ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի «Մունք» տեխնոդպրոցը վերաբացվել ու ընդլայնվում է Հայաստանում 01/02/2024 14:31 | ԼՐԱՀՈՍ
Արցախի «Մունք» տեխնոդպրոցը վերաբացվել է Հայաստանում։ Բռնի տեղահանությունից հետո թիմը գրեթե ամբողջությամբ հաստատվել է Տաշիր քաղաքում։
«Մեր անձնական իրերի փոխարեն՝ ամեն մեկս մեզ հետ տեխնոդպրոցի ինչ-որ գույք ենք բերել։ Ինչ էլ չենք կարողացել բերել, բարերարների նվիրատվության շնորհիվ արդեն ունենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը։
Տաշիրին հարակից հինգ գյուղերում տեխնոդպրոցն արդեն շարժական լաբորատորիաներ է բացել։ Խնդիրը, որը լուծում էին Արցախում, հիմա Հայաստանում են շարունակելու։
«Մեր նպատակները չեն փոխվել։ Այստեղ՝ Հայաստանում նույնպես ամեն ինչ անելու ենք, որ երիտասարդները դուրս չգան գյուղերից․ ապրեն ու աշխատեն իրենց ծննդավայրում։ Հայաստանի սահմանամերձ գյուղերում շատ ավելի տխուր վիճակ է, քան Արցախի գյուղերում էր․ հնարավորությունները շատ քիչ են, ուստի առաջնահերթ ապրելու և աշխատելու հնարավորություններ ստեղծել է պետք»,-ասում է Աշոտը։
Տաշիրում վերաբացվելուց հետո, տեխնոդպրոցն արագ տեմպով սկսել է ընդլայնվել․ Վանաձորում նույնպես արդեն կենտրոն ունեն։ Հաջորդիվ Կապանում է նախատեսվում գործունեություն ծավալել։ Այդ նպատակով դրամահավաք է ընթանում ներկա պահին։ Աշոտի խոսքով՝ անհրաժեշտ գումարի մեծ մասը հավաքվել է։
«Կապանում նախ շարժական լաբորատորիա կբացենք։ Դա առաջին օղակն է, որտեղ բազային գիտելիքներ, որոշակի հմտություններ են ձեռք բերում շահառուները։ Երբ որ այդ էտապն անցնենք, արդեն դպրոցը կբացենք։ Արցախում նույնպես այդպես ենք արել։ Ցավոք, երրրորդ փուլին՝ պրակտիկային, չենք հասցրել հասնել այնտեղ։ Մի քանի շրջանավարտ ունենք, որ բոլոր երեք փուլերն ավարտել են Արցախում։ Այս իսկ պատճառով բոլոր մեր ուսանողները, որոնք այնտեղ չեն կարողացել ինկուբացիոն շրջանն անցնել, Հայաստանի մեր գործընկերների մոտ են անցնելու»,-բացատրում է Աշոտը։
«Մունք»-ի թիմը բավականին հեռահար նպատակներ ունի։ Աշոտն ասում է՝ պետք է հասնեն ՀՀ բոլոր մարզերը․ 2024թ․ նախատեսում են Վարդենիսում առաջնահերթ բացվել։
«Եթե այսպես մտածեինք ու սկսեինք աշխատել 10-15 տարի առաջ ու դա արվեր բոլոր ոլորտներում, ապա Արցախում ու Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ կլիներ։ Նախաձեռնող, պրպտող, անդադար ինքնակրթվող, ցանկացած խնդրի լուծումը գտնող մարդիկ են, որ հավաքված են այստեղ։ Բոլոր մարզերում ու, կրկնում եմ, բոլոր ոլորտներում պետք է ունենանք նման երիտասարդներ»,-ասում է Աշոտը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ