ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բռնի տեղահանվածները՝ այդ թվում բազմաթիվ լավագույն մասնագետներ, պետության կողմից անտեսված են․ ստիպված կամ ժենգյալով հաց են թխում կամ տաքսի քշում, կամ էլ՝ արտագաղթում 01/08/2024 20:47 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի հարցն օրըստօրե ավելի է բարդանում։ Պետական համակարգում աշխատանքի տեղավորվել եզակի մարդկանց է հաջողվել։ Շատ-շատերը թափուր հաստիքների առկայության դեպքում դիմում են, բայց գրեթե միշտ նույն պատասխանն են ստանում՝ գնացեք, մենք ձեզ կկանչեք, երբ ժամանակը գա։
«Անտառտնտեսությունում աշխատանքի անցնելու համար դիմել եմ հոկտեմբերի վերջերին, ասել են, որ կլինի, բայց դեռ չեն կանչել, սպասում եմ։ Քանի որ բացի անտառտնտեսի մասնագիտությունից, նաև մաթեմատիկայի մասնագետ եմ՝ 23 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, հետաքրքրվել եմ ուսուցչի աշխատանքի համար։
Տաշիրում, որտեղ ապաստանել ենք, երեք դպրոց կա, բայց ոչ մեկում թափուր հաստիք չկա։ Ինձ, համեմայնդեպս, այդպես ասացին։ Ստիպված մոտ գյուղերից մեկի դպրոց եմ դիմել։ Էդտեղ էլ գնալ-գալու հարցն է, որ պետք է տեսնեմ՝ ոնց եմ անելու»,- «Փաստինֆո»-ին պատմում է օկուպացված Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի գյուղապետ Դավիդ Դավիդյանը։
Շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն էլ նկատում է՝ հրաժարվում են բռնի տեղահանվածներին պետական համակարգում աշխատանքի ընդունել․ պարտադիր պահանջ է, այսպես կոչված, ՀՀ քաղաքացիություն ստանալը․ բացառություն են կազմում սակավաթիվ ուսուցիչներ ու բժիշկներ, որոնք այս կամ այն պետական հաստատությունում աշխատանքի են տեղավորվել։
«Շրջանի բնակչության գերակշիռ մասն անգործ է։ Գյուղերում հաստատված ուսուցիչներից մի քանիսը դպրոցներում տեղավորվել են, մի քանի ժամ՝ մի դպրոցում, մի քանի ժամ՝ մեկ այլ գյուղի դպրոցում, բայց մարդկանց մեծ մասն անգործ է՝ այդ թվում ես։ Քաղաքներում ավելի տխուր վիճակ է․ մարդիկ իրենց խնայողությունների հաշվին են յոլա գնում․ սոցիալական աջակցության գումարները տան վարձավճարների այս պայմաններում բավարար չեն, որ և՛ վարձ տան, և՛ ապրեն։ Բացի այդ, մարդիկ ուզում են աշխատել, այդ գումարներն այսօր տալիս են, վաղը չեն տալու։ Թե մի երկու ամիս հետո ինչ է լինելու էս ժողովրդի վիճակը, չեմ պատկերացնում։ Գոնե կացարանի հարցը պետք է լուծվի, այլապես արտագաղթն աննախադեպ ծավալներ է ընդունելու»,- ասում է Գրիշա Հովհաննիսյանը։
Բռնի տեղահանված Հովհաննիսյանը շեշտում է՝ 2020թ․ տեղահանվածների վիճակն է՛լ ավելի բարդ է, քանի որ նրանք դուրս են մնացել սոցիալական աջակցության բոլոր ծրագրերից․
«Եթե տան վարձակալության համար որոշակի գումար էին ստանում, ապա 2023թ․ մայիսից ընդհանրապես ոչ մի աջակցություն չեն ստանում։ Այդ մարդիկ ամեն ինչից զրկված են։ Առաջիկայում նախատեսում ենք դիմել Արցախի նախագահին, որ ինքն էլ փորձի հարցը բարձրացնել ՀՀ իշխանությունների մոտ։ Ի վերջո, 2020թ․ տեղահանվածներն ամեն ինչից զրկվել են ու այսօր, փաստացի, առանց որևէ աջակցության են մնացել»։
Թե՛ 2020թ․, թե՛ 2023թ․ բռնի տեղահանվածները դժվար իրավիճակում են հայտնվել․ չեն կողմնորոշվում պահել փախստականի կարգավիճակը, թե դիմել, այսպես
կոչված, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ ՀՀ իշխանությունների առաջ քաշած այդ պահանջն անօրինական է, քանի որ Արցախի բնակիչները եղել են ու կան ՀՀ քաղաքացիներ։ «Մարդկանց ապօրինի զրկում են ՀՀ քաղաքացիությունից։ Մարդիկ էլ, բնականաբար, դա հասկանում են։ Բացի այդ, գիտակցում են, որ դրանով ինքնակամ հրաժարվում են Արցախում ունեցած իրենց սեփականությունից։ Ինչ վերաբերում է պետական համակարգում աշխատանք գտնելուն, դա գրեթե անհնար է։ Հատկապես դպրոցների տնօրենները, արվեստի բնագավառի մարդիկ համապատասխան ոլորտներում բացառվում է, որ մտնեն աշխատանքի։ Ստիպված ժենգյալով հաց են թխում, տաքսի քշում կամ որպես բանվոր՝ որևէ շինարարական կազմակերությունում տեղավորվում։ Բռի տեղահանությունից օրեր անց մի քանի հոգով կարիքների գնահատում ենք սկսել անել, դեռ ամփոփ տվյալներ չունենք, բայց հարցվածների գերակշիռ մասն անգործ է կամ էլ, ինչպես նշեցի, բանվորի աշխատանք է անում, վարսահարդարում, մատնահարդարում սովորում, տաքսի քշում կամ ժենգյալով հաց թխում»,-ասում է Մետաքսե Հակոբյանը։
Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը ևս նշում է՝ շրջանի բնակչության գերակշիռ մասն աշխատանք չի գտել առայսօր։ Ավելի քան երեսուն գյուղի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, մանկապարտեզների դաստիարակներ, գյուղատնտեսներ ու տարբեր ոլորտներում ներդրում ունեցած մասնագետներ անելանելի վիճակում են։
«Իձնից սկսած՝ շատ-շատերը գործ չեն գտնում։ Բնականաբար, Արցախում շատերը պետական համակարգում են աշխատել․ այստեղ՝ Հայաստանում, չեն ընդունում, ավելի ճիշտ՝ պարտադիր պահանջ կա՝ՀՀ քաղաքացիություն պիտի ստանան, որ կարողանան մտնել աշխատանքի։ Կան եզակի ուսուցիչներ, որ տեղավորվել են, բայց, օրինակ, զինղեկի թափուր հաստիքներ կան, բայց ասում են, որ պետք է ՀՀ քաղաքացիություն ստանաք, որ ընդունենք։ Զինվորականներ ունենք շատ լավ, որ պատրաստ են շարունակել ծառայությունը, բայց էլի պայմանը, այսպես կոչված, ՀՀ քաղաքացիություն ստանալն է,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում է Հայրումյանը։
Օկուպացված Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարը ցավով է նկատում՝ Արցախի լավագույն մասնագետներն անտեսված են ։
«Դպրոցի փոխտնօրեն ունեմ, որ ընտանիքի օրվա հացը վաստակում է ժենգյալով հաց թխելով։ Մի՞թե հնարավոր չէր գոնե Արցախի լավագույն մասնագետներին ընդառաջել, աշխատանքի ընդունել։ Եթե ՀՀ ղեկավարությունն, իրոք, ցանկանար, որ ինտեգրի բռնի տեղահանված արցախահայությունը, ապա մեզնից, համապատասխան օղակներից կհետաքրքրվեին, կստանային տարբեր ոլորտների լավագույն մասնագետների տվյալները ու նրանց գոնե աշխատանքի կընդունեին։
Մի՞թե 100 հազար մարդու մեջ 100 լավ մասնագետ չկա։ Ունենք, լավագույն մանկավարժներ ունենք, բժիշկներ ունենք, գյուղատնտեսներ ունենք և այլն, ուղղակի պետական մոտեցում չկա․ չեն ցանկանում, որ հայրենասեր, պահանջատեր սերունդ դաստիարակվի, կրթվի»,-շեշտում է Հայրումյանը։
Մասնագիտությամբ տնտեսագետ, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի գյուղապետ Էդուարդ Մուսայելյանը ևս երկար ժամանակ աշխատանք է փնտրել։ Երեք հոգանոց ընտանիքը սկզբում Երևանում 180 հազար դրամով մեկ սենյականոց բնակարան էր վարձակալել /ըստ նշանակության՝ ավտոտնակ/։ Տեսնելով, որ երեք հոգով չեն կարողանում այդ գումարը վճարել ու ապրել, ստիպված տունը հանձնել են ու ժամանակավոր տեղափոխվել բարեկամի տուն։ Ընտանիքին կերակրելու համար Մուսայելյանը, որպես անվտանգության աշխատակից, վերջերս աշխատանքի է ընդունվել մի ընկերությունում։
Ներքին Սզնեքը վերջին 16 տարում ղեկավարած Մուսայելյանը նույնպես նշում է՝ գյուղացիները բացի այն, որ ցրված են Հայաստանով մեկ, նաև անգործ են ու ծանր սոցիալական վիճակում․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ