ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարծում եմ, որ այս ամենը կապված է իմ գործունեության հետ և հատկապես Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ուղղված իմ պայքարի. Բադալյան 01/03/2024 20:40 | ԼՐԱՀՈՍ
2023 թվականի նոյեմբերի 27-ին ինձ հետ էր կապվել վավերագրող-ռեժիսորՙ Հայաստանի հանրապետության քաղաքացի Սեդա Գրիգորյանը և տեղեկացրել, որ ամերիկյան ընկերություններից մեկը ցանկանում է նկարահանել գիտահանրամատչելի ֆիլմ՝ ուրարտական թագավորության մասին: Այդ առումով, որպես ճանաչված մասնագետի, ընկերությունը ցանկացել է, որպեսզի ես և մեկ ուրարտագետ ևս հարցազրույց տանք այդ ֆիլմի համար: Սույն թվականի դեկտեմբերի 2-ին ես և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանը հարցազրույց ենք տվել Սեդա Գրիգորյանի թիմին և պատմել այն մասին, որ Հայաստանն է ուրարտական տերության ժառանգորդը, անդրադարձել ենք Էրեբունի, Կարմիր բլուր, Օձաբերդ և այլ հնավայրերում իրականացված վերջին տարիների արդյունքների մասին:
Այսօր՝ 2024 թվականի հունվարի 3-ին ինձ է զանգահարել 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Սերոբյանը և տեղեկացրել առ այն, որ ադրբեջանկան CBC ալիքը խեղաթյուրող ռեպորտաժ է պատրաստել Երևանի մասին և որ այդ ռեպորտաժի 16-րդ րոպեում առկա է նաև իմ հարցազրույցը: Այս մասին գրում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը։
«Փաստորեն, Սեդա Գրիգորյանին տրված իմ ծավալուն հարցազրույցից կտրված մի փոքրիկ հատված ինչ-որ ուղիներով տեղ է գտել այդ խեղաթյուրող նյութում: Այդ հատվածում ես խոսում եմ Էրեբունու բազմաշերտ լինելու մասին և Էրեբունի հնավայրն ունի ոչ միայն ուրարտական և կամ հետուրարտական, այլ նաև՝ անտիկ և միջնադարյան շերտեր: Այսինքն մատնանշում եմ Էրեբունի-Երևանի ժառանգական շարունակությունը: Միջնադարի առումով որպես օրինակ եմ բերել Էրեբունի հնավայրում գտնված տուֆե ջրատար խողովակները, որոնք նման են Երևանի՝ Հանրապետության հրապարակից գտնված խողովակներին և կարող են թվագրել 13-14-րդ և կամ 17-րդ դարերով, այնուհետև նշում եմ, որ ես միջնադարի մասնագետ չեմ և չեմ կարող հստակ խոսել այդ մասին: Հենց այս հատվածը կտրվել և դրվել է ադրբեջանական կեղծարար նյութում: Փորձ են արել ներկայացնել, թե իբր Էրեբունին ոչ թե ուրարտական է, այլ միջնադարյան՝ կտրելով իմ խոսքը: Չիմացողի մոտ կստեղծվի թյուր տպավորություն, թե ինքս մասնակցել եմ այդ հաղորդման պատրաստմանը: Արդեն իսկ 5-րդ ալիքի լրատվական ծառայությանը տվել եմ մանրամասն պարզաբանում և բացի այդ, վերը նշված լրատվամիջոցի լրագրողը իմ ներկայությամբ բարձրախոսով զանգահարել է Սեդա Գրիգորյանին և փորձել ստանալ պարզաբանում: Սեդա Գրիիգորյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ այդ ամենից, համագործակցել է ամերիկյան ընկերության հետ և որ, հավանաբար, իրեն խաբել են: 5-րդ ալիքին տրված հարցազրույցում Սեդա Գրիգորյանը նշել է, որ ամերիկայն այդ կազմակերպության հետ ունեն պայմանագիր և որ ինքը շատ ցավում է, որ ես նման իրավիճակում եմ հայտնվել: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել Սեդային և իրեն խնդրում եմ իմ հարցազրույցն ամբողջությամբ տեղադրել համացանցում: Նաև նրա համար, որպեսզի մեր թշնամիները լավ լսեն ու սերտեն մեր հնագույն քաղաքի և ՈՒրարտուի պատմությունը:
Այս խեղաթյուրող, շինծու, նենգ նյութում ամեն-ինչ արվում է խեղել Երևանը, ներկայացնել այն որպես թյուրքական ցեղերի բնակատեղի, հայերին որպես վանդալ: Նշվում է, թե իբր հայերը հորինել են, թե Երևանը հին է Հռոմից, բայց հին քաղաքի որևէ վկայություն չունեն: Նրանք նաև հորինում են, որ Հանրապետության հրապարակի մոտ հայերը պեղել են կառույցներ և իմանալով, որ դրանք ադրբեջանական են, ծածկել են դա:
Հիմա ինչու՞ եմ ես արժանացել նման պատվի ՝լ ինելու միակ հայը այդ կեղծարար նյութում տեղ գտնելու համար: Ես կարծում եմ, որ այս ամենը կապված է իմ գործունեության հետ և հատկապես Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ուղղված իմ պայքարի: Ինչպես գիտեք , այդ դասագրքում որևէ տող չկա, որ Էրեբունին և Երևանը իրար հետ կապ ունեն: Դասագրքի հրատարակիչ Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը ևս հերքում է Էրեբունու և Երևանի ուղիղ կապը: Հենց այս դասագրքի խեղաթյուրված քարտեզում է, որ Հայսատանի հանրապետության տարածքն ընդգրկված չէ մեր ուրարտական կայսրության կազմում, իսկ Արարատի տակ հարցականի տակ գրված է նաև ՈՒրուրուտ: Այսինքն խեղաթյուրված է Արարատ լեռան անունը: Հենց այդ դասագրքում է, որ հայերի ծագման առաջին վարկածի համաձայն մեր նախնիները Բալկաններից գաղթած գաղութարարներ են, ըստ մի շարք հեղինակավոր գիտնականների և Հայ առաքելական սուրբ եկեցու՝ աղավաղված և խեղաթյուրված է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող բազմաթիվ առնացքային դրույթներ: Տիգրան Մեծի քարտեզում հեղինակը չգիտես ինչու Հայաստանի հյուսիսում գրել է Վրաստան՝ ցույց տալով ներկա տարածքը, բայց կողքը գրել Վիրք, այսինքն՝ Տիգրան Մեծի ժամանակվա անունը: Իսկ ցավոք, հեղինակը այն տեղը որտեղ որ պետք է լիներ Աղվանքը, նշել է միայն Ադրբեջան: Այսինքն, Վրաստանի դեպքում գրել է Վիրք, իսկ Ադրբեջանի դեպքում չկա Աղվանքը, այլ գրված է միայն Ադրբեջան: Չգիտես ինչու դասագրքում մտցվել է Աթաթուրքի անունը:
Ակնհայտ է, որ ես համարվում եմ այդ դասագրքի դեմ ամենակատիվ պայքարողներից մեկը: Հենց իմ մի քանի գրառումներն էին նաև, որ շատերին մատնացույց արեցին դասագրքի մի շարք վտանգավոր դրույթներ: Հետաքրքիր էր, որ երբ Հայ հեղինակավոր գիտնականների մասնագիտական եզրակացությունը հրապարակվեց Բննօրան ՀԿ-ի կայքում, հենց ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց անմիջապես անդրադարձավ այդ իրողությանը՝ հայ գիտնականներին անվանելով պսևդոպատմաբաններ:
Ակնհայտա, որ ամերիկյան այդ կազմակերպությունը նյութը տվել է ադրբեջանցիներին, կամ ի սկզբանե այդ կազմակերպությունը եղել է կեղծ: Հիմա հարց, ինչու՞ այդ ամերիկյան կազմակերպությունը չուզեց հայ այլ ուրարտագետի հետ հարցազրույց: Ինչու՞ էին ընտրել ինձ: Ինչու՞ եմ ես միակ հայ գիտնականը, ում խոսքը տեղադրել են այդ կեղծաշատ նյութում: Իմ կարծիքով, շատ պարզ: Որպեսզի «փչացնեն» ինձ: Պատկերացրեք, այդ խեղված նյութը նայում են բազմաթիվ հայեր և այս էմոցիոնալ ֆոնին նրանք տեսնում են Էրեբունի թանգարանի տնօրենին: Տրամաբանական է, որ շատերը պետք է մտածեն, որ ինձ գումար են տվել, որ ես խոսեմ, ինձ ընակալեն որպես թշնամու ջրաղացին ջուր լցնող: Այսինքն, չի բացառվում որ թշնամին նման կերպ փորձ է անում շարքից հանել իր դեմ դուրս եկած հային:
Միևնույն է, Ձեզ չի հաջողվելու մեզնից խլել ու ջնջել մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր ժառանգությունը: Հաճախ նայեք Էրեբունի-Երևանի քարե անձնագրին, նայեք վիշապաքարերին, նայեք մեր խաչերին, նայեք մեր պարզ տաճարներին ու հիշեք, որ աշխարհի հոգևոր կենտրոններից մեկը համարվող Երուսաղեմի չորս թաղամասերից մեկն առ այսօր կոչվում է հայկական: Քանի Երևանի բակերում վազում են փոքրիկ Մենուաներն ու Արգիշթիները, Երևանը չի լինելու քոչվորներինը: Մենք գիտենք և Աստված մեզ հետ է...»,- գրել է Բադալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը