ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում կձևավորվեն Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ 01/04/2024 19:26 | ԼՐԱՀՈՍ
2023 թվականին ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումների նոր կառուցվածքի և կազմակերպչական ձևի սահմանման նպատակով իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ՝ Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետություն
Ներքին գործերի նախարարությունից։
Ձևավորվող Քրեական ոստիկանությունը իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների օպերատիվ կանխարգելման, դրանց հայտնաբերման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումներ։
Նշված ստորաբաժանումներում ստեղծվելու են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով՝ կիրառելով քրեաբանական ուսումնասիրությունների միջազգային պրակտիկայում առկա թվային տեխնոլոգիաները:
Ստորաբաժանումները հագեցված են լինելու հատուկ սարքավորումներով համալրված տրանսպորտային միջոցներով, ստացիոնար կիրառման և դյուրակիր տեխնիկական միջոցներով (ռադիոկապ, պլանշետներ, GPS սարքավորումներ), տեղեկատվական շտեմարաններում օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալների կուտակման գործուն մեխանիզմների ներդրման և փոխկապակցված տեղեկատվական շտեմարաններին մատչելի հասանելիության հնարավորությամբ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով։
Քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ լուծարվելու են մարզային վարչությունները:
Այս ողջ գործընթացների արդյունքում հունվարի 3-ին Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարությունը հայտարարել էր միասնական ընդունելություն-մրցույթ։
Ձևավորվող Համայնքային ոստիկանությունը, կենտրոնական ապարատի գլխադասային ծառայության համակարգման ներքո, գործելու է համայնքային մակարդակում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են համայնքային ստորաբաժանումներ։
Ծառայությունը բոլոր ուղղություններով իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։
Ստորաբաժանմանը վերապահվելու է նաև ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթ:
Վերաիմաստավորման համատեքստում Համայնքային ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս են բերվելու ոստիկանության խնդիրներին ոչ բնորոշ այլ լիազորությունները։ Հաստատվելու է համայնքային ոստիկանին ներկայացվող հմտություններին ու կարողություններին վերաբերող պահանջների շրջանակը։ Ներդրվելու են ինչպես համայնքային ոստիկանի աշխատանքի գնահատման ու մշտադիտարկման, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի հետ տեղեկությունների թվային փոխանցման համակարգեր։ Ապահովվելու են տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների և համակարգերի միավորումն ու փոխկապակցվածությունը:
Համայնքային ոստիկանությունը նույնպես հագեցած է լինելու հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով։
Թե՛ Համայնքային, թե՛ Քրեական ոստիկանության ստորաբաժանումները չեն ունենալու զանգվածային միջոցառումների սպասարկման ուղղակի գործառույթ. այն վերապահվելու է Ոստիկանական գվարդիային։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ