ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցության ծրագրերի համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ 01/10/2024 14:14 | ԼՐԱՀՈՍ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու ծրագրերի իրականացման նպատակով, ընդհանուր առմամբ, պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 10-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով 2023 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերը:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո ամենակարևոր խնդիրը առաջնային կարիքների և կացարանների ապահովումն էր, որից հետո հայտարարեցինք, որ կառավարությունը աջակցության ծրագրերը երեք սկզբունքով պետք է իրականացնի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ:
Կարճաժամկետ ծրագրերի շրջանակում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ընտանիքների բոլոր անդամներին տրամադրվեց 100 հազար դրամ աջակցություն, այնուհետև յուրաքանչյուր անձի տրվել է 40 հազար դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն, ինչպես նաև 50 հազար դրամ ՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին սպառողական ծախսեր իրականացնելու համար»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը, ներկայացնելով իրականացված փոխանցումների պատկերը, նշեց, որ 100 հազար դրամի աջակցություն տրամադրվել է 112 հազար անձի, 40 գումարած 10 հազարական դրամներ հոկտեմբերին ստացել են 104 հազար 27 անձ, նոյեմբեր ամսվա համար՝ 77 հազար 536 անձ, դեկտեմբեր ամսին՝ 82 հազար 266 անձ: 50 հազարական դրամ նոյեմբերին ստացել են 69 հազար 420 անձ, իսկ դեկտեմբերին՝ 74 հազար 430 անձ: Ընդհանուր առմամբ՝ այս երեք ծրագրերի իրականացման նպատակով պետբյուջեից հատկացվել է շուրջ 29 մլրդ դրամ, իսկ աջակցող դոնորների միջոցով տրամադրվել է 1,5 մլրդ դրամ:
«Որպեսզի ռեսուրսներն ավելի ճիշտ և հասցեական օգտագործվի, մենք նաև գործարկեցինք էլեկտրոնային հարթակը և բոլոր այս ծառայությունները և սոցիալական աջակցության ծրագրերը հասանելի դարձան բոլորին: Ընթացքում մշակել ենք նաև տեղեկատվական համակարգեր՝ օգտագործելով տարբեր բազաները, համադրել ենք տվյալները և բոլոր վճարումները կատարել ենք»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով այն հարցին, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացի դեռևս չեն օգտվել պետության կողմից տրամադրվող 100 000 դրամ միանվագ աջակցությունից, նախարարն ընդգծեց, որ իրենք պետք է վստահ լինեն այդ շահառուների ներկայացված տվյալների արժանահավատությանը և պետք է համադրեն ձեռքի տակ եղած տվյալները: Ըստ նրա՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում տվյալների վերջնական ստուգումը կավարտվի, և շահառու հանդիսացող անձանց համապատասխան գումարները կփոխանցվեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ