ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կովսականում «սանրման» աշխատանքներին մեկնած զինծառայողներին նախապես զգուշացրել են՝ վտանգավոր գործողություններ են լինելու, հնարավոր են զոհեր ու առանց զրահաբաճկոնների ուղարկել մարտական գործողության 01/09/2024 17:54 | Դատական ռեպորտաժներ
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում «Քիմիկների զորամասի» 62 զինծառայողներից կազմված խումբը մեկնել էր Կովսական՝ հակառակորդի դիվերսիոն խմբի «սանրման» աշխատանքների՝ առանց զրահաբաճկոնների, զինծառայողներին նախապես զգուշացրել են՝ վտանագավոր աշխատանք է լինելու, հնարավոր է՝ զոհեր լինեն, ըստ այդմ, «սանրման» աշխատանքների կմասնակցեն կամավորության սկզբունքով։ Այս մասին «Քիմիկների զորամասի» աղմկահարույց գործով դատական նիստին հայտարարեց անհետ կորած համարվող Արմեն Բադեյանի կինը՝ Հասմիկ Ղուկասյանը, որը գործով որպես վկա է հարցաքննվում։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, շարունակվում է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու վերաբերյալ գործով դատական նիստը։ Այսօր որպես վկա պետք է հարցաքննվեին Հասմիկ Ղուկասյանը և Անդրանիկ Փիրոյանը, սակայն վկա Փիրոյանն ամիսներ առաջ մահացել է, ինչի մասին դատարանը տեղեկացվել է՝ այսօրվա նիստից առաջ։ Վկա Հասմիկ Ղուկասյանը, որը մասնագիտությամբ զինվորական է և ծառայություն է իրականացնում նույն զորամասում, դեմ էր, որ իր ցուցմունքը տեսանկարահանվի, ըստ այդմ, դատարանի որոշմամբ՝ նրա ցուցմունքը չնկարահանվեց։ Ղուկասյանի հարցաքննությունից հետո դատարանում կհրապարակվի Անդրանիկ Փիրոյանի նախաքննական ցուցմունքը։
Վկա Հասմիկ Ղուկասյանը դատարանում պատմեց, որ ամուսինը՝ Արմեն Բադեյանը, եղել է զորամասի հրամանատարի տեղակալը, որը «սանրման» աշխատանքների ժամանակ հայտնվել է շրջափակման մեջ։ Հասմիկ Ղուկասյանը ևս զինվորական է, ծառայում է նույն զորամասի շտաբում՝ որպես օպերատոր։
Կինն ամուսնուց լուր չի ունեցել , վերջին անգամ զրուցել է հոկտեմբերի 20-ին՝ երեկոյան, չգիտեր՝ ամուսնու գտնվելու վայրի, ողջ լինելու մասին, փորձել է տեղեկություններ ճշտել ինչպես հրամանատար Աբգարյանից, այնպես էլ՝ շրջափակումից դուրս եկած կամ գերությունից վերադարձած զինծառայողների հետ, փորձել է պարզել՝ արդյո՞ք համացանցում տարածված տեսանյութերում ամուսինն է եղել, թե ոչ։ Տիկին Հասմիկը հայտնում է, որ Գորիսում զորամասի զինծառայողներին զորամասի հրամանատար Աբգարյանը հայտնել է, որ պետք է մեկնեն Կովսական՝ հակառակորդի ներթափանցած 20 դիվերսանտների «սանրման» աշխատանքների (հայտնաբերման և ոչնչացման), նախապես զգուշացրել է, որ վտանագավոր աշխատանք է լինելու, հնարավոր է՝ զոհեր լինեն, ըստ այդմ, «սանրման» աշխատանքների կմասնակցեն կամավորության սկզբունքով։ Ավելին, Աբգարյանը Բադեյանին ի սկզբանե «ընկերաբար» հորդորել է ՝ չգնալ մարտական գործողություններին, ստիպել է՝ չգնալ, բայց Բադեյանը, միևնույն է, գնացել է։ Խումբը կազմված է եղել 62 զինծառայողից, որոնք էլ շրջափակման մեջ են եղել, շրջափակումից դուրս է եկել միայն 22-ը, 40-ը՝ զոհվել, գերեվարվել կամ անհետ կորել են։ Ընդ որում, ինչպես պարզվեց, զինծառայողները մարտական գործողություններին գնացել են առանց զրահաբաճկոնների, քանի որ քիմիական զորքերին չի տրամադրվում, պայթուցիկ ու անգամ նռնակ չեն ունեցել։ Ավելին, դիվերսանտների հայտնաբերման և մարտական գործողություններ իրականացնելու համար էլ նրանք համապատասխան մարտական պատրաստություն չեն անցել, քանի որ զորամասի գործառույթն ի սկզբանե այլ է եղել։ Տիկին Հասմիկը պատմում է, որ ի սկզբանե մարտական առաջադրանքի կատարմանը զինծառայողները պետք է մեկնեին երեք ավտոբուսով՝ մինչև Կիրի հանք, ապա՝ ոտքով շարունակեին ճանապարհը՝ մինչև Զանգելան, սակայն վկային անհայտ պատճառներով ճանապարհը շարունակել են ավտոբուսներով՝ մինչև Զանգելանի դպրոց։ Վկային ոմանք պատմել են, որ ավտոբուսներից իջնելուց անմիջապես հետո հակառակորդը կրակ է բացել, ոմանք էլ պատմել են, որ հակառակորդը հարձակվել է մի փոքր ավելի ուշ, խառնաշփոթի պատճառով հստակ ոչինչ ասել չի կարող։ Նույնանման աշխատանքներ իրականացնելու համար մեկ այլ խումբ ևս մեկնել է, գտնվել՝ ինչ-որ սարի հետևում, կրկին՝ 62 հոգուց բաղկացած, այս խումբը ղեկավարել է Մակարյանը։ Թե՛ Աբգարյանի, թե՛Մակարյանի խմբերից յուրաքանչյուրում 12-ը հետախուզության զորքերից են եղել, նրանք ճանաչել են միմյանց, և․ երբ Աբգարյանի ղեկավարությամբ զինծառայողների խումբը հայտնվել են շրջափակման մեջ, կապ են հաստատել՝ օգնություն խնդրելով, սակայն օգնություն չի ցուցաբերվել․ վկան չգիտի՝ մերժել են արդյոք, թե պարզապես օգնությունը չի հասել։ Ավելի ուշ տիկին Հասմիկը փորձել է նաև պարզաբանումներ ստանալ Անդրանիկ Մակարյանից, որը նշել է, որ ավտոբուսներից իջնելուց հետո Բադեյանին չի տեսել, ավելին, հետագայում Մակարյանը, ըստ վկայի, ասել է, թե Զանգելանի դեպքը վրիպում է եղել, ինքը մեղավոր չի եղել, վկան հստակ չգիտի՝ ինչ նկատի ուներ վրիպում ասելով։ Վկան, հղում կատարելով իրեն տեղեկություններ փոխանցողներին, նաև պատմեց, որ մարտական գործողությունները փաստացի ղեկավարել է իր ամուսինը՝ Արմեն Բադեյանը, հրամանատար Աբգարյանին ոչ ոք այդ ընթացքում չի տեսել։
Քրեական գործը, ինչպես հայտնի է, վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 21-ին Կովսականում (Զանգելանում) տեղի ունեցած դեպքերը, երբ 62 զինծառայողներից բաղկացած «Քիմիկների» զորամասի խումբը հայտնվել էր շրջափակման մեջ։ Զինծառայողներից 40-ը զոհվել է, գերեվարվել կամ անհետ կորել, շրջափակումից դուրս է եկել միայն 22-ը։
Ամբաստանյալի աթոռին չորս զինվորական է՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, վերը նշված զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։
Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության, Արսեն Աբգարյանը՝ իշխանության անգործության եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, Սարգիս Կուլակչյանը՝ իշխանության անգործությանն օժանդակելու, իսկ Էլլադա Հարությունյանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից