ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճ և երկկողմանի հարաբերությունների զարգացում . Սուրեն Պարսյան 01/10/2024 18:08 | Վերլուծություններ
Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ունեն հազարամյակներ դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հարաբերություններ և անխախտելի սահման, որը հանդիսացել է տարածաշրջանի կայունության և բարգավաճման կարևոր գործոններից մեկը։ Անշուշտ, երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները և նախագծերը մշտապես բարելավման կարիք ունեն, և դրանցից մեկի մասին հայտարարվեց 2023 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեցին Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատեսություն բացելու մասին։ Հենց Թավրիզում հայկական հյուպատոսության բացման հնարավորությունը ևս մեկ անգամ փաստում է, որ իրանական իշխանությունները հակված են բազմավեկտոր և երկարաժամկետ արտաքին և ներքին քաղաքականություն վարել։
Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնադրելով, Արեւելյան Ատրպատականից բացի, հնարավոր կլինի հյուպատոսական սպասարկման տարածքը ընդլայնել ՀՀ հարակից այլ շրջանների, այդ թվումՙ ԻԻՀ Արեւմտյան Ատրպատական, Արդեբիլ, Գիլան ու Մազենդարան նահանգներ, ինչը կնպաստանի այս տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացմանը և ամրապնդմանը։ Ներկայումս հյուպատոսական սպասարկման այդպիսի լայն տարածքում գործունեություն ծավալելու հնարավորություն ունեն երկու հյուպատոսություններՙ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունները։
Հարկ է հիշեցնել, որ 1920 թվականին Խորհրդային իշխանության հաստատումից հետո Հայաստանը նույնպես հյուպատոսություն է ունեցել Թավրիզում, սակայն Խորհրդային միության կազմավորումից հետո այն լուծարվել է։ Հետևաբար, հյուպատեսության բացումը կարելի է դիտարկել նաև երկու եղբայրական ժողովուրդների միջև պատմական և ավանդական կապերի վերականգման ուղղված կարևոր քայլ։
Թավրիզում հայկական հյուպատեսության բացումը պետք է դիտարկել Կապանում (Սյունիք, Հայաստան) Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատեսության բացելու(2022թ․) հայելանման պատասխանը։ Հայկական և իրանական հյուպատեսությունների բացումը առաջին հերթին քաղաքական և անվտանգային բաղադրիչ ունի և ուղղված է հյուսիս-հարավ միջանցքի ապահովմանը։ Անշուշտ այն կարող է զսպել թուրք-ադրբեջանական այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը կարմիր գիծ են․ այլ երկրների ապակառուցողական և ագրեսիվ պահվածքը և քարոզչությունը, որն ուղղված է Հայաստանի և Իրանի դեմ, պետք է կասեցնել բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական։ Եվ առհասարակ Հայաստանի տարածքով միջանցք ցանկացող երկրները, արդյո՞ք պատրաստ են իրենց երկրի տարածքով նման միջանցքներ տալ այլ երկրներին, կարծում եմ, որ ոչ։
Թավրիզում և Կապանում գործող հյուպատոսությունները կարող են ուղղակի կամ անուղղակի եղանակով նպաստել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին, մասնավորապես՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարության և իրանական 3 ընկերությունների միջև ստորագրվել է նոր պայմանագիր, ըստ որի՝ իրանական կողմը կառուցելու է Ագարակ(Իրանի սահմանից)-Վարդանիձոր-Քաջարանի թունել ճանապարհահատվածը՝ 32կմ (Սյունիք, Հայաստան)։ Հայաստանի այս տարածաշրջանում իրանական շինարարական ընկերությունների գործունեությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային և քաղաքական նշանակություն ունի։ Հիշեցնեմ, որ թուրք-ադրբեջանական ծրագրի համաձայն՝ հենց Ագարակով(Մեղրիով) էի նախատեսում անցակցնել այսպես կոչված «միջանցքը»։ Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներում իրանական շինարարական ընկերությունները կարող են ներգրավել Թավրիզից, սահմանակից այլ շրջաններից աշխատուժ, տեխնիկա, սարքավորումներ և շինանյութեր, ինչը կխթանի տնտեսական ակտիվությունը այս տարածաշրջանում։
Միանշանակ է նաև, որ Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը կարող է նոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը, մասնավորապես՝ 2022 թվականին Իրանից Հայաստան է ներկրվել շուրջ 526 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, որը 2017 թվականի համեմատ ավելի է 3 անգամ, իսկ 2021 թվականի համեմատ ավելի է 20 տոկոսով․ Իրանից Հայաստան են ներկրվում հիմնականում բնական գազ, շինանյութ, երկաթեղեն, կաթնամթերք, չոր և թարմ մրգեր, լոլուկ և այլն։ 2022 թվականին Հայաստանից արտահանումը Իրան կազմել է 102,3 մլն ԱՄՆ դոլար, որը 2021 թվականի համեմատ ավելի է 56,1 տոկոսով․ Հայաստանից Իրան արտահանվում են հիմնականում էլեկտրաէներգիա, մետաղի ջարդոն, սիգարետ, տավարի միս, գառ և այլն։
Այսինքն՝ կարելի արձանագրել, որ իրանական ապրանքների արտահանման աճի տեմպը ավելի մեծ է, քան հայկականը։ Անշուշտ, իրանական ապրանքների արտահանմանը էապես նպաստել է Եվրասիական տնտեսական միության(ԵԱՏՄ, որի անդամ է նաև Հայաստանը և միակը, որն ունի ցամաքային կապ Իրանի հետ) և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ժամանակավոր ազատ առևտրի համաձայնաագիրը, որի շնորհիվ իրանական 306 ապրանքներ զրոյական մաքսատուրքերով կարող են արտահանվել Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան։ Նախատեսվում է, որ 2024 թվականին Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կդառնա մշտական։
Միաժամանակ ազատ առևտրի մշտական համաձայնագիրը և երկու երկրներում հյուպատոսությունների բացումը կնպաստեն կոոպերացիոն կապերի զարգացմանը, մասնավորապես՝ վերջին տարիների ընթացքում իրանական լոլիկը, կաթնամթերքը Հայաստանում վերամշակվում են և արտահանվում ԵԱՏՄ և այլ եվրոպական երկրներ։ Տեղին է նշել, որ Հայաստանը ազատ առևտի համաձայնագրեր ունի նաև Եվրոմիության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ երկրների հետ, այսինքն՝ Հայաստանում վերամշակված ապրանքները կարող են արտահանվել այն երկրներ, որոնք փակել կամ սահմանափակել են իրանական ապրանքների ներկրումը։
Անշուշտ, Թավրիզում Հայաստանի հյուպատոսությունը կարող է սպասարկել նաև իրանցի և հայ զբոսաշրջիկների այցերը՝ նրանց ապահովելով տեղեկատվությամբ և այլ հյուպատոսական այլ ծառայություններով։ Ամեն տարի ավելի քան 200 հազար իրանցիներ իրենց հանգիստ են կազմակերպում Հայաստանում, միաժամանակ Իրանը, մասնավորապես՝ Թավրիզ կարող է հանդիսանալ հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների մեկը՝ հաշվի առնելով հայ-իրանական պատմական և հարուստ ժառանգության առկայությունը․ սա նոր կխթանա կդառնա երկու երկրների միջև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար։
Իրանահայության կողմից իրականացվող ակտիվ և արդյունավետ ծրագրերին զուգահեռ ներկայում պետք է քայլեր իրականացնել Հայաստանի և Իրանի միջև կրթական, մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ հյուպատոսարանները պետք է իրենց շուրջ համախմբեն մտավորականությանը, ուսուցիչներին, դասախոսներին, ուսանողներին և աշակերտներին, կազմակերպեն փոխադարձ այցեր և համատեղ ծրագրեր իրականացնել, ինչը թույլ կտա ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ գործնական շփվել միմյանց հետ։
Ամփոփելով` պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների խորացումը ուղղված չէ երրորդ երկրների դեմ, այդ հարաբերությունները հիմնված են արժանապատվության, իմաստության և փոխշահավետության սկզբունքների վրա։ Հայ-իրանական համատեղ ծրագրերի արդյունքներից կարող են օգտվել ոչ միայն տարածաշրջանի, նաև այլ երկրները։
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ