ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սնարյադների» բեկորները գլխներիս էին լցվում․ ադրբեջանցիները կրակում էին նաև կանանց ու երեխաներին տեղափոխող «Ֆորդ»-ի վրա․ Խրամորթի գյուղապետ 01/09/2024 19:38 | Ցեղասպանություն՝ Արցախում
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գլխավերևում՝ Քարագլուխ կոչվող բարձունքում, ադրբեջանցիները նստել էին դեռևս 2022թ․ մարտից։ 2023թ․ սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ զգոն լինելու հրահանգ են ստանում վերևից, Խրամորթի գյուղապետը վերահաս վտանգը զգալով՝ կապ է հաստատում վարչակազմի ղեկավարի հետ։
«Ամսի 19-ին էլ է համար 1 լինում, բայց դրանից մեկ շաբաթ առաջ էլ գրեթե ամեն օր համար 1 էր, այսինքն՝ ակնհայտ էր, որ լարվածության աճ կա։ Քանի որ մեր գյուղը երեք կողմից շրջափակված էր, իսկ միակ ճանապարհը՝ թշնամու ուղիղ նշանառության տակ, զանգեցի վարչակազմի ղեկավարին, որ տեսնեմ ինչ վիճակ է, տարհանեմ բնակչությանը, թե՝ չէ։ Ինքը թե՝ դեռ բան չկա, մի շտապիր։ Մեր խոսակցությունից մոտ կես ժամ անց սկսվեց․ ծանր հրետանի սկսեց աշխատել միանգամից, նույն պահին կապի բոլոր միջոցները կտրվեցին՝ ոչ հեռախոսով զանգել էր լինում, ոչ ինտերնետ կար, ոչ հոսանք․․․ Տների վրա թեկուզ չէին կրակում դեռ, բայց գերեզմանների մեջ «սնարյադներ» էին ընկել, բեկորները գլխներիս էին լցվում։ Շուրջբոլոր բարենպաստ դիրքերում ադրբեջանցիներն էին, մեր դիրքերն էդքան էլ հաջող տեղադիրք չունեին»,- «Փաստինֆո»-ին պատմում է օկուպացված Խրամորթի գյուղապետ Հովսեփ Օհանյանը։
Ադրբեջանական հարձակումից երկու-երեք ժամ անց, տեսնելով, որ որևէ մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում, ոչ էլ ինֆորմացիայի փոխանակման տարբերակ կա, Օհանյանը որոշում է տարհանել բնակչությանը։
«Գյուղի բնակչությունը դպրոցի ապաստարանում էր։ Դա մեր ունեցած միակ ապաստարանն էր։ Դպրոցն էլ գյուղի ներքևի մասում է։ Մտածում եմ՝ եթե, Աստված չանի, մտնեն գյուղ, բոլորին կոտորելու են։
Քանի «Ֆորդ» կար գյուղում, կանգնեցնում ենք, կանանց ու երեխաներին լցնում ու ուղարկում դեպի Իվանյան։ Առաջինը շարժվում է իմ «Ֆորդը»՝ հայրս է քշում, չհասած Ասկերանի տանկի մոտ, ադրբեջանցիները կրակում են մեքենայի վրա։ Բարեբախտաբար, մի քիչ հեռու է ընկնում արկը։ Կես ժամը մեկ դուրս են գալիս մյուս մեքենաները։ Սկզբում մտածում եմ անտառներով, սարերով դեպի Խնապատ հանեմ ժողովրդին, բայց սարերի վրա խփում էին, դրա համար որոշում եմ էդ ճանապարհով տարհանել»,-ասում է գյուղապետը։
Խրամորթից դուրս եկող մեկ այլ՝ այլընտրանքային ճանապարհ էլ կար, բայց դժվարանցանելի էր ու ավելի վտանգավոր, քան հիմնական ճանապարհը՝ թեկուզ այն էլ թշնամու ուղիղ նշանառության տակ էր։
«Ռուսները բացի գյուղի ներքևում ունեցած երեք դիրքերից, նաև Քարագլխի հատվածում էին կանգնած՝ մեր ու ադրբեջանցիների արանքում։ Երբ որոշում եմ տարհանել կանանց ու երեխաներին, իրենց հրամանատարին ասում եմ՝ մի տեխնիկա տվեք, որ դպրոցի մոտ կանգնի, մինչև հանեմ ժողովրդին, որպեսզի չկրակեն։ Ասում է՝ չունենք, եթե կգտնես, կտամ։ Մի քանի օր առաջ նրանց տեխնիկան հանել էին մեր մոտից»,-պատմում է բռնի տեղահանված Օհանյանը։
Խրամորթից կանանց ու երեխաներին դեպի Իվանյան տարհանելուց հետո գյուղի տղամարդիկ ամրանում են դպրոցի մոտ՝ ձորից թշնամու զորքերի հնարավոր ներթափանցում թույլ չտալու, անհրաժեշտության դեպքում էլ զորքին օգնության հասնելու համար։
«Մինչև ամսի 20-ի կեսօրն այդտեղ մնում ենք, կեսօրից հետո, երբ արդեն պարզ է դառնում, որ ամեն ինչ ավարտված է, կամաց-կամաց հետ ենք գնում։ Կանայք ու երեխաները մինչև ամսի 23-ը Իվանյանի նկուղներում էին։ Քանի որ ուտելու բան էլ չկար, երկու անգամ մի քանի հոգով գյուղ ենք գնում, եղած-չեղածից բերում, որ յոլա գնանք։ Դրանից հետո էլ գյուղ մտնել չենք կարողանում, քանի որ տեսախցիկներով տեսնում ենք, որ թուրքերը մտել են գյուղ, շրջել ներսում։ Որոշում ենք, որ ավելի լավ է նորից ռիսկի չդիմենք»,-ասում է գյուղապետը։
Իվանյանից արդեն դեպի Հայաստան՝ բռնագաղթի ճանապարհն են բռնում խրամորթցիները։
Բնակիչները, որոնք 2022թ․ մարտին ադրբեջանական ներխուժումից հետո, անտեսելով իրեն գլխավերևում հաստատված թշնամու ահաբեկիչներին՝ վերադարձել էին տուն, այս անգամ ճարահատյալ հեռանում են իրենց հողից։ Գյուղացիներն ապաստանել են ՀՀ տարբեր մարզերում․ նրանց գերակշիռ մասն աշխատանք չի գտել առայսօր․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ