Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Ի սկզբանե Արմեն Չարչյանին առաջադրվել է ապօրինի մեղադրանք, այլ բան, քան արդարացնող դատական ակտ կայացնելը, ուղղակի հնարավոր չէ. Փասատաբան (տեսանյութ) 01/10/2024   14:50  |  Դատական ռեպորտաժներ

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպանը պահանջում է արդարացնել Չարչյանին՝ առաջադրված մեղադրանքում՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հանրային մեղադրողը նախորդ դատական նիստում պահանջել էր մեղավոր ճանաչել Արմեն Չարչյանին և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացած դատական նիստում հրապարակվեց Արմեն Չարչյանի պաշտպանական ճառը։ Ճառում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ի սկզբանե քրեական գործը հարուցվել է ոչ օրինական առիթի հիման վրա, այլ՝ ՀՔԾ մամուլի քարտուղարի զեկուցագրի հիման վրա, մինչդեռ, ՀՔԾ մամուլի քարտուղարը քրեադատավարական իմաստով չի կարող համարվել պատշաճ սուբյեկտ՝ նման զեկուցագիր ներկայացնելու համար։ Ավելին՝ զեկուցագրում հղում է կատարվում անանուն աղբյուրին՝ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում հրապարակված ձայնագրությանը, հետևաբար, ո՛չ հրապարակված ձայնագրությունը, ոչ էլ՝ դրա հիման վրա մամուլի քարտուղարի ներկայացրած զեկուցագիրը չեն կարող օրինական առիթ լինել՝ քրեական գործի հարուցման համար։ Պաշտպանը հիշեցրեց, որ ոչ օրինական առիթի հիման վրա հարուցված քրեական գործն, ի սկզբանե, անօրինական է, հետևաբար՝ քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բոլոր տվյալները, ապացույցները՝ անթույլատրելի։ Ալեքսանյանի խոսքով՝ պաշտպանության կողմը չպետք է կրի վարույթն իրականացնող մարմնի շտապողականության բացասական հետևանքները։ Բացի այդ, թեև պաշտպանության կողմի պնդմամբ՝ «չկա օրինական առիթ, չկա և քրեական գործ», այդուհանդերձ, անդրադարձ կատարեց նաև բուն մեղադրանքին՝ նշելով, որ, եթե անգամ պայմանականորեն ընդունեն, որ քրեական գործի հարուցման համար լիներ օրինական հենք, ապա, միևնույն է, գործում առկա փաստական տվյալները բավարար չեն՝ Արմեն Չարչյանի մեղավորությունը հիմնավորելու համար։ Ըստ պաշտպանության կողմի՝ Չարչյանին առաջադրված մեղադրանքը որոշակի չէ, չկա որևէ կոնկրետացում՝ հարկադրանքի ձևի, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, ճնշումը եղել է հոգեբանական, թե ֆիզիկական, առկա չէ կոնկրետացում՝ բացասական հետևանքների վերաբերյալ,ավելին, ձայնագրության համաձայն՝ խոսքը եզրափակելով Չարչյանը խոստացել էր, որ չի լինելու որևէ ռեպրեսիա։ Ինչ վերաբերում է ենթադրյալ սպառնալիքների մասին տուժողների սուբյեկտիվ ընկալմանը, ապա պաշտպանը հիշեցրեց նրանց ցուցմունքները, համաձայն որոնց՝ Չարչյանն իրենց հետ հանդիպել է ոչ թե որպես «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն կամ «Հայաստան» դաշինքի անդամ, այլ՝ որպես ընկեր։ Ավելին, պաշտպանը պնդում է, որ Արմեն Չարչյանը ոչ թե հորդորել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել «ՔՊ»-ին՝ քվեարկելով այլ դաշինքի, այլ՝ ընդամենը խնդրել է մասնակցել քվեարկությանը ու կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Պաշտպանը միջնորդեց՝ արդարացնել Չարչյանին՝ առաջադրված մեղադրանքում՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։

Փաստաբանը պաշտպանական ճառը եզրափակեց՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով նաև այն հարցին, որ տելեգրամյան ալիքում տարածվել է մոնտաժված ձայնագրությունը, որով,թեև ևս չի որոշվում մեղավորությունը, սակայն ձայնագրության ամբողջական տարբերակը չի հրապարակվել, քանի որ այդկերպ կփոշիացվեր ամբողջ մեղադրանքը։ Ալեքսանյանը նշեց՝ այլ բան, քան՝ արդարացումն է ՝ ընդունելի չէ։ Վերջին խոսքով հանդես գալ Չարչյանը չցանկացավ՝ նշելով, որ արդեն իսկ դիրքորոշումը ներկայացվել է իր ցուցմունքով և պաշտպանական ճառով։ Դատախազ Հայկ Հովհաննիսյանը եզրափակիչ խոսքում պնդեց՝ քրեական գործը հարուցվել է օրինական առիթի հիման վրա։ Ըստ մեղադրանքի կողմի՝ պաշտպանության կողմը պնդումներն անհիմն են, որով փորձ է արվում ստեղծել դատավարական խախտումների պատրանք, քրեական գործի հարուցման հարց լուծելիս քննության առարկա է դարձվել «Փաստերի ստուգման հարթակում» տեղ գտած հրապարակումները, Գլխավոր դատախազության կողմից ներկայացված տվյալները։
Դատախազն անդրադարձավ նաև մեղադրանքի շուրջ պաշտպանության կողմի դիտարկումներին՝ պնդելով իր մեղադրական ճառը եւ խնդրելով բավարարել ճառով ներկայացված միջնորդությունը,


այն է՝ մեղավոր ճանաչել Չարչյանին և դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ևս եզրափակիչ ելույթ ունեցավ՝ կրկին արձանագրելով, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ մատնանշվել է զեկուցագիրը և անարժանահավատ աղբյուրում՝ տելեգրամյան ալիքում, հրապարակված ձայնագրությունը, իսկ հետագայում «Փաստերի ստուգման հարթակում» ուսումնասիրությունը և ձայնագրությունը հրապարակվել է՝ «տեղը լցնելու» համար, քանի որ իրավապահները շատ գիտակցել են, որ անանուն աղբյուրում ձայնագրությունը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում։
Դատարանը խորհրդակցական սենյակ կհեռանա՝ հունվարի 26-ին։

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:44 10/01/2024  |  Դատական ռեպորտաժներՎաստակավոր բժշկի գործով դատավարությունը մոտենում է ավարտին. դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
12:18 01/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը
17:45 23/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանի հայտարարությունը՝ պատգամավոր Արմեն Չարչյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
13:10 23/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
18:02 19/10/2023  |  ԼՐԱՀՈՍԴատախազը պահանջում է Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով
16:17 31/05/2023  |  Դատական ռեպորտաժներՍա քաղաքական հետապնդում է. Արմեն Չարչյանը պնդեց՝ վերջին երկու տարվա իրավիճակը նման է աբսուրդի թատրոնի (տեսանյութ)
15:28 31/05/2023  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Չարչյանը ցուցմունք է տալիս դատարանում՝ ուղիղ
11:22 02/03/2023  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Չարչյանի գործով դատական նիստին հարցաքննվեց մեկ վկա
11:53 16/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
11:14 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Արխիվ

[]