ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանության փորձ Վանաձորի 2 բնակչուհիների նկատմամբ՝ վրեժի շարժառիթներով․ նախաքննությունն ավարտվել է 12/30/2023 14:34 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող խանութում 2 երիտասարդ կանանց նկատմամբ՝ հրազենի կիրառմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2023 թվականի սեպտեմբերի 2-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով Վանաձոր բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 կին։
Ահազանգով հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Վանաձոր քաղաքի 24 և 33-ամյա բնակչուհիները հիշյալ վնասվածքները ստացել են իրենց խանութի ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նշված հանցագործությունը կատարվել է վրեժխնդրության շարժառիթով։
Մասնավորապես, Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունենալով անձնական հարցերի հետ կապված անբարյացկամ փոխհարաբերություններ, նրանից վրեժ լուծելու նպատակով, 2023 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում իր մտերիմի վարած ավտոմեքենայով գնացել է համաքաղաքացու ընտանիքին պատկանող մթերային խանութ։
Այնուհետև, իր գործողություններով իրական սպառնալիք ստեղծելով տարածքում գտնվողների կյանքի ու առողջության համար՝ իր մոտ ապօրինի պահվող, ռազմամթերք հանդիսացող՝ ПМ և АПС տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտներով լիցքավորված հրազենից կրակոցներ է արձակել համաքաղաքացու կնոջ ու եղբոր կնոջ ուղղությամբ՝ վերջիններիս պատճառելով հրազենային վնասվածքներ, վնասելով նաև խանութի ապակիներն ու ներսի գույքը։
Սակայն, հանցագործությունը ավարտիվ չի հասցվել, քանի որ վերջինս վրիպել է, իսկ խանութում գտնվող կանայք թաքնվել են։
Դրանից հետո, Վանաձորի 40-ամյա բնակիչն ու նրա մտերիմը, վերջինիս վարած մեքենայով դիմել են փախուստի։
40-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (2 դրվագ), 335-րդ հոդվածի 1-ին մասով, նրա մտերիմին՝ 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (2 դրվագ)։
Նշված 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 40-ամյա տղամարդու մտերիմի մասով նշված խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով և 4.000.000 ՀՀ դրամ գրավով։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ