ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևան քաղաքի 2024թ. բյուջեով նախատեսվում է պարգևատրումների ֆոնդի «աննախադեպ»՝ 87% աճ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 01/04/2024 12:50 | Վերլուծություններ
Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Երևան քաղաքի 2024թ. բյուջեն։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևանի ավագանու կողմից հաստատված բյուջեն, որի համատեքստում անհրաժեշտ է արձանագրել հետևյալ կարևոր մտահոգությունները։
Այսպես՝
· Բյուջեով ծրագրվում է եկամուտների աճ, որը հիմնականում պայմանավորված է տեղական տուրքերի, տեղական վճարների, այդ թվում՝ դրանց դրույքաչափերի բարձրացմամբ և գույքային հարկերի գծով պլանավորվող մուտքերի ավելացմամբ։
2024թ. բյուջեով պլանավորվում են 124.6 մլրդ դրամի եկամուտներ՝ 2023թ. հաստատված բյուջեով նախատեսվածից 19.5 մլրդ դրամով կամ 18.6%-ով ավելի։ Ի դեպ, 2023թ. բյուջեով սկզբնապես հաստատված 105.1 մլրդ դրամի եկամուտները հետագայում ճշտված պլանով բարձրացվել են 13.1%-ով։ Այսինքն՝ 2023-ի ճշտված պլանի համեմատ 2024թ. բյուջեի ընդհանուր եկամուտների ակնկալվող աճը կազմում է 4.9% կամ 5.8 մլրդ դրամ։
Տարակուսելի է, որ չնայած ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ աճին, 2024թ. բյուջեով նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիում կայանման համար գանձվելիք վճարների չափազանց «համեստ» աճ։ Այնպիսի տպավորություն է, որ այն բյուջեում գրեթե հաշվի չի առնվել կա՛մ «մտածված» («ապահովության համար»)՝ դրույքաչափերը հիմնականում ֆիսկալ նպատակով բարձրացնելու մեղադրանքից խուսափելու համար, կա՛մ համոզված լինելով, որ դրույքաչափերի կտրուկ աճը կհանգեցնի կայանվող ավտոմեքենաների ֆիզիկական ծավալների գրեթե նույնպիսի կտրուկ նվազման։ Չի բացառվում, որ հետագայում այս վճարի բարձրացման հաշվին բյուջեի փաստացի եկամուտների պլանավորվածից ավելին լինելու դեպքում այդ հանգամանքը իշխանությունները պատրաստվում են ներկայացնել որպես ևս մեկ «աննախադեպ» ձեռքբերում եկամուտների հավաքագրման գործում։
Քաղաքային իշխանությունն ավտոկայանման վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը հիմնավորում է Երևանը (հատկապես՝ կենտրոնը) ավտոմեքենաներից «բեռնաթափելու» հրատապ անհրաժեշտությամբ։ Այնուամենայնիվ, միանշանակ է, որ խնդրի լուծման այդպիսի արմատական եղանակին պետք է նախորդած լինեին մի շարք առաջնահերթ քայլեր։ Հակառակ դեպքում դրույքաչափերի բարձրացման բացասական հետևանքները կարող են գերազանցել ակնկալվող դրական արդյունքին։ Ավելին, չի բացառվում նույնիսկ, որ ակնկալվող դրական արդյունքները հիմնականում չեզոքանան, և այս փոփոխությունը, ի վերջո, ունենա միայն ֆիսկալ ազդեցություն՝ առավել խորացնելով առկա լուրջ սոցիալական բևեռացումը։
Նույն մտահոգությունն առկա է նաև տեղական տուրքերի դրույքաչափերի կտրուկ բարձրացման կապակցությամբ։
· 2024թ. բյուջեի ընդհանուր ծախսերի մեծությունը 124.9 մլրդ դրամ է, որը 19.4 մլրդ դրամով կամ 18.4%-ով ավելի է 2023-ի հաստատված բյուջեի ցուցանիշից։ Ինչպես և բյուջեի եկամուտները, ծախսերը նույնպես 2023-ի ճշտված պլանով բարձրացվել են 23.3%-ով կամ 24.7 մլրդ դրամով՝ չնայած ինն ամիսների կատարողականի հաշվետվության համաձայն կատարվել են տարեկան նախատեսվող ծախսերի ընդամենը 54.1%-ի չափ կամ 70.5 մլրդ դրամի ծախսեր։ Այսինքն՝ ընդհանուր ծախսերի՝ 2024թ. բյուջեով պլանավորվող մեծությունը 2023-ի ճշտված պլանի ցուցանիշից պակաս է՝ 5.3 մլրդ դրամով կամ 4.0%-ով։
Բյուջեի ծախսերով նախատեսված ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած 2023թ. բյուջեի համեմատ ընդհանուր ծախսերի աճին, քաղաքային զարգացման մի քանի բավական կարևոր ծրագրերի ֆինանսավորումը նվազել է։ Իսկ որոշ ծրագրերի գծով ֆինանսավորման աճը ներկա պայմաններում այնքան էլ արդարացված չէ: Օրինակ՝ «Տոնական ձևավորում» ծրագրի գծով հատկացումները 2023-ի բյուջեի համեմատ աճելու են 3.1 անգամ և կազմելու են 123.9 մլն դրամ։
Նախատեսվում է պարգևատրումների ֆոնդի «աննախադեպ» աճ։ Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների մեծությունը 2024-ի բյուջեում 2023-ի համեմատ ավելացել է 86.6%-ով, իսկ 2022-ի հաստատված բյուջեի ցուցանիշին այն արդեն գերազանցելու է ավելի քան 2.8 անգամ։
· Պլանավորվում է, որ Երևան քաղաքի 2024թ. բյուջեն կունենա 0.3 մլրդ դրամ պակասուրդ՝ 2023թ. հաստատված բյուջեով պլանավորված 0.4 մլրդ դրամի դիմաց։ Ի դեպ, 2023թ. բյուջեի ինն ամիսների կատարման հաշվետվությունում ներկայացված ճշտված պլանով 2023թ. նախատեսված է 11.3 մլրդ դրամ պակասուրդ, մինչդեռ առաջին ինն ամիսներին փաստացի արձանագրվել է 0.4 մլրդ դրամ հավելուրդ։
· Բյուջետային պլանավորման համապետական մակարդակում առկա խնդիրներն ավելի ընդգծված և խոր կերպով են դրսևորվում Երևան քաղաքի բյուջեի պլանավորման դեպքում։ Պլանային և փաստացի մեծությունների միջև շեղումը չափազանց մեծ է։ Ավելին, կատարողականի հաշվետվությունները ցույց են տալիս, որ շատ հաճախ հաստատված բյուջեի մեծությունների ճշտված պլանով վերանայման արդյունքում շեղումը փաստացի ձևավորված մեծությունից կրճատվելու փոխարեն ավելանում է։ Այս իմաստով, Երևան քաղաքի 2024թ. բյուջեի որոշ ցուցանիշների բավականաչափ իրատեսական լինելու վերաբերյալ թերահավատությունն անհիմն չէ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ