ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի բացառվում, որ մենք պետք է «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին. Սմբատ Հովհաննիսյանը գրում է նաեւ 8-րդ դասարանի դասագիրքը՝ ֆիդայական շարժման մասին 12/30/2023 14:02 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ մամլո ասուսլիսի էին մասնակցում Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմնյանը և դասագրքի հեղինակ, մեր գործընկեր Սմբատ Հովհաննիսյանը: Այս մասին գրում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը։
«Ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ և գիտական էթիկա
Այսօր Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ մամլո ասուսլիսի էին մասնակցում Մասնակցային դպրոցի տնօրեն Վահրամ Սողոմնյանը և դասագրքի հեղինակ, մեր գործընկեր Սմբատ Հովհաննիսյանը:
Ցավոք, ա մեր հարգարժան գործընկերը չխուսափեց անել ինձ համար խիստ անհասկանալի, այ անգամ արդեն «ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ» արտահյատությունը. Նախքան լրագրողի հարցը (53-55-րդ րոպեներ), Սմբատ Հովհաննիսյանը կարծես թե խոսում էր գիտական էթիկայի մասին: Այնուհետև լրագրողի այն հարցին, թե դասագրքի վերաբերյալ քննարկումների համար ինչու չեն հանդիպում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների հետ, պատմաբանների հետ, իր պատասխանում դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը անում է այսպիսի մի արտահայտություն.- «և որքան լավ կլիներ, որ այդպիսի քննարկումները հենց գիտական, հենց էն գլխից այսպես ասած գիտական տիրույթում, այլ ոչ թե ֆեյսբուքաֆիդայագիտական ուրեմն գործառույթներով»…
Ակնհայտորեն, այս արտահայտության մեջ ֆիդային կիրառվում է բացասական իմաստով: Ըստ ինձ, դասագրքի հեղինակի այս արտահյտությունը նսեմացնում է հայ ֆիդայու կերպարը: Եվ եթե Սմբատ Հովհաննիսյանը դասագիրքը քննադատողների հանդեպ որոշակի էմոցիաներ է կուտակել, ապա լավ կլինի դրանք արտահյտելուց հանգիստ թողնի հայ ֆիդայուն: Ինչու՞ եմ սա գրում: Որովհետև գիտնականների հետ հանդիպման ժամանակ պարոն Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ Սմբատ Հովհաննիսյանը գրում է Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրքը: Ընդ որում, այդ դասագրքում տեղ են գտնելու ֆիդայական շարժումը, ազգային ազատագրական շարժումը ևշատ այլ կարևոր թեմաներ: Եթե Սմբատ Հովհաննիսյանը այս արտահայտության կերպ է անդրադառնալու նաև ֆիդայական շարժմանը, ապա չի բացառվում, որ մենք պետք է «փառք տանք» 7-րդ դասարանի դասագրքին:
Հարգելի Սմբատ, ես չեմ ուզում շատ մանրանալ ու խոսել գիտական էթիկայից, բայց, այո, եթե Դուք «էն գլխից», գիտական տիրույթում, դասագիրքը գրելու ժամանակ և դրանից հետո գոնե մի փոքր խորհրդակցեիք տարբեր մասնագետների հետ, եթե դիմեիք տարբեր գիտական հաստատությունների, ունենայիք մասնակցային մոտեցում, այո, իսկապես, այսօր նման պատկեր չէր լինի: Մանավանդ, երբ Դուք Հայոց պատմության մասնագետ չեք: Դուք արդարանում եք՝ պատճառ բերելով ժամանակի սղությունը: Միթե 1 ժամ ժամանակ չկար, միթե օրը 10-15 րոպե ժամանակ չկար այս տեխնոլոգիաներով զարգացած ժամանակահատվածում խորհրդակցել գործընկերների հետ: Առավել ևս, երբ Դուք Հայոց պատմության մասնագետ չեք: Չկար, թե՞ չէիք ուզում…
Եթե ժանակակը չէր հերիքում, չվերցնեիք նման պատասխանատվություն, չգրեիք այդքան սխալներով ու վրիպակներով լի դասագիրք: Ասում եք, որ արդեն ընդունել եք, որ դասագրքում առկա են 40-ից ավել սխալներ ու վրիպակներ: Հիմա դուք այդ սխալների համար պատասխանատո՞ւ եք աշակերտների և ուսուցիչների առաջ: Ի՞նչ, դասագրքի համար ներդիր եք դնելու: Պարզվեց, որ սխալներն ու վրիպակներն այնքան շատ են, որ դժվար թե ներդիրը նպաստի աշակերտների կարողունակությունների բարձրացմանը: Աշակերտը պետք է կարդա դասագիրքը, հետո ներդիրում փնտրի, թե թվյալ թեմայի վերաբերյալ որտեղ կան սխալներ ու վրիպակներ:
Լավ կլիներ նման եզրույթներ հորինելուց ու օգտագործելուց առաջ մի քիչ էլ խորհեիք Ձեր գիտական էթիկայի մասին:
Այդ դասագրքի վերաբերյալ եղավ շատ առողջ քննարկում, որը կազմակերպվել էր «Բնօրրան» կազմակերպության կողմից: Եղավ շատ առողջ քննարկում, որին ներկա էր նաև պարոն Սողոմոնյանը: Մենք իրար լսում էինք և չէինք խոսում ֆեսբուքաֆիդայագիտական գործառույթներից: Իդեպ, բացի պարոն Սողոմոնյանից, ոչ ոք, այդ թվում և ոչ մի ուսուցիչ դրական կերպով չարտահայտվեց դասագրքի մասին: Առաջին մեկնաբանության մեջ տեղադրում եմ «Բնօրրան»-ի դիրքորոշումը, որտեղ նաև կից հղմամբ կարող եք մանրամասն լսել բոլոր բանախոսներին, ինչպես նաև՝ ուսուցիչներին»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից