ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են Քննչական կոմիտեին 01/09/2024 17:26 | ԼՐԱՀՈՍ
Ելնելով 2022թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, ինչպես նաև` դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարություններով նախանշված միջոցառումների ծրագրերից՝ 2024թ. հունվարի 1-ից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։
Դրանով պայմանավորված՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության 47 հաստիքները, որոնցից 39-ը՝ ինքնավար (քննիչների), իսկ 8-ը՝ կառուցվածքային ստորաբաժանմանն օժանդակող քաղաքացիական ծառայողների և տեխնիկական սպասարկման, փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքում ձևավորվել է գլխավոր վարչության կարգավիճակ ունեցող նոր ստորաբաժանում՝ «ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն»։ Նշված ստորաբաժանումը, որը գործելու է անմիջապես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համակարգման ներքո, ներառում է 4 վարչություն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ քննչական կոմիտեի կանոնադրությունում, որով սահմանվել են ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության իրավասություններն ու գործառույթները։
Սահմանվել է, որ նոր ստորաբաժանումը կազմակերպելու և նախաքննություն է իրականացնելու ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ (ագրեսիա իրականացնելու ուղղակի և հրապարակային կոչերը), 152-րդ (միջազգային ահաբեկչությունը), 308-ից 317-րդ (ահաբեկչության հետ կապված հանցագործությունները), 320-րդ (oրենքով չնախատեսված զինված միավորում ստեղծելը կամ ղեկավարելը), 321-րդ (oրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը), 326-ից 330-րդ (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը կամ անցկացնելը, ինչպես նաև զանգվածային անկարգությունները, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, վերջինիս արդարացումը), 349-րդ (միջազգային թռիչքների կանոնները խախտելը), 350-րդ (ՀՀ օդային տարածքի օգտագործման կանոնները խախտելը) հոդվածներով, 42-րդ գլխով (Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները) և 469-ից 471-րդ (պետական սահմանն ապօրինի հատելը, անօրինական միգրացիայի կազմակերպումը, պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև` Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված քրեական վարույթներով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության բոլոր նախկին քննիչները, որոնք ցանկություն են հայտնել շարունակել իրենց ծառայությունը ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, պահպանելով իրենց կարգավիճակը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով արդեն իսկ նշանակվել են համապատասխան պաշտոններում։
Այն պաշտոնները, որոնք մնացել են թափուր, առաջիկայում կհամալրվեն ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոների զբաղեցման համար սահմանված ընթացակարգով։ Վերջիններիս դասային աստիճանները համապատասխանեցվել են Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճաններին:
ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը տեղակայվել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքի հարևանությամբ՝ Մամիկոնյանց 48 հասցեում գտնվող ՀՀ ՔԿ վարչական շենքում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հնարավոր հաղորդումները կամ այդ հանցագործություններով իրականացվող նախաքննությանը վերաբերող դիմումները, այլ փաստաթղթերն անհրաժեշտ է հետայսու հասցեագրել նշված հասցեով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի