ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա պետք ցույց տալ, որ «ցարը» լավն է, իսկ վատն «իշխաններն» են. ինչու է Փաշինյանը մարզերում «շոու անում» 01/06/2024 21:21 | Քաղաքական
Փաշինյանը փորձում է ստեղծել մի պատկեր, որ «ցարը» լավն է, իսկ «իշխանները» վատն են, դրա համար էլ ժողովրդի վիճակը վատ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին, որոնց հաջորդում են մարզպետների պաշտոնանկությունները։
Բադալյանի դիտարկմամբ` ՀՀ-ում 2018-ից հետո ձևավորվող անձնիշխան կառավարման համակարգն ունի իր գործունեության օրինաչափությունները։
«Սա է պատճառը, որ հիմա «ցարը» անընդհատ գնում է տեղերում ժողովրդի հետ միասին վատ «իշխաններին» պատժելու, թեև հասկանալի է, որ մարզպետը պատասխանատու չէ դպրոցի շինարարական թերությունների համար, դրա համար կան պատասխանատուներ տեղային՝ ստորին օղակներում, նրանք են ստորագրում այդ օբյեկտն ընդունելու ակտերը՝ դրանով իրենց վրա վերցնում պատասխանատվությունը։ Մարզպետը դրա մասին տեղյակ է լինում, բայց մարզպետը պարտավոր չէ գնալ դպրոց ու պատից կախած կախիչները ստուգել, պարզել դրանք պոկվում են, թե ոչ։ Չի կարող մարզպետը դա անել, դա աբսուրդ է , բայց քանի որ հասարակության մեջ կա դժգհություն իշխանություններից՝ բնականաբար, դա պետք է ուղղորդվի կոնկրետ հասցեով։ Այս դեպքում կոնկրետ հասցեն քաղշինկոմիտեի ղեկավարն է և մարզպետները, որոնք տեսանելի են ժողովրդի համար։
Եթե ասեին, որ մեղավոր է շինարարությունն ընդունած ինչ -որ տեխնիակական ծառայության աշխատակից՝ ոչ մեկ նրանց չէր ճանաչելու, իսկ այս դեպում՝ հեռացվում են քիչ թե շատ ճանաչելի պաշտոնյաներ, թեև որևէ մարզպետ չի կարող կախիչների ամրություն ու ցնցուղի արժեք ստուգել։
Եթե մարզպետը բոլոր գյուղերում դպրոցների կախիչներն ու խողովակի անսարքությունը ստուգի՝ նշանակում է, բոլորը պետք է թոշակի գնան ու մարզպետը օրը 24 ժամ քաղաքներում ու գյուղերում շրջի», - ասաց քաղտեխնոլոգը:
Նրա խոսքերով` իրականում հիմա շոու է պետք ցուցադրել։ «Սա բնորոշ է ավտորիտար կառավարման համակարգին, նույնը կատարվում է նաև Բելառուսում, որտեղ նախագահ Լուկաշենկոն գնում է օբյեկտներ ու նույնպես ձեռքով ստուգում է՝ որտեղ փոշի կա, որտեղ չկա, որտե՞ղ է մեխը մինչև վերջ խփած, որտեղ՝ ոչ»։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ այս գործելաոճը ազդեցություն կունենա միայն վարչապետին աջակից ընտրազանգվածի մոտ, իսկ վարչապետին չաջակցող ընտրազանգվածի մոտ դա ծիծաղ է առաջացնելու կամ արհամարհանք։
«Պարզապես պետք է միջին օղակի չինովնիկը վատ ներկայացվի, ու նրա վրա «ջարդվի» ամեն բան։ Սա հասկացել է նաև Լոռու մարզպետը, ով անցած օրերին գրառումներում կամ հացազրույցներում ասում է, որ ինքը միշտ հաշվետվողական է եղել: Նա էլ է հասկանում ու փորձում է բացատրել, որ սա շոու է։ Նման իրավիճակը կարող է տևել մեկ ամիս։
Հիմա մարզպետները, որոնք գիտեն թե վարչապետն ուր է գնալու, ստուգելու են այդ բոլոր օբյեկտների լամպերը , դռան բռնակները, իսկ մնացած տեղերում ոչինչ էլ չեն անելու։ Մեկ ամիս հետո ամեն բան կվերադառնա նույն իրավիճակին, որովհետև համակարգը իրականում ժողովրդավար չէ, ժողովուրդը չի վերահսկում այդ ամենը, այլ ինչ-որ չինովնիկներ, այն էլ` վարչապետին դուր գալու համար միայն», - արձանագրել է Արմեն Բադալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ