ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանում քննվում է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ 94 հայցադիմում, որից դատաքննության փուլում է միայն 7-ը, դատավճիռներ չկան․ հանրագումարային արժեքը գերազանցում է 510 մլրդ ՀՀ դրամը 01/05/2024 19:07 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործերով վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ թվով 438 ուսումնասիրություն, որոնցից 82-ը՝ 2023թ ընթացքում։ Իրավասու մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում 129 (որից 72-ը՝ 2023թ․-ին) անձի վերաբերյալ դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ 150 միջնորդություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ թվով 94 հայցադիմում, որոնցից 71-ը ներկայացվել է 2023 թվականին։
Այսպես՝ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Իրավասու մարմնի, Վլադիմիր Գրիգորյանից, Սերոբ Հարությունյանից, Լյովա Բաղդասարյանից, Սեդրակ Առուստամյանից, Գագիկ Ծառուկյանից Կարապետ Գուլոյանից, Մհեր Սեդրակյանից, Արշակ Հակոբյանից, Կարեն Հակոբյանից, Փայլակ Յայլոյանից, Արտակ Յայլոյանից, Ժաննա Հովհաննիսյանից, Տարոն Մարգարյանից, Մանուկ Մուրադյանից, Մանուկ Օհանյանից, Կարեն Սարդարյանից, Ռուբեն Հայրապետյանից, Կորյուն Հակոբյանից, Արամ Վարդանյանից, Գագիկ Բեգլարյանից, Անուշավան Այվազյանից, Սուրեն Ավագյանից, Անթուն Քուրթյանից, Գևորգ Կոստանյանից, Վարդան Գևորգյանից, Սմբատ Դաղբաշյանից, Գևորգ Հակոբյանից, Ռուբեն Խլղաթյանից, Վահրամ Գուրողլյանից, Վաչագան Ղազարյանից, Սերգեյ Մինասյանից, Գևորգ Վարդանյանից, Սուրեն Վարդանյանից, Սամվել Կճոյանից, Սամվել Ուզունյանից, Ավետիք Դալլաքյանից, Միքայել Ղարաքեշիշյանից, Կարեն Եղիազարյանից, Արտաշես Փարսադյանից, Ալեքսան Պետրոսյանից, Գալուստ Գրիգորյանից, Մանվել Գրիգորյանից, Սեյրան Օհանյանից, Սուրիկ Խաչատրյանից, Արթուր Գևորգյանից, Ռոբերտ Նազարյանից, Ալիկ Միրզաբեկյանից, Ռոբերտ Քոչարյանից, Արթուր Աֆրիկյանից, Գագիկ Խաչատրյանից, Արտյոմ Խաչատրյանից, Արամ Խաչատրյանից, Գուրգեն Խաչատրյանից, Լյովա Սարգսյանից, Նարեկ Սարգսյանից, Անի Սարգսյանից, Սերժ Սարգսյանից, Միհրան Պողոսյանից, Հովիկ Աբրահամյանից, Սուրեն Գաբրիելյանից, Նաիրա Տեր-Ստեփանյանից, Արմեն Սմբատյանից, Անուշ Գարսանցյանից, Վազգեն Հարությունյանից, Զարզանդ Գրիգորյանից, Ղուկաս Վարդապետյանից, Արա Մինասյանից, Սամվել Մայրապետյանից, Լեոնիդ Արևշատյանից, Գևորգ Հարությունյանից, Արամ Դանիելյանից, Առաքել Վիրաբյանից, Սաշա Հակոբյանից, Հրայր Թովմասյանից, Վահե Նիկոյանից, Հովիկ Աբովյանից, Արսեն Սարգսյանից, Վահագն Վերմիշյանից, Արման Ղուկասյանից, Արամ Սիմոնյանից, Աշոտ Վարդանյանից, Մանուկ Հակոբյանից, Անդրանիկ Քասարյանից, Նորայր Փանոսյանից, Ալեքսան Զաքարյանից, Արմեն Մինասյանից, Երվանդ Զախարյանից, Բորիս Ավագյանից, Արթուր Տոնոյանից, Հրանտ Դավթյանից, Վազգեն Պողոսյանից, Ջիվան Պողոսյանից, Արամ Հարությունյանից և նրանց փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ավելի քան 1050 անշարժ և 210 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 280 իրավաբանական անձանցում մասնակցություն։
Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը գերազանցում է 510 մլրդ ՀՀ դրամը։ Ընդհանուր հայցագնի մեջ ներառված չէ իրավաբանական անձանցում մասնակցության, ինչպես նաև՝ մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները։
Նշենք, որ դատարան ներկայացված հայցադիմումներից որևէ մեկով դեռևս որևէ դատավճիռ կայացված չէ, հայցադիմումներից 7-ն է գտնվում բուն դատաքննության փուլում։ Միևնույն ժամանակ, դատախազությունից հայտնել են, որ Իրավասու մարմինը կնքել է թվով 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ-ին է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև՝ շուրջ 80 միլիոն ՀՀ դրամ։ Կնքված հաշտությունների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 200 մլն ՀՀ դրամ։ Նշված հաշտության համաձայնություններից 2-ը կնքվել է դատական փուլում, իսկ 2-ը՝ արտադատական։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ