճյուղը զարգացնելը, բայց հայրենապաշտ սերունդ կրթելը, որն այդ դպրոցի գլխավոր նպատակն է, կարևորագույն առաքելությունն է, որից պետք չի վախենալ։
«Սյունիքում պետք է հասցնենք բավարար թվով հայրենաճանաչ ու հայրենատեր երիտասարդներ կրթել։ Ցավոք, Արցախում դրա համար շատ քիչ ժամանակ ունեինք, իսկ որ Սյունիքը հենց նրանք կարող են պահել, անկասկած է։ Մտադիր եմ նաև ՈՄԱ-ին միանալ այնտեղ ու սյունեցիներին բուժօգնություն սովորեցնել»,-ասում է Սվետլանան, ով այսօր էլ Տաշիրում է հիմնական աշխատանքին զուգահեռ՝ կամավոր հիմունքներով մարդկանց սովորեցնում, թե ինչպես կարող են փրկել իրենց ու իրենց ընկերների կյանքը․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ