Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/03/2024   18:10 Թուրքիան կարող է հիմք դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի համաձայնագրի համար. Էրդողանի գրասենյակ 07/03/2024   18:09 Էրեբունիում հուլիսի 4-ից օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի 07/03/2024   18:05 Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել քարերին և գլորվել ձորը․ կան տուժածներ 07/03/2024   17:59 Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը 07/03/2024   17:53 Աղջիկը փեսացուին բռնել է մոր հետ դավաճանելիս ու իմացել, որ նրանք համատեղ երեխա ունեն 07/03/2024   17:49 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի պատանի ուխտավորներին 07/03/2024   17:46 Մայրն իր անչափահաս 5 երեխաների հետ տաքսիով ուղեւորվել է Երեւան ու կորել. հարազատները որոնում են նրանց (տեսանյութ) 07/03/2024   17:41 Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ նախաքննությունն ավարտվել է 07/03/2024   17:30 Բաքվում Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետ Ալիևը հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ 07/03/2024   17:20 Պահանջվում են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող, մինչև 30 տարեկան անձինք 07/03/2024   17:16 Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման 07/03/2024   17:16 Ձիթապտուղն օգտակար է նիհարողների համար. սննդաբան 07/03/2024   17:13 Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ 07/03/2024   16:49 Թուրքիան մտադիր է զարգացնել Ռուսաստանի հետ զբոսաշրջությունը 07/03/2024   16:40 Ես անպայման կգամ. Պուտինը խոստացել է Էրդողանին 07/03/2024   16:29 Կարկուտի պատճառած վնասների փոխհատուցման հույս Հայրավանքում չունեն 07/03/2024   16:26 ՊԵԿ-ում ՄԱԶԾ աջակցությամբ ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա 07/03/2024   16:22 Կարկուտի պատճառած վնասների արձանագրություններն ուղարկվել են Լոռու մարզպետարան. Բնակիչները տեղյակ չեն՝ փոխհատուցում կլինի, թե ոչ 07/03/2024   16:18 3 զինվորի մահ 18 օրում. իրավապաշտպան 07/03/2024   16:11 Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Միրզոյան 07/03/2024   16:04 Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք. Արարատ Միրզոյան 07/03/2024   16:01 Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ. Օվերչուկ 07/03/2024   16:01 Ոստիկանությունը զգուշացնում է. համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել 07/03/2024   15:55 Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը ձերբակալվել է 07/03/2024   15:49 Հայաստանը և Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Արարատ Միրզոյան 07/03/2024   15:46 ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին մեղադրել է Երևանին ու Բաքվին Մոսկվայի հետ համագործակցությունից պոկելու ցանկության մեջ 07/03/2024   15:23 ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 07/03/2024   15:18 ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի հանդեպ, ով խաղի ժամանակ ցույց է տվել «Գորշ գայլերի» ժեստը 07/03/2024   15:15 Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը 07/03/2024   15:11 «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորի և դատապարտյալի մահվան իրական հանգամանքները պարզվում են․դիակներին բռնության հետքեր չեն հայտնաբերվել 07/03/2024   15:06 ԱՄՆ դեսպանությունը տոնում է Անկախության օրը 07/03/2024   14:53 Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանը 07/03/2024   14:47 Տղամարդը փրկվել է այն բանից հետո, երբ լճում լողալիս իր վրա կոկորդիլոս է հարձակվել 07/03/2024   14:39 Զինծառայող Սարգիս Խաչատրյանին մահացու հրազենային վնասվածք հասցվել է՝ իրեն ամրակցված ինքնաձիգից՝ կզակի հատվածում 07/03/2024   14:38 ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ է քննչական գործողություններ իրականացնում Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, կան ձերբակալվածներ․ ՔԿ 07/03/2024   14:34 Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավար Յուրա Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել 07/03/2024   14:26 Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված 07/03/2024   14:21 Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն ազատվել է պաշտոնից 07/03/2024   14:18 Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում․ Կոստանյան 07/03/2024   14:15 Կամավորները Երևանյան լճում մեծ թվով ներարկիչներ են գտել 07/03/2024   14:07 Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարում Աստանայում 07/03/2024   13:46 Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ին 07/03/2024   13:37 Մինչև Ալիևը չպատժվի իրականացվող ցեղասպանական գործողությունների համար՝ Ադրբեջանի պահանջների շարքը չի դադարելու. Ալավերդյան 07/03/2024   13:19 Անվտանգության ոլորտում որոշակի դիվերսիֆիկացիա ունենք, տնտեսական ոլորտում դեռ անելիք կա. Արմեն Գրիգորյան 07/03/2024   13:15 Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին բողոքի ակցիայի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է 07/03/2024   13:12 «Արմավիր» ՔԿՀ-ում մահվան երկու դեպք է արձանագրվել՝ մեկ օրում․ ըստ ՔԿԾ-ի՝ անձինք առողջական վիճակի վատթարացման հետևանքով ԲԿ էին տեղափոխվել 07/03/2024   13:11 Կրեմլում հերքում են, որ Պուտինը Թրամփի հետ երկխոսում է Ուկրաինայի հարցով 07/03/2024   13:07 Նոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը իրենց դաշտում է․ ԱԽՔ 07/03/2024   12:59 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 07/03/2024   12:43 Ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
07/02/2024   18:27 Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում. Բիչախչյան 07/02/2024   17:16 Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյան 07/01/2024   21:29 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 07/03/2024   14:26 Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված 07/02/2024   15:43 Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաեւ պատ է կառուցվում 07/02/2024   22:42 Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն. Փաստաբան 07/03/2024   12:11 Պայմանագրային զինծառայող է մահացել՝ հրազենային վնասվածքի հետևանքով 07/02/2024   08:16 Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում. «Փաստ» 07/02/2024   08:06 Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու ուղևորություն․ «Հրապարակ» 07/02/2024   22:29 Բագրատ Սրբազանի հրավերով քաղաքական ուժերի հանդիպումը թեժ է անցել. հիմնական պայքարը վերսկսվելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 07/02/2024   12:46 Հորդառատ անձրևները դեռ 2 օր էլ կշարունակվեն, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 07/02/2024   17:02 ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 07/01/2024   20:20 Գյումրիում 22-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել. shamshyan.com 07/03/2024   15:55 Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը ձերբակալվել է 07/03/2024   08:04 Ով է Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը․ «Հրապարակ» 07/02/2024   16:00 Մինչեւ տարեվերջ լուրջ իրադարձություններ կլինեն. կսկսվեն նոր բանակցություններ՝ նոր խաղացողներով. Բալասանյան (տեսանյութ) 07/01/2024   18:24 Տղամարդը նախկին սիրելիից վրեժ է լուծել հենց վերջինիս հարսանիքի օրը՝ դիմահարդարվելիս 07/02/2024   07:56 Հայ ռազմագերիների մասին Փաշինյանի վերջին՝ «պետք է փտեն բանտերում» արտահայտությունից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունի. «Ժողովուրդ» 07/02/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 07/02/2024   13:52 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Իսպանիայում արևոտ եղանակն է վայելում. լուսանկար

Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերության եթերով չհեռարձակելու վերաբերյալ հայտարարությունը 01/06/2024   17:52  |  Քաղաքական

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերության եթերով չհեռարձակելու կապակցությամբ։ Դրանում ասվում է.

Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի նախաամանորյա եթերով, հակառակ ձևավորված ավանդույթի, չհեռարձակվեց Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս փաստը տոնական օրերին հասարակության լայն շրջանակների քննարկման թեմա դարձավ։ Այն մոտեցումը, որը Հանրային հեռուստաընկերությունը նախատեսել էր կիրառել, այն է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը հեռարձակել եթերի ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար առանձնացված ժամին, և ըստ այդմ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին, դժվար է արդարացված և հիմնավորված համարել։ Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, Մայր Աթոռն իր անհամաձայնությունն է հայտնել այդ ձևաչափի առնչությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, կարծում ենք, որ ավանդույթները, որոնք գրեթե պետական արարողակարգի բնույթ են ստացել, պետք է փոփոխության ենթարկվեն միայն հանրային կարծիքի ուսումնասիրության և հնարավոր հետևանքների վերլուծության արդյունքում։ Ի գիտություն ընդունելով Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումն առ այն, որ ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի դրանք, այնուամենայնիվ պնդում ենք, որ, նախ, տվյալ պարագայում հանրային հեռարձակողին տեղին չէ նույնացնել «յուրաքանչյուր հեռուստաընկերության» հետ, և, բացի այդ, ներկայացված փաստարկն ընդունելի կլիներ, եթե Խորհուրդը նախապես հանդես գար նման նախաձեռնությամբ կամ հայտարարեր դրա մասին, թեման դարձներ բազմակողմանի քննարկման առարկա՝ այդ ընթացքում պահպանելով արմատավորված պրակտիկան։

Կաթողիկոսի ուղերձը ավանդական ձևաչափով չհեռարձակելու կողմնակիցների այն հիմնավորումը, որ Հայրապետը և եկեղեցին այսօր չեն վայելում հասարակության հարգանքը, առիթ է ստեղծում ի պատասխան խոսել վարչապետի վարկանիշի, Հանրային հեռարձակողի նկատմամբ վստահության և Հայաստանի անկախությունից ի վեր ձևավորված ավանդույթը վերացնելու իրավունքի մասին։ Անհրաժեշտ է հասկանալ, որ Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ծագող նման հակասությունները, դրանցում առկա անցանկալի քաղաքական երանգները չեն կարող նպաստել հանրային կյանքի առողջացմանը, այլ հակառակը՝ սնում են հասարակության տարբեր շրջանակների միջև ձևավորված բևեռացումը։

Ի գիտություն ենք ընդունում նաև, որ Հանրային հեռարձակողի խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքի և Հանրային ռադիոյի եթերում հնչել է Կաթողիկոսի ուղերձը, սակայն այդ փաստը չի լուծում առաջացած խնդիրը, որը պետք է դառնա հետագա քննարկումների և ողջամիտ որոշումների առիթ։

Ելնելով վերոգրյալից՝ Հանրային հեռարձակողի խորհրդին կոչ ենք անում․

·         առավել շրջահայացություն դրսևորել գործունեության այն ավանդույթների նկատմամբ, որոնք ծայրահեղ զգայուն են հասարակության համար, և դրանք փոփոխելիս հիմնվել վստահելի ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա,

·         նախաձեռնել հանրային և մասնագիտական քննարկումներ Հանրայինի եթերում Ամանորի ուղերձները հեռարձակելու համար օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:47 06/01/2024  |  ԼՐԱՀՈՍՄեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը
18:33 03/01/2024  |  ՔաղաքականՀանրային հեռարձակողների խորհուրդը պարզաբանել է, թե ինչու Հ1-ը տարեմուտի գիշերը չի հեռարձակել Վեհափառի ուղերձը
15:32 02/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը դադարեցրել է Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը
16:03 04/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 24-րդ տարեդարձն է
10:51 31/10/2023  |  ԼՐԱՀՈՍԿաթողիկոսն ընդունել է Ղազարավանի Սուրբ Նարեկ մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին
08:07 28/10/2023  |  ՄամուլՉինաստանը Հանրային հեռուստաընկերության համար տաղավար կկառուցի․«Հրապարակ»
17:25 01/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԿատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության
14:19 01/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ
15:54 10/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահի պաշտոնը ստանձնում եք ծանրագույն իրավիճակում․ Ամենայն Հայոց Կաթողիկոս ը նույնպես շնորհավորել է Սամվեն Շահրամանյանին
11:35 02/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱնելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան ջանքերի մեկտեղումը՝ հանուն Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության. կաթողիկոս

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]