ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձում եմ հասկանալ՝ ինչ է ներսումս մնացել, զգում եմ, որ խաբվածության անբացատրելի զգացում է․ ուզում եմ, որ ինձ նորից չխաբեն․ Հերմինե Ավագյան 01/09/2024 14:27 | Հարցազրույց
Արցախի կորստից հետո առաջին անգամ «Փաստինֆո»-ն զրուցել է արցախցի մտավորական, գրող Հերմինե Ավագյանի հետ։ Զրույցը ներկայացնում ենք ստորև․
- Տիկին Ավագյան, երեք ամսից ավել է, որ Արցախը կորցրել ենք։ Կարողանու՞մ եք լիովին գիտակցել, թե ինչ ենք կորցրել Արցախի հետ։
- Պիտի անկեղծ խոստովանեմ, որ 44-օրյա պատերազմից հետո ինձ ամեն օր նախապատրաստում էի դրան, թեև ամեն կողմից հույս ու հավատ էին ներշնչում: Երեք տարի է՝ ներսումս դատարկություն է, ասես մեկը հարձակվել ու կողոպտել է ներսս: Հիմա, երբ փորձում եմ հասկանալ ինչ է ներսումս մնացել, զգում եմ, որ խաբվածության անբացատրելի զգացում է, ուրիշ ոչինչ: Հիմա ուզում եմ, որ ինձ նորից ու նորից չխաբեն: Իրականությունը դաժան է, բայց ես այն գիտակցում եմ իր ողջ դաժանությամբ: Սակայն դա չի նշանակում, որ այս իրականությունը պիտի խեղճացնի ինձ ու մեզ․ դա չի նշանակում, որ իրականությունը անփոխելի է: Ես չեմ ընկճվում, ավելի ուժեղ եմ դարձել, ավելի շատ բան եմ գիտակցում, գնահատում, արժևորում: Իրականության զգացումը չպիտի մարի պայքարի կայծերը: Այդ կայծերը հաստատ մի օր կրակ են դառնալու, ու սա պաթետիկ խոսքեր չեն, սա այն է, ինչ մտածում եմ ու զգում:
-Արցախի հետ կապված՝ նախկինում գրած ստեղծագործություններիդ ու այս փուլում գրածներիդ միջեւ ի՞նչ ընդհանրություններ կան։
-Նախկին գրածներիս ու այսօրվա գրածներիս միջև միակ ընդհանրությունը լավատեսությունն է: Ստեղծագործություններս ինձ են փրկում, ես ՝ իրենց: Այդպես էլ ապրում ենք՝ իրար թև թիկունք...
- Երազում հաճա՞խ եք լինում Արցախում։
- Շատ քիչ եմ քնում: Արդեն երեք տարի է: Շատ եմ ուզում քնել, որովհետև երազներս միշտ այնտեղ են՝ հեռու-մոտիկ երկրում, կամրջից այն կողմ: Հետաքրքիր է, որ հենց աչք եմ փակում, հայտնվում եմ մեր գյուղում: Հորս գերեզմանն եմ միշտ տեսնում, էնտեղ միշտ թարմ ծաղիկներ են, կարծես մեկը իմ փոխարեն այցելում է: Երևի երազներս ինձ փորձում են սփոփել...
-Ամեն եկող տարվա հետ մարդիկ որոշակի հույսեր ու նպատակներ են կապում։ Երեք տարի, ըստ էության, պաթոսով ու լավատեսությամբ գլորել ենք։ Ի՞նչ հիմքեր եք տեսնում, որոնց վրա նպատակներ կարող ենք կառուցել ու առաջ շարժվել։
-Պատերազմներից հետո մարդկանց կյանքը բաժանվում է «առաջ»-ի ու «հետո»-ի, որովհետև պատերազմներից հետո մարդն այլևս նախկինը չի լինում: Ամեն մի պատերազմ խլում-տանում է կյանքեր, իսկ ամեն մի կյանքի տակ հազարավոր երազանքներ են, որոնք այդպես էլ մնում են անկատար: Նրանք, ովքեր բախտ են ունենում փրկվելու պատերազմից, մնում են կիսատ ու ծվատ, մեղավոր՝ ողջ մնալու և ապրելու համար: 44-օրյա պատերազմից հետո և մինչև այսօր ես ինձ այդպես եմ զգում: Մեղավորության զգացումը շատ դաժան է, բայց միաժամանակ նաև պարտավորեցնող: Այդ զգացումը ստիպում է «ծանել զքեզ» ու փորձել ավելի լավը լինել , քան նախկինում էիր. լավ՝ խորը իմաստով: Հայտնի գրքերից մեկում կարևոր խոսքեր կան, հեղինակն ասում է՝ կրկին լավը դառնալու հնարավորություն կա: Այս խոսքերը կարծես մեզ համար են ասված ու հենց այսօրվա մասին: Կարծում եմ՝ եթե կատարվածի համար ամեն մարդ իր իսկ չափով, թեկուզ փոքր-ինչ զգա մեղավորության զգացում, ապա կփորձի ավելի լավը լինել, քան նախկինում էր: Հայրենիքները կործանվում են, երբ «Ես»-ն այնքան է գլուխ բարձրացնում, որ ներսից ուտում-վերջացնում է ամեն բան: «Ես»-ը կերավ մեր Հայրենիքի կենսատու մասնիկը, հիմա մնացյալը պետք է փրկել: Փրկել մեզ, որ փրկել կարողանանք...Ես չգիտեմ՝ կհասցնե՞նք արդյոք, բայց ուզում եմ հավատալ...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ