ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս անգամ մեր կորուստն անչափելի է․ եթե չինքնամաքրվենք ու չվերադառնանք ինքներս մեզ, Արցախն Արևմտյան Հայաստանի ճակատագրին կարժանանա․ Բակուր Կարապետյան 01/05/2024 18:47 | ԼՐԱՀՈՍ
Արցախը վերադարձնելու հույս կարող ենք ունենալ, նախ և առաջ, այն դեպքում, երբ ինքնամաքրվենք,կրկին վերադառնանք ինքներս մեզ ու հրաժարվենք օտարապաշտությունից։ Հակառակ դեպքում այս անգամ շատ ավելի ծանր կլինի, քան, ասենք, մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ էր, այսինքն՝ Արցախը կարող է երկրորդ Արևմտյան Հայաստան կարող է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը։
«1988 թվականին, երբ ողջ հայությունը համախմբվեց Արցախի շուրջ, այնպիսի ուժ դարձանք, որ մեր դեմ ընկրկեց հսկա Խորհրդային միությունը։ Կրկին այդպիսի ուժ պիտի դառնանք, բայց դրան նորից հասնելու համար հանրության մտածելակերպը պետք է փոխվի։ Շատ տխուր պատկեր ունենք այդ առումով։ Հանրային կարծիքը վերջին 35 տարում չի կարևորվել, հիմա՝ նույնպես, մինչդեռ Ադրբեջանում ահռելի ռեսուրս է ծախսվել ու ծախսվում դրա վրա։ Արդյունքում՝ թշնամին իր կեղծիքն առաջ է տանում, իսկ մենք ճշմրատությունը չենք կարողանում մատուցել աշխարհին։
Դա պետական մակարդակով պետք է արվի․ թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանում ուժեղ քարոզչություն է պետք տանել։ Մի քանի ամիս առաջ Լոս Անջելեսում ցուցահանդեսով էի հանդես եկել՝ «Արևմտյան Հայաստանը մինչև 1915թ․՝ լուսանկարներում» խորագրով։ Անձամբ մտել եմ սրճարաններ, մարդկանց հրավիրել, որ գան, առերեսվեն իրենց նախնիների, արմատների հետ, բայց ապշեցի՝ տեսնելով անտարբերությունը։ Մարդկանց չի հետաքրքրում այդ ամենը, համակերպվել են կատարվածի հետ, մտածում են, որ անցած-գնացած բան է։ Փորձեցի Վաշինգտոն ևս տանել այդ լուսանկարները, բայց չկար աջակցություն ու, ցավոք, չստացվեց»,-պատմում է արձակագիրը։
Հանրային մտածելակերպում փոփոխություններ անելու հարցում մտավորականության դերը Կարապետյանը կարևոր է համարում, բայց այստեղ ևս ինքնամաքրման, համախմբման խնդիր է տեսնում․
«Գիտելիքը պետք է գնահատվի։ Այսօր մեր երկրում չեն լսում խելացի մարդկանց։ Մտավորականությունը կարևոր ուժ է։ Փորձել եմ համաքել մեկ սեղանի շուրջ մտավորականներին, բայց խանգարող հանգամանքներն ավելի շատ էին․ ո՛չ ԳԱԱ-ն, ո՛չ Պատմության ինստիտուտը տարածք չտրամադրեցին, որ պարբերաբար կարողանանք հավաքվել, քննարկել խնդիրները, որոշել անելիքները։ Ի վերջո, խոսելու ժամանակն անցել է, գործել է պետք վաղուց։ Գաղափարները շատ են, բայց իրագործելու համար մարդկային ուժ ու միջոցներ են պետք։ Հիմա էլ մեծ ցանկություն ունեմ, որ «Ամեն հայի տուն՝ փոքրիկ Հայաստան» գաղափարով շարժում սկսվի․ ազգայինից շատ ենք հեռացել, մշակույթից ենք հեռացել, իսկ ամեն ինչի հիմքում մշակույթն է։ Եթե այդ հիմքը քանդվում է, ամեն ինչ կորցնում ես։ Պատահական չէ, որ Ադրբեջանն Արցախը գրվելուց անմիջապես հետո անցավ մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը։ Նույնն անում էր մինչև 1988թ․։ Տապանաքարերը քանդում էին, ջարդում ու դրանցով տներ կառուցում իրենց համար»,-նկատում է արձակագիրը։
Մտավորականության պասիվությունը, ըստ մեր զրուցակցի, նաև վախով է պայմանավորված՝ զբաղեցրած պաշտոններից զրկվելու վախով․
«Մարդիկ կառչած են պաշտոններից։ Գիտեն, որ եթե մի բան ասեն, որը դուրս չի գա իշխանություններին, անմիջապես ազատվելու են աշխատանքից։ Արցախն արգելված թեմա է դարձել, վարչապետն արգելում է Արցախի մասին խոսել, Արցախ անունը տալ․․․ Արագ փոխել է պետք հասարակական մտածելակերպը, խելացի մարդիկ պետք է համախմբվեն, ուժ դառնան։ Մեր կորուստն այս անգամ անչափելի է ու սա դեռ վերջը չէ, շարունակում ենք կորցնել»,-ահազանգում է արձակագիրը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ