ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաղաղության պայմանագրով Ադրբեջանը փորձում է իր համար ապահովել ՀՀ-ի ներքին գործերին միջամտելու հնարավորություն. Քաղաքագետ 01/10/2024 19:53 | Քաղաքական
Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները ոչ թե հնարավորություն են ստեղծում «խաղաղության պայմանագրի» չստորագրման համար, այլ հասկացել են՝ թե Ադրբեջանի քաղաքականությունն ուր է տանում, ինչպիսի մարտավարություն է որդեգրել Ադրբեջանը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանն՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանն առ այն, որ պայմանագրի ադրբեջանական առաջարկների մեջ բովանդակային առումով որոշակի հետընթաց կա։
Ավելին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ Ադրբեջանից ակնկալում են հրապարակային ընդունել ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնեցված սկզբունքները, եթե դա չի արվում, ապա պայմանագիրը տվյալ պահին չի կարող ստորագրվել։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի՝ վերջին շրջանի քաղաքական խոսույթը և քաղաքական վարքագիծը վկայում է այն մասին, որ փորձում են բանակցությունները բերել երկկողմ դաշտ, որպեսզի չլինի երրորդ կողմ, որը կդառնա միջնորդ կամ այդ պայմանագիր կոչվածի երաշխավոր։ «Եթե լինի երաշխավոր՝ Ադրբեջանը ստիպված է լինելու իր գործողությունների համար պատասխան տալ նաև այդ երկրին, իսկ երկկողմ բանակցությունների պարագայում՝ Ադրբեջանից պատասխան պետք է պահանջի միայն Հայաստանը, իսկ Հայաստանը չունի քաղաքական, ռազմական, տնտեսական այն ներուժը, որպեսզի կարողանա Ադրբեջանին հարկադրելու իր պարտավորությունները»,- նշեց Պողոսյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը «խաղաղության պայմանագիր» կոչված նախագծով հետևողականորեն տեղ է թողնում «կազուս բելիների»՝ պատերազմի առիթներ ստանալու համար։
«Մասնավորապես, նախօրեին Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ Միհմեդ Հաջիևը խոսում էր այն մասին, որ Հայաստանը պետք է ամուր երաշխիքներ տա, որ Հայաստանում չեն լինելու ռևանշիստական ուժեր կամ գաղափարներ, որ Հայաստանը որպես պետություն՝ դա պետք է երաշխավորի։ «Հայաստանում պաշտոնյաներից մեկը սրան արձագանքել էր, որ եթե ստորագրում ենք խաղաղության պայմանագիր, ապա դա լավագույն երաշխիքն է։ Կարծում եմ, Ադրբեջանը նոր նախագծում էլ է սա պնդում, և փորձում է բերել քաղաքական օրակարգ, իսկ սա նշանակում է, որ կողերից մեկը, այս դեպքում՝ Ադրբեջանը իրեն իրավունք կվերապահի հղում կատարելով այդ փաստաթղթին՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին։ Ըստ էության՝ Ադրբեջանը փորձելու է իր համար ապահովել ՀՀ-ի ներքին գործերին միջամտելու հնարավորություն»,- նշեց գործիչը։
Պողոսյանն հիշեցրեց նաև ՀՀ իշխանությունների հայտարարությունն առ այն, որ Հայաստանի իրավազորությունից դուրս ճանապարհ գոյություն ունենալ չի կարող։ «Սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի տարբեր պատոնյաներ հայտարարում էին, որ Ադրբեջանն այլևս հետաքրքրված չէ Հայաստանի տարածքով անցնող միջանցքով և այդ միջանքն անցնելու է Իրանի տարածքով, սակայն այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ սա ժամանակավոր մարտավարական քայլ է Ադրբեջանի կողմից։ Իրենք ցանկացած բարենպաստ պայման օգտագործելու են, որպեսզի Հայաստանին պարտադրեն նման միջանցքի բացումը։ Մի քանի օր առաջ Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարն հայտարարել է, որ մինչև 2029 թ-ը «Զանգեզուրյան միջանցքը» պետք է պատրաստ լինի և Հայաստանը պետք է իր հատվածում սկսի շինարարությունը»։
Նա նաև նկատեց, որ հիմա Հայաստանի տարբեր պաշտոնյաներ նշում են Ադրբեջանի հետ 4 սկզբունքների մասին բանավոր պայմանավորվածության մասին, սակայն Ադրբեջանը իր բանավոր պայմանավորվածությունը չի կատարում, ուստի կարելի է ենթադրել, որ իրականում Ադրբեջանի օրակարգից միջանցքային գաղափարը դուրս չի եկել և այս կամ այն կերպ փորձելու է դրան հասնել։ Դրան նպաստում է նաև այն, որ ադրբեջանական կողմից առաջարկվեց տարածքային հարցերը չներառել պայմանագրում, իսկ հայկական կողմից պաշտպանվեց այդ գաղափարը, եւ որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հետագա բանակցությունների և փաստաթղթերի միջոցով։ Սա նշանակում էր, որ սա ընդամները փաստաթուղթ է լինելու, որով Ադրբեջանը լեգիտիմացնելու է իր ձեռքբերումները»,- նկատեց Պողոսյանը։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ 2024 թ-ին կստորագրվի «խաղաղության պայմանագիրը»՝ Պողոսյանը պատասխանեց, որ եթե խոսքը միայն սկզբունքների մասին է, այսինքն, եթե պայմանագիրը ներառելու է սկզբունքներ, ինչպիսիք այս պահին փորձում են ներկայացնել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաները, ապա գուցե սա իրատեսական լինի։ «Բայց եթե հաշվի առնենք, որ ՀՀ ԱԳ նախարարն այսօր իր հույն պաշտոնակցի հետ ասուլիսում հայտնել է, որ այն պետք է ներառի կոնկրետություններ՝ տարբեր հարցերի շուրջ, օրինակ, տարածքային ամբողջականության հարցերի շուրջ, ապա, կարծում եմ, որ Ադրբեջանը դրան պատրաստ չէ։ Հետևաբար ես իրատեսական չեմ համար, որ 2024 թ-ի ավարտին կունենանք նման պայմանագիր, գուցե լինի փաստաթուղթ, որը հռչակագրային բնույթ ունենա, բայց փաստաթուղթ, որը կլինի անկյունաքարային՝ ես վատատես եմ»,- եզրափակեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ