ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքեր կարող են վարակվել կարմրուկով 12/28/2023 15:23 | Առողջություն
Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ով չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել։ Այս մասին վերլուծություն է ներկայացրել Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ իր ֆեյսբուքյան էջում մանրամասնելով.
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը զգալի նվազել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։
Գրեթե 40 միլիոն երեխա 2021թ. չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստանյութի դեղաչափը, 25 միլիոն երեխա բաց է թողել իր առաջին դեղաչափը, ևս 14,7 միլիոնը բաց է թողել երկրորդ դեղաչափը:
Ամբողջ աշխարհում 2021թ. գրանցվել է կարմրուկի 9 միլիոն դեպք և 128 000 մահ։
2020 թվականի մարտից հետո Եվրոպական երկրների կողմից արձանագրված կարմրուկի դեպքերի զգալի անկումը, որը շարունակվել է մինչև 2022 թվականի վերջ և 2023 թվականի սկիզբ, հակասում է կարմրուկի սովորական տարեկան և սեզոնային օրինաչափությանը, որը գագաթնակետին է հասնում գարնանը՝ բարեխառն կլիմայական պայմաններում:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի հունվարից, ինչպես Եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող մի շարք երկրներ հաղորդել են կարմրուկի հաստատված դեպքերի մասին:
Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ով չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել: Առավել խոցելի են երեխաները` հատկապես մինչև 1 տարեկան, հղիները և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք:
Կարմրուկը սուր վիրուսային բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով և ջերմությամբ: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է՝ ցանի առաջացումից 4 օր առաջ և 4 օր հետո:
Վարակը փոխանցվում է օդակաթիլային մեխանիզմով։ Կարմրուկի գաղտնի շրջանի միջին տևողությունը 9-11 օր է, սակայն այն կարող է կրճատվել մինչև 7 օր կամ երկարել մինչև 21 օր:
«Հերացի» վերլուծականը փաստում է, որ կարմրուկը վտանգավոր էր բարդություններով:
Այն կարող է առաջացնել ուղեղի բորբոքում, կուրություն, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ, ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան:
Գնահատված է, որ հիվանդության նկատմամբ իմունիտետ չունեցող մարդկանց 90%-ը ընկալ են հիվանդության հանդեպ, իսկ մաթեմատիկական մոդելավորման միջոցով պարզվել է, որ մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի:
Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ կարմրուկը գործնականում ամբողջությամբ կանխարգելելի է պատվաստումների միջոցով: Եվրոպական Միության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալներով պատվաստանյութն արդյունավետ է առնվազն 95% դեպքերում:
Կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստման առնվազն 95% ծածկույթի ապահովումն անհրաժեշտ է բնակչության շրջանում կոլեկտիվ իմունիտետ ձվավորելու, մարդկանց պաշտպանելու և առհասարակ հիվանդությունը վերացնելու համար:
Առանցքային է կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումը ստանալ օրացույցով սահմանված ժամկետում, որը կնպաստի կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը:
Մեր երկրում, ըստ պաշտոնական տվյալների ԿԿԽ-1 (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստանյութով պատվաստումներում երեխաների ընդգրկվածությունը 2021թ.-ին կազմել է 94.21%, որը 2.79%-ով ցածր է 2015թ.-ի ցուցանիշից: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների 2020-2022թթ. Հայաստանում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել, իսկ 2019-2016թթ. գրանցվել է ընդամենը 11 դեպք: Վերջին խոշոր բռնկումն արձանագրվել է 2015թ., երբ հիվանդացել է 33 մարդ, այդ թվում 19-ը մինչև 18 տարեկան:
Հարկ է նշել, որ հակապատվաստումային շարժումը էապես նպաստում է կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածության նվազմանը:
Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, 2023 թվականի մարտից արձանագրվել է կարմրուկի դեպքերի թվի աճ: Ըստ ՀՀ ԱՆ դեկտեմբերի 25-ին հրապարակած տվյալների՝ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է արդեն 535-ի։ Հիվանդներից 382-ը երեխաներ են, 153-ը` մեծահասակ:
Ցավոք գրանցվել է նաև 1.8 տարեկան երեխայի մահվան դեպք:
Հարևան երկրներում նույնպես շարունակում են արձանագրվել կարմրուկի դեպքերի թվի աճ, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է 6131 հաստատված դեպք, Ադրբեջանում 284 դեպք, որից 35 մեծահասակներ են, իսկ հիվանդացածների մեծ մասը կամ չպատվաստված են կամ 1 դեղաչափով են պատվաստված, Թուրքիայում 4602 դեպք, Իրանում` 181, Վրաստանում` 28:
Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ կարմրուկի դեմ պայքարի միակ միջոցը պլանային պատվաստումներն են:
Անգամ վարակի աղբյուրի հետ շփումից հետո հնարավոր է կանխել վարակը չպատվաստված կամ թերի պատվաստվածների դեպքում:
Հետազդակային կանխարգելումն իրականացվում է 72 ժամվա ընթացքում ԿԿԽ պատվաստանյութի, իսկ որոշակի դեպքերում իմունոգլոբուլինի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից